Քեթրին Մեյեր Գրեմ, (անգլ.՝ Katharine Meyer Graham, հունիսի 16, 1917(1917-06-16)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 2001(2001-07-17)[1][2][4], Բոյսե, ԱՄՆ), ամերիկացի հրատարակչուհի։ Երկու տասնամյակ շարունակ ղեկավարել է Վաշինգտոն Փոստ օրաթերթը, այդ թվում Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ, որը հանգեցրել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահի՝ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։

Քեթրին Գրեմ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1917(1917-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 17, 2001(2001-07-17)[1][2][4] (84 տարեկան)
Մահվան վայրԲոյսե, ԱՄՆ
ԳերեզմանՕուկ Հիլ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Վասար քոլեջ
Մասնագիտությունհրատարակիչ, գրող, լրագրող, գործարար, խմբագիր, հրատարակչություն և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինPhil Graham?
Ծնողներհայր՝ Eugene Isaac Meyer?, մայր՝ Agnes E. Meyer?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներLally Weymouth? և Donald E. Graham?
 Katharine Graham Վիքիպահեստում

Կետրին Մեյերի «Անձնական պատմություն» հուշագրությունները 1998 թվականին արժանացել են Պուլիտցերյան մրցանակի։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

 
Երիտասարտ Կետրին Մեյերը 1926 թվականին

Կատրին Մեյեր Գրեմը ծնվել է 1917 թվականին Նյու Յորքում շատ հարուստ ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուջին Մեյերը ֆինանսիստ էր, որոշ ժամանակ զբաղեցրել է նաև Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնը։

Վերջինս սնանկացած «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը ձեռք էր բերել 1933 թվականին՝ աճուրդում։

Նրա մայրը ամերիկյան բոհեմի ներկայացուցիչներից էր, հետաքրքրված էր նաև արվեստով և հանդես էր գալիս ԱՄՆ հանրապետական կուսակցությունում։ Նա մտերիմ էր այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Օգյուստ Ռոդենը, Մարի Կյուրին, Թոմաս Մանը, Ալբերտ Այնշտայնը, Էլեոնոր Ռուզվելտը, Ջոն Դյուին[10] և ուրիշներ[11][12]։

Քեթրինի հայրը հրեական ծագում ուներ, էլզասից էր, մայրը լյութերուհի էր, որի ծնողները գերմանացի ներգաղթյալներ էին[13][14][15][16]։ Չորս եղբայրների և քույրերի հետ միասին Կետրինը մկրտվել է որպես լյութերուհի, սակայն հաճախել է Եպիսկոպոսաց եկեղեցի[17]։

Մեյերի ծնողները մի քանի տուն են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն հիմնականում բնակեցվել են երկու տներում՝ Նյու Յորքի նահանգի Կիսկո լեռան մոտ գտնվող մեծ կալվածքում և Վաշինգտոնում գտնվող առանձնատանը։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում և վարում ակտիվ սոցիալական կյանք։ Մեծամասամբ Կետրինին դաստիարակել են դայակներ, դաստիարակներ, տնային ուսուցիչներ։

Մեյերը Մադեյրի դպրոցի շրջանավարտ էր, որին Կետրինի հայրը շատ հող էր նվիրել։ Դպրոցն ավարտելուց հետո Կետրինը հաճախել է Չիկագոյի համալսարանի Վասար քոլեջը։

Համալսարանն ավարտելուց հետո շատ կարճ ժամանակ Սան Ֆրանցիսկոյի թերթերից մեկում է աշխատել։

Անձնական կյանք խմբագրել

1940 թվականի հունիսի 5-ին Լյութերական արարողությամբ Կետրինը ամուսնացել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Ֆիլիպ Գրեմի հետ։ 3 տարի հետո ծնվել է զույգի դուստրը՝ Լալի Ուեյմուտը (1943 թվական), 5 տարի հետո՝ Դոնալդ Էդվարդ Գրեմը (1945 թվական), 8 տարի հետո՝ Ուիլյամ Ուելշ Գրեմը (1948-2017 թվականներ) և 12 տարի հետո՝ Ստիվեն Մեյեր Գրեմը (1952 թվական)[18]։

