Փոլ Անքա (անգլ.՝ Paul Albert Anka, հուլիսի 30, 1941(1941-07-30)[1][2][3][…], Օտտավա, Կանադա[4][5]), կանադա-ամերիկացի երգիչ-երգահան և սիրիական ծագմամբ դերասան[9], 1950-ականների էստրադային ռոքնռոլի աստղ և պատանիների կուռք, հայտնիություն է ձեռք բերել «Diana», «Lonely Boy» և «You Are My Destiny» հիթերով։ 1990 թվականին Անքան, ով 1950-ականների վերջերից բնակվել է ԱՄՆ-ում, դարձել է ԱՄՆ քաղաքացի[10]։

Փոլ Անքա
Բնօրինակ անունանգլ.՝ Paul Albert Anka
Ի ծնե անունանգլ.՝ Paul Albert Anka
Ծնվել էհուլիսի 30, 1941(1941-07-30)[1][2][3][…] (82 տարեկան)
Օտտավա, Կանադա[4][5]
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Ժանրերփոփ[6], doo-wop?[7], ջազ և սոֆթ ռոք
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներդաշնամուր, կիթառ, vocal? և վոկալ
ԼեյբլABC Records, Columbia Records, EMI Records, RCA Records, United Artists Records, Buddah Records?, Durium Marche Estere? և Canadian-American Records?
ԿրթությունFisher Park High School?
ԱմուսինAnna Anka?
Պարգևներ
Կայքpaulanka.com
 Paul Anka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անքան ծնվել է Սիրիայից գաղթած հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ ընտանիքում։ Երիտասարդության տարիներին երգել է Օտտավայի Անտիոք պատրիարքության սիրիական ուղղափառ եկեղեցու երգչախմբում, ավագ դպրոցում սովորել է Լիսգարի քոլեջում, որը հայտնի էր իր երաժշտական խմբերով։

Անքան 16 տարեկան է եղել, երբ Ատլանտիկայի երկու կողմերում էլ «Diana» երգը նվաճել է չարթերը, որը նա գրել էր իր նախկին դայակի մասին։ Ըստ որոշ գնահատականների, վաճառված գրառումների ճշգրիտ քանակն անհայտ է՝ առնվազն 10 միլիոն[11]։ Եթե դա ճիշտ է, ապա ժամանակին այն պատմության մեջ ամենահաջողակ սինգլն էր Բինգ Քրոսբիի «White Christmas»-ից հետո։

«Diana»-ն և դրան հաջորդած «You Are My Destiny» և «Lonely Boy» սինգլները Անքային դարձրել են 1950-ականների վերջի պատանիների առաջատար կուռքերից մեկը՝ իր հասակակիցների՝ Բոբբի Դարինի և Ռիկի Նելսոնի հետ միասին։ Ի տարբերություն նրանց, սակայն Փոլի կարիերան հաջող էր այն բանից հետո, երբ դեռահասները կորցրել էին հետաքրքրությունը նրա կատարած երաժշտության նկատմամբ։

20 տարեկանում Անքան արդեն ունեցել է իր սեփական լեյբլը և 125 երգ՝ գրված ոչ միայն իր, այլ նաև այլ հանրաճանաչ արտիստների համար։ Մասնավորապես, անժամանակ մահացած Բադդի Հոլլիի երգացանկի վերջին լրացումը Անքայի հեղինակած «It Doesn’t Matter Anymore» երգն էր։ Նա գրել է նաև «Tonight Show»-ի երաժշտական թեման, որը երեք տասնամյակ է՝ ինչ գտնվում է ԱՄՆ հեռուստատեսային էկրաններում։

Փոլ Անքան առաջիններից մեկն է եղել, որ ելույթներ է ունեցել Լաս Վեգասում՝ չդադարելով հիշեցնել իր մասին ֆիլմերում հանդես գալով։ Հենց գրել է Ֆրենկ Սինատրայի համար իր խորհրդանշական «My Way» երգի անգլերեն բառերը, իսկ Թոմ Ջոