Արքայադուստր Շարլոտ

(Վերահղված է Արքայադուստր Շառլոթից)

Քեմբրիջի արքայադուստր Շառլոթ, Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեթրինի կրտսեր և միակ դուստրը։ Նա ծնվել է 2015 թվականի մայիսի 2-ին։ Նա չորրորդն է ժառանգելու Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի գահը իր հայրական պապից՝ Ուելսի արքայազն Չարլզից, իր հորից՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամից և եղբորից՝ Քեմբրիջի դուքս Ջորջից հետո։

Արքայադուստր Շարլոտ
անգլ.՝ Princess Charlotte of Cambridge
Ծնվել էմայիսի 2, 2015(2015-05-02)[1][2][3][4][5] (5 տարեկան)
ԾննդավայրՍբ. Մերի հիվանդանոց, Paddington, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][3][4][5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի[3]
ԿրթությունThomas's London Day Schools?[3]
Մասնագիտությունաշակերտ
Ծնողներհայր՝ Ուիլյամ, Քեմբրիջի դուքս[2], մայր՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն[2]
Կայքroyal.uk/princess-charlotte
Princess Charlotte of Cambridge Վիքիպահեստում

Հայտարարումն ու ծնունդըԽմբագրել

 
Մարդիկ հավաքված Լոնդոնի Բուքինգհեմյան պալատի մոտ ականատես են լինում Արքայադուստր Շառլոթի ծննդյան լուրի հայտարարությանը, 2015 թվական, մայիսի 2, 13։15։ Զարդարուն ոսկեգույն նկարակալը, որը կրում է հայտարարությունը, երևում է ճաղաշարքի ետևում

Քլարենս հաուսը 2014 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարեց, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատրաստվում են ունենալ իրենց երկրորդ երեխային։ Հաջորդ ամիս Քեսինքթոն պալատը հայտարեց, որ ենթադրվում է, որ երեխան կծնվի 2015 թվականի ապրիլին[7][8]։ 2015 թվականի մայիսի 2-ին ծնվեց Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում[9][10][11][12][13][14] Իր ծնունդից մոտ 10 ժամ անց երեխան իր ծնողների հետ ներկայացավ հասարակությանը հիվանադանոցի բակում[15]։ Հետևյալ օրը քաղաքի խորհրդանիշների, ինչպիսիք են Լոնդոնում Թաուեր կամուրջը, Լոնդոնի աչքը և Թրաֆալգարյան հրապարակը, շատրվանները, Օտտավայի և Օնտարիոյի Խաղաղության աշտարակների շատրվանները ներկվեցին վարդագույնով՝ նշելով արքայադստեր ծնունդը[16][17]։ Մայիսի 4-ին Լոնդոնի Հայդ պարկում և Թաուերում 21 կրակոցներ բաց թողնվեցին[12][18]

ԿենսագրությունԽմբագրել

2015 թվականի հուլիսի 5-ին Արքայադուստր Շառլոթը կնքվեցOn 5 July 2015 Քենթերբերիի Արքեպիսկոպոսի կողմից Սադրինգամի Սուրբ մարիամ Մագդաղենացի եկեղեցում[19]։ Հունիսի 12-ին նա առաջին անգամ երևաց հասարակությանը Բուքինգեմյան պալատի պատշգամբից հետևելով Թագուհու պաշտոնական ծննդայն արարողության կապակցությամբ արվող զորքի շքերթին։

Տիտղոսն ու կոչումըԽմբագրել

Արքայադուստր Շառլոթը ծննդյան օրվանից կոչվում է «Ձերդ Գերազանցություն»[20] այն իրավունքով, որ տրվել է Էլիզաբեթ 2-րդի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, որով այս տիտղոսը տրվում է Ուելսի արքայազնի ավագ որդու բոլոր երեխաներին[21][22]։

Արքայադուստրը չորրորդն է ժառանգելու թագուհու գահը իր պապիկից, հորից և եղբորից հետո[23][24]։ Փերթի գահը ժառանգելու մասին փոփոխությունների համաձայնագրից հետո, նա մնում է չորրորդը ժառանագելու գահը, եթե նույնիսկ փոքր եղբայր ծնվի իրենից հետո[25]։

