Չարլզ Դիս (անգլ.՝ Charles Deas,դեկտեմբերի 22, 1818(1818-12-22)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 23, 1867(1867-03-23)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեալիստ նկարիչ՝ հայտնի Վայրի արևմուտքի թեմայով նկարներով։

Չարլզ Դիս
Ծնվել էդեկտեմբերի 22, 1818(1818-12-22)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 23, 1867(1867-03-23)[1] (48 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1865–1867).svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էՋորջ Քաթլին
ՄայրAnn Izard Deas?
Commons-logo.svg Charles Deas Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Որսորդը և իր ընտանիքը

Չարլզ Դիսը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[2]։ Նա փորձում է ընդունվել ԱՄՆ Ռազմական ակադեմիա, սակայն չի հաջողվում։ Դիսը ծանոթացել է արվեստին՝ այցելելով նկարիչ Թոմաս Սալիի արվեստանոց, ինչպես նաև՝ Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիայի թանգարան[3]։ 1836-37-ին սովորել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1837 թվականին Դիսը տեսնում է ժամանակի հայտնի նկարիչ Ջ .Քաթլինի «Հնդիկների պատկերասրահը»:40-ականներին նա ճանապարհորդում է Արևմուտք, որտեղից էլ իր նկարները ուղարկում է Նյու Յորք։

 
Հնդկացիների խումբ. 1845

1849 թվականին Սենտ Լուիսում տեղի ունեցած հրդեհի ժամանակ նրա ստեղծագործությունների մեծ մասը այրվում են, ուստի նրա գործերից միայն մի քանիսն են հասել մեր օրեր։ 1859 թվականին նրա մոտ նյարդային խանգարումներ են ի հայտ գալիս, ընդունվում է հիվանդանոց, որտեղ մնում էմինչև իր մահը՝ 1867 թվականի մարտի 23-ը[4]։

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Clark C. Deas, Charles // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021679
  2. Clark Carol (1996)։ «Deas, Charles»։ The Dictionary of Art (New York, NY: Grove's Dictionaries, Inc.) 8: 588 
  3. Clement Clara Erskine, Hutton, Laurence (1885)։ Artists of the Nineteenth Century and Their Works։ Boston: Osgood and Company։ էջ 187 
  4. Clark Carol (2009)։ «1»։ Charles Deas and 1840s America։ Norman, Oklahoma: University of Oklahoma Press։ էջեր 35–45։ ISBN 978-0-8061-4030-8 

Արտաքին հղումներԽմբագրել