«Վաշինգտոն Փոստ»-ի ղեկավարում խմբագրել

1946 թվականին Կետրինի հայրը թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը հանձնել է Կետրինի ամուսնուն՝ Ֆիլիպ Գրեմին։ Իսկ ինքը ստանձնել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը։ Սակայն մեկ տարի անց թողել է այդ պաշտոնը և վերադարձել հրատարակության կառավարմանը։ Այն էլ ղեկավարել է մինչև կյանքի վերջը՝ 1959 թվականը։ Կետրինի հոր մահից հետո թերթը կրկին գլխավորել է Ֆիլիպ Գրեմը, որը զգալիորեն մեծացրել է ընկերության ծավալը և սկսել է համագործակցել մի շարք կազմակերպությունների հետ։

Սոցիալական կյանք և քաղաքականություն խմբագրել

Գրեմը Վաշինգտոնում շատ ակտիվ քաղաքական և սոցիալական կյանք էր վարում։ Ինչպես մայրը, ինքն էլ շփվում և մտերմություն էր անում հանրաճանաչ մարդկանց հետ։ Այդ մարդիկ էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը՝ Ջոն Ֆ. Քենեդին, նրա տիկինը՝ Ժաքլին Քենեդին, Ջ․ Ֆրենսիս Քենեդիի եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների 36-րդ նախագահը՝ Լինդոն Բ. Ջոնսոնը, ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ Ռոբերտ ՄաքՆամարան, ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, վերջինիս կինը՝ Նենսի Ռեյգանը և շատ ուրիշներ[19][20]։

Գրեմը նաև երկար ժամանակ բարեկամություն է արել Ուորեն Բաֆեթի հետ, որի «Բերքշիր Հեթուեյ» ընկերությանն էր պատկանում էր «Վաշինգտոն Փոստ»-ի բաժնետոմսերի զգալի մասը[21]։

Ֆիլիպ Գրեմի հիվանդությունն ու մահը խմբագրել

Կետրինի հետ անցկացրած բոլոր տարիները Ֆիլիպ Գրեմը պայքարել է ալկոհոլիզմի և հոգեկան հիվանդությունների դեմ։ Ֆիլիպը երբեմն տրամադրության տատանումներ էր ունենում և հաճախ վիրավորում էր Կետրինին[22]։ 1962 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Կետրինը իմացել է, որ իր ամուսինը սիրավեպ ունի Ռոբին Վեբի հետ, որն ավստրալիացի լրագրողուհի է և գրում է «Newsweek» շաբաթաթերթի համար։ Ֆիլիպը հայտարարել է, որ կբաժանվի Կետրինից հանուն Ռոբինի[23]։

Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի թերթի կոնֆերանսներից մեկի ժամանակ Ֆիլիպը նյարդային խանգարում է ստացել[24][25]։ Նրան հանգստացնող դեղեր են ներարկել, հետ են բերել Վաշինգտոն և տեղափոխել «Չեստնատ Լոջ» հոգեբուժարան[26]։ 1963 թվականի օգոստոսի 3-ին Ֆիլիպը ինքնասպան է եղել՝ գնդակահարվելով[27][28], (իրենց տղներից մեկը ևս ինքնասպան է եղել)[29]։ Կետրինն այլևս չի ամուսնացել այս դեպքից հետո։

«Վաշինգտոն Փոստ»-ի ղեկավարում խմբագրել

 
Նիդեռլանդներում Գրեմը հոլանդացի պաշտոնյայի և ԱՄՆ դեսպանի հետ, 1975 թվական

Կետրին Գրեմն ամուսնու մահից հետո ստանձնել է «Վաշինգտոն Փոստ» ընկերության ղեկավարումը։ Նա զբաղեցնում էր օրաթերթի նախագահի պաշտոնը և թերթի փաստացի գլխավոր խմբագիրն էր 1963թվականի սեպտեմբերից[30]։ 1969-1979թվականներին Կետրինը պաշտոնապես զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ 1973-1991թվականներին՝ ընկերության նախագահի պաշտոնը։ 1972 թվականին դարձել է «Fortune 500»-ում ընդգրկված առաջին կին-գլխավոր տնօրենը՝ որպես «Վաշինգտոն Փոստ» ընկերության գլխավոր տնօրեն[31][32]։

