Քաղաք Էմբեր։ Փախուստ (ֆիլմ)
«Քաղաք Էմբեր։ Փախուստ» (անգլ.՝ City of Ember), ամերիկացի ռեժիսոր Գիլ Քինանի ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է ապոկալիպտոյից առաջ մոլորակում կյանքը փրկելու համար ստեղծված ստորերկրյա քաղաքի և երկու դեռահասի մասին, որոնք որոշում են գտնել դրա ելքը։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ջին Դյուպրոյի համանուն վեպի 2008 թվականին[9]։ Կինոնկարը նկարահանվել է սթիմփանկ ոճով[10][11]։
Քաղաք Էմբեր։ Փախուստ անգլ.՝ City of Ember | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ[4][3][5][…], մանկական ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | The City of Ember? |
Թվական | 2008 և հոկտեմբերի 10, 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Gil Kenan?[2][3][6][…] |
Պրոդյուսեր | Թոմ Հենքս և Գարի Գոեցման |
Սցենարի հեղինակ | Քերոլին Թոմփսոն |
Դերակատարներ | Սիրշա Ռոնան[2][6], Հարրի Թրեդեուեյ[2][6], Բիլ Մյուրեյ[2][6][5][…], Մաքքենզի Քրուք[2], Թիմ Ռոբինս[2][6], Մերի Քեյ Փլեյս[2], Մերիանն Ժան-Բատիստ, Լիզ Սմիթ[2], Մարտին Լանդաու[2], Թոբի Ջոնս[7], Իան ՄաքԷլհինի, Լյուսինդա Դրայզեք, Քոնոր ՄակՆիլ[8], Հիթքոութ Ուիլյամս[8] և Դևիդ Ռայալ[8] |
Օպերատոր | Խավիեր Գրոբետ |
Երաժշտություն | Էնդրյու Լոքինգտոն |
Նկարահանման վայր | Հյուսիսային Իռլանդիա |
Կինոընկերություն | Walden Media, Playtone և 20th Century Studios |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 55 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը ձախողեց վարձույթը՝ հավաքելով մոտ 18 միլիոն դոլար 55 միլիոնանոց բյուջեից։
Սյուժե
խմբագրելԱրդեն մարդկանց շատ սերունդներ ապրում են ստորերկրյա քաղաքում, որը լուսավորվում է միայն լապտերներով։ Քաղաքի ստեղծողները հաշվարկել են, որ բնակիչները կարող են դուրս գալ երկրի մակերևույթ 200 տարի անց, և թողել են հրահանգներ՝ կնքված մետաղական արկղիկում, որը պետք է բացվի ավտոմատ կերպով 200 տարի անց։ Այն փոխանցվում է մի քաղաքագլխից մյուսին։ Սակայն պատահաբար շղթան ընդհատվում է, և արկղիկը հրահանգներով հանդերձ՝ կորում։
Վաղուց անցել էր 200 տարին, սննդամթերքի պաշարները նվազել էին, իսկ ստորերկրյա քաղաքի սիրտը՝ էլեկտրական գեներատորը, սպառել էր իր օգտագործման ժամկետը և բառացիորեն աշխատում էր պարբերական անջատումներով, բայց քաղաքագլուխը դրանում չէր տեսնում մեծ խնդիր և նա չէր պատրաստվում փնտրել ուղիներ մնացած բնակչությանը փրկելու համար։
Սանտեխնիկ Դունը անցնելով աշխատանքի՝ փորձում է բացել գեներատորի դուռը, բայց այն կողպված էր։ Վերցնելով ծեր սանտեխնիկ Սալի քարտեզը, քանի դեռ նա քնած էր, Դունը ուղևորվում է ստորերկրյա քաղաքը ուսումնասիրելու և գտնում է թունել, որը ջնջված էր Սալի քարտեզից և գտնվում էր 351 համարի փակ սենյակում։ Այնուհետև Դունը բացում է դռնակը և հայտնվում մառանում, որտեղից նրան վռնդում է Լուպերը։