ՏոհմԽմբագրել

Հայրիկի կողմից նա Ունսդորներ տոհմից է, իսկ մայրիկի կողմից նա Քեմբրիջի դքսուհի Քեթրինի ընտանիքի հետնորդն է։ Իր հայրական տատիկի՝ Ուելսի Արքայադուստր Դիանայի կողմից նա Սպենսերների ընտանաիքի հետնորդն է, ինչպես նաև Գրաֆթոնի առաջին դուքս Հենրի Ֆիթզրոյի և Ռիչմոնդի առաջին դուքս Չարլզ Լենոքսի՝ Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի ապօրինի որդիների կողմից է նա հետնորդ կողմից։ Որպես Էդինբուրգի դուքս Արքայազն Ֆիլիպի ծոռ, նա հոր կողմցի հաջորդն է Գլուքսբուրգի տան, որը Օլդենբուրգի տոհմի ճյուղերից է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.theguardian.com/uk-news/2015/may/02/duchess-of-cambridge-gives-birth-to-baby-girl-prince-william
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.royal.uk/princess-charlotte
  4. 4,0 4,1 CNN.com — 1995.
  5. 5,0 5,1 BBC Online — 1997.
  6. http://www.9news.com.au/world/2015/05/02/15/42/kate-in-labour
  7. «Kate, the Duchess of Cambridge, expecting baby in April 2015»։ The Daily Telegraph։ հոկտեմբերի 20, 2014։ Վերցված է դեկտեմբերի 21, 2014 
  8. «Duke and Duchess of Cambridge expecting baby in April 2015»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 21, 2014 
  9. «Official announcement made as Duchess Kate gives birth to baby girl in London»։ 9 News։ Վերցված է մայիսի 2, 2015 
  10. «Duchess 'Progressing As Normal' In Labour»։ Sky News։ Վերցված է մայիսի 2, 2015 
  11. «Royal baby: Duchess of Cambridge in early stages of labour»։ BBC News։ Վերցված է մայիսի 2, 2015 
  12. 12,0 12,1 Կաղապար:London Gazette
  13. Elliott Valerie, Craven Nick (մայիսի 2, 2015)։ «Call the midwives! The calm duo who delivered the Princess after striking up close rapport with Kate»։ Daily Mail։ Վերցված է մայիսի 20, 2015 
  14. «Royal baby: meet the doctors who delivered Kate Middleton's second child»։ The Daily Telegraph։ Վերցված է մայիսի 3, 2015 
  15. «Royal baby: William and Kate present daughter to the world»։ BBC News։ մայիսի 2, 2015։ Վերցված է մայիսի 8, 2015 
  16. «A life-saving Jewish connection, if new UK princess named Alice»։ The Times of Israel։ մայիսի 3, 2015։ Վերցված է մայիսի 3, 2015 
  17. Government of Canada (մայիսի 5, 2015)։ «Her Royal Highness Princess Charlotte of Cambridge»։ Queen's Printer for Canada։ Վերցված է մայիսի 7, 2015 
  18. «Royal baby: London gun salutes mark birth of princess»։ BBC News։ մայիսի 4, 2015։ Վերցված է մայիսի 4, 2015 
  19. «Princess Charlotte is christened at a Sandringham church»։ BBC News։ հուլիսի 5, 2015։ Վերցված է հուլիսի 5, 2015 
  20. «The Duke and Duchess of Cambridge name their baby» (Press release)։ Clarence House։ մայիսի 4, 2015։ Վերցված է մայիսի 7, 2015 
  21. Կաղապար:London Gazette
  22. «Royal baby girl 'would be princess'»։ BBC News։ հունվարի 9, 2013։ Վերցված է հուլիսի 6, 2013 
  23. «The Duke and Duchess of Cambridge are expecting their second child» (Press release)։ Clarence House։ սեպտեմբերի 8, 2014։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014 
  24. «Duchess of Cambridge pregnant with second child»։ BBC News։ սեպտեմբերի 8, 2014։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014 
  25. Green Emma (մայիսի 2, 2015)։ «Why It's Now Easier for a New Princess to Become Queen»։ The Atlantic։ Վերցված է մայիսի 2, 2015