Ավելի ուշ Գրեմը Բենջամին Բրեդլիին վարձել է որպես խմբագիր և օգտագործել է Ուորեն Բաֆեթի ֆինանսական խորհուրդները. նա դարձել է ընկերության գլխավոր բաժնետերը և գորշ կարդինալի նման մեկը։

Ուոթերգեյթ խմբագրել

Գրեմը գլխավորել Է Վաշինգտոն փոստ թերթը նրա պատմության վճռորոշ պահին։ Պաշտոնը առանցքային դեր է խաղացել Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ։ Վերջինս, ի վերջո, հանգեցրել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։

Իրան-կոնտրաս խմբագրել

1988 թվականի նոյեմբերին՝ Իրան-կոնտրաս գործի հետաքննության ընթացքում, Գրեմն ասել է Կենտրոնական հետախուզական վարչության ավագ աշխատակիցներին. «Կան բաներ, որ հասարակությունը պետք չէ իմանա, և կամ բաներ, որ պետք է իմանա։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը ծաղկում է, երբ կառավարությունը օրինական քայլեր է ձեռնարկում։ Այսինքն, պահպանում է իր գաղտնիքները և ույլ տալիս մամուլին գրել այն ամենի մասին, ինչ ինքն է կամենում»[33][34][35][36]։

Այլ ձեռքբերումներ և ճանաչում խմբագրել

 
Գրեմի տապանաքարը, որը գտնվում է Վաշինգտոնի գերեզմանատան մատուռի մոտ

Գրեմը ամուր կապեր է ունեցել Ռոքֆելլերների ընտանիքի հետ, եղել է Ռոքֆելլերի համալսարանի խորհրդի անդամ, ինչպես նաև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մտերիմ ընկերը, որտեղ էլ արժանացել է Դեյվիդ Ռոքֆելլերի մրցանակին։

1979 թվականին Դեբորա Դևիսը հրատարակել է «Կետրին Մեծը» գիրքը Գրեմի մասին։

1987 թվականին Գրեմը արժանացել է Ուոլտեր Քրոնկիտի անվան մրցանակի լրագրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[37]։

1988 թվականին Գրեմն ընտրվել է ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ[38]։

Գրեմը հրատարակել է իր «Անձնական պատմություն» գիրքը 1997 թվականին։ Գիրքը բարձր գնահատական է ստացել, քանզի այնտեղ ներկայացվել էր Ֆիլիպ Գրեմի հոգեկան հիվանդության ազնիվ նկարագրությունը, ինչպես նաև կանանց դերի փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Գիրքը 1998 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

1997 թվականին ստացել է Ազատության մեդալ։

2000 թվականին Գրեմը Մամուլի ազատության ինստիտուտի կողմից ճանաչվել է վերջին 50 տարվա ընթացքում համաշխարհային 50 հերոսներից մեկը[39]։

2002 թվականին, հետմահու, Գրեմը պարգևատրվել է նախագահական Ազատության մեդալով Նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից։

2002 թվականին Գրեմը մտցվել է կանանց փառքի ազգային սրահ[40]։

2017 թվականին Գրեմի դերը «Գաղտնի դոսյե» ֆիլմում խաղացել է Մերիլ Սթրիփը։ Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Մերիլ Սթրիփը՝ որպես լավագույն դերասանուհի, արժանացել է Օսկար լավագույն դերասանուհու համար մրցանակին։

Մահ խմբագրել

2001 թվականի հուլիսի 14-ին Գրեմը ընկել և անկման պահին գլխով հարվածել է գետնին։ Այս դեպքը տեղի է ունեցել Այդահո նահանգի Սան Վալլի քաղաք այցելության ժամանակ։ Կետրինը մահացել է սրանից 3 օր հետո[41]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ազգային տաճարում։ Գրեմը թաղված է իր նախկին տան՝ Ջորջթաունի Օհակ Հիլլի պատմական գերեզմանոցում[42][43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
  6. https://www.womenofthehall.org/inductee/katharine-graham/National Women's Hall of Fame.
  7. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/katharine-graham/Library of Congress.
  8. https://www.fordlibrarymuseum.gov/library/document/0003/1069095.pdf
  9. https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
  10. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 19. — ISBN 978-1-60980-290-5
  11. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 127. — ISBN 978-1-60980-290-5
  12. Sanford D. Horwitt Let Them Call Me Rebel: Saul Alinsky, His Life and Legacy. — 1989. — С. 195. — ISBN 978-0-394-57243-7
  13. Hodgson, Godfrey (2001 թ․ հուլիսի 18). «Obituary: Katharine Graham». The Guardian. London.
  14. Smith, JY & Epstein, Noel (18 липня 2001 року). «Кетрін Грем померла на 84 році». Washpostco.com, веб-сайт компанії Washington Post. Отримано 18 квітня 2012 року.
  15. «'Washington Post' icon Katharine Graham, 84, dies». USA Today. 2001 թ․ հուլիսի 18.
  16. USA Today: «Особиста історія» Кетрін Грем 17.07.2001
  17. Zweigenhaft, Richard L. та G. William Domhoff Нові генеральні директори: Жінки, афроамериканці, латиноамериканці та азіатські американські лідери компаній зі списку Fortune 500 Опубліковано: 2014-03-18 |
  18. Silbiger, Steve The Jewish Phenomenon: Seven Keys to the Enduring Wealth of a People. — 2000. — С. 190. — ISBN 978-1-58979-490-0
  19. Rich, Frank. «Frank Rich – Latest Columns and Features on NYMag.com – New York Magazine». Nymag.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  20. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 258. — ISBN 978-1-60980-290-5
  21. «Berkshire Hathaway to swap stock for TV station in deal with Graham Holdings». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  22. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 51. — ISBN 978-1-60980-290-5
  23. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 201. — ISBN 978-1-60980-290-5
  24. Graham, K., Personal History, Vintage Books 1998
  25. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 216. — ISBN 978-1-60980-290-5
  26. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 217. — ISBN 978-1-60980-290-5
  27. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 218. — ISBN 978-1-60980-290-5
  28. «Philip Graham, 48, Publisher, A Suicide». 1963 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. Sanders, Linley (2017 թ․ դեկտեմբերի 26). «Who Is William Graham? Former Washington Post Publisher's Son Dies In Suicide Similar To Father». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  30. Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 2011. — С. 227. — ISBN 978-1-60980-290-5
  31. Tasler, Nick The Impulse Factor. — 2012. — ISBN 978-1-4711-0981-2
  32. «Firsts for U.S. Women». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  33. «Вбийте посланника: як ЗМІ знищили Гарі Вебба». The Huffington Post . 10.10 2014.
  34. « Ясмін Алібхай-Браун: Іноді владним сценаріям дійсно варто вірити „. The Independent. 8 травня 2011 р.
  35. Навчальний посібник — приховане життя „. PBS.
  36. Як головні медіа приховували CIA-Contra Drug Story». Хроніка Балтимора. 28 жовтня 1996 року.
  37. Arizona State University. «Walter Cronkite School of Journalism and Mass Communication». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  38. «Book of Members, 1780–2010: Chapter G» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  39. «World Press Freedom Heroes: Symbols of courage in global journalism». International Press Institute. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  40. «Graham, Katharine – National Women's Hall of Fame».
  41. Berger, Marilyn (2001 թ․ հուլիսի 18). «Katharine Graham, Former Publisher of Washington Post, Dies at 84». NY Times.
  42. «Final Farewell To Katharine Graham». CBS News|cbsnews.com. 2001 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  43. Van Dyne, Larry (2007 թ․ օգոստոսի 1). «Into the Sunset: Arrangements and Options for the Afterlife». The Washingtonian. washingtonian.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Գրեմ» հոդվածին։