Լինան այդ ժամանակ աշխատում էր որպես սուրհանդակ (փոխանցում էր հաղորդագրություններ)։ Մի անգամ նա ուղարկում է հաղորդագրություն ջերմոցային աշխատող Քլերիին և տեսնում է մի մարդու, որը դուրս է եկել քաղաքի ծայրամասերից։ Նա իր հետ բերել էր հսկայական եղջյուր, որը պատկանում էր միջատի։
Լինայի տատիկի տանը գտնվում էր այն նույն արկղիկը, որը քաղաքագլուխները փոխանցում էին միմյանց։ Նա փորձում է վերականգնել քաղաքի ստեղծողների հաղորդագրությունները, որոնք նման էին ինչ-որ հրահանգների, ինչպես նաև լուծում է տարօրինակ խորհրդանիշներով պլաստիկ քարտերի գաղտնիքը։ Մի անգամ Լինան ուղերձ է ուղարկում պահեստապետ Լուպերից քաղաքագլխին («Ձեր նվերը պատրաստ է»)։ Քաղաքագլխի մոտ նա տեսնում է իր նախապապերի դիմանկարները և նախկին քաղաքագլուխների դիմանկարներից մեկում տեսնում է խորհրդավոր արկղիկը, որը գտել էր տատիկի տանը։
Դունի սաղավարտի վրա աղջիկը տեսնում է իր ազգանունը՝ Մեյֆլիտ և հարցնում՝ որտեղից դա այդտեղ։ Դունը բացատրում է, որ իրենից առաջ սաղավարտը պատկանել է մարդու, որը խեղդվել է։ Լինան ուղևորվում է ջերմոցի աշխատող Քլերիի մոտ և հարցնում՝ ինչես է մահացել իր հայրը։ Նա աղջկան տանում է ջերմոցի խորհրդավոր ապաստան և բացատրում, որ Լինայի հայրը նույնպես հավատում էր Դատաստանի օրվան և ձգտում էր գտնել քաղաքի ելքը։ Նա կարծում էր, որ պետք է գտնել, թե որտեղից է հոսում ստորերկրյա գետը, բայց թունելը ողողվում է ջրով և նա մահանում է։ Այդ ժամանակ Դունը հասկանում է, որ իր հայրը՝ Լորիս Հարրոուն Լինայի հոր հետ միասին փորձել են հեռանալ քաղաքից։
Լինան փորձում է վերադարձնել քաղաքագլխի արկղիկը, բայց հասկանում է, որ վերջինս չի փորձում լուծել քաղաքի խնդիրները։ Քաղաքագլուխը ինչ-որ բան անելու փոխարեն առաջարկում է ստեղծել արտակարգ իրավիճակների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով։
Փողոցում Լինան հանդիպում է իր ընկեր Լիզին, որը քարշ էր տալիս սնունդով պայուսակը։ Լիզը ընկերուհուն բացատրում է, որ սնունդը իր ընկերոջից է, որը գտել է սննդի մոռացված պահեստներ քաղաքի ծայրամասում։ Հետո պարզվում է, որ նրա ընկերը Լուպերն է։ Լինան շտապում է Դունի մոտ և նրան քաղաքագլխին ուղղված Լուպերի հաղորդագրության մասին («Ձեր նվերը պատրաստ է»)։
Լինան օգնականին հաղորդում է քաղաքի ղեկավարի դավաճանության մասին։ Բայց դա միայն տանում էր նրան քաղաքագլխի հետ «առերեսման»։ Քաղաքագլուխը տեսնում է արկղիկը և փորձում է տիրանալ դրան, բայց այդ ժամանակ տեղի է ունենում գեներատորի հաջորդ անջատումը։ Մթության մեջ Լինան վերցնում է քաղաքագլխի պլաստիկ քարտը, որը նա կրում էր իր գրպանում, և փախչում է։ Նրան և Դունին հետապնդում է ոստիկանությունը։
Գտնելով ապաստան ջերմոցում՝ հերոսները միասին դնում են պլաստիկ քարտերը և հասկանում, որ դա է բանալին։ Հետևելով հրահանգներին՝ նրանք ակտիվացնում են տարհանման ծրագիրը։ Քաղաքում խուճապ է սկսվում։ Քաղաքագլուխը փորձում է թաքնվել իր ապաստանում, բայց երբ փակում է դուռը, նրա վրա հարձակվում է հսկա խլուրդը։
Այդ ժամանակ Դունը, Լինան և նրա քույր Պոպպին նավակով լողում են ստորերկրյա գետով և գտնում են ելքը Երկրի մակերևույթ։ Հանդիպելով առաջին անգամ իրենց կյանքում լուսաբացի՝ նրանք վերցնում են քարեր և նետում փոսը, որի ներքևում կարելի է տեսնել Էմբերը։ Այդ հաղորդագրությունը ստանում է Լորիս Հարոուն։
Դերերում
խմբագրել- Սիրշա Ռոնան - Լինա Մեյֆլիտ
- Մերի Քեյ Փլեյս - Միսիս Մուրդո
- Մերիան Ժան-Բատիստ - Քլերի
- Հարրի Թրեդեվեյ - Դուն Հերոու
- Մարտին Լանդաու - Սալ
- Թիմ Ռոբբինս - Լորիս Հարրոու
- Բիլ Մյուրեյ - Մեր Քոուլ
- Թոբի Ջոունս - Բարթոն Սնոուդ
Ֆիլմի նկարահանում
խմբագրելՖիլմը դարձել է «Հրեշ տունը» ֆիլմի հեղինակ՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գիլ Կինանի դեբյուտը։
Ֆիլմի սցենարը գրել է Քերոլայն Թոմփսոնը, որը նաև «Մկրատաձեռն Էդվարդը» և «Հարսնացուի դիակը» ֆիլմերի սցենարի հեղինակն է[12]։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Բելֆաստում (Իռլանդիա), 2007 թվականին։ Քաղաքի մակետը կառուցվել է անգարում, որում կառուցվել է «Տիտանիկը»[13]։
Սաունթրեք
խմբագրել- 01. City Of Ember Main Titles
- 02. Lina Mayfleet
- 03. Assignment Day
- 04. Job Exchange
- 05. Blue Sky
- 06. First Day
- 07. Message For Clary
- 08. Tunnels
- 09. Mayor, The
- 10. Box Of Ember, The
- 11. Blackout
- 12. Map And Mole
- 13. Room 351
- 14. Proof
- 15. Fugitives
- 16. Loris’ Bike
- 17. Interlocking Keys
- 18. Clockworks
- 19. Control Room
- 20. Water Wheel
- 21. Mayor Retreats, The
- 22. Stalagmite Trance
- 23. Escape To Sunrise
- 24. One Last Message
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://fdb.pl/film/85922-miasto-cienia
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.ofdb.de/film/159520,City-of-Ember---Flucht-aus-der-Dunkelheit
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0970411/
- ↑ http://www.nytimes.com/2008/10/10/movies/10embe.html
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/en/film876990.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=129371.html
- ↑ http://www.metacritic.com/movie/city-of-ember
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Город Эмбер: Побег» (City of Ember, 2008) (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին
- ↑ Татьяна Алешичева (2008 թ․ հոկտեմբերի 24). «Энергетическая антиутопия». КоммерсантЪ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Олег Зинцов (2008 թ․ հոկտեմբերի 30). «Свет починят». Ведомости, 206 (2228). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Джил Кенан расскажет, как подростки спасут "безумный мир"?». Россия-1. 2008 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Странный пазл от Тома Хэнкса». Россия-1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Город Эмбер: Побег»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ксения Рождественская (2008 թ․ հոկտեմբերի 30). «Кошмар Индианы Джонса». Film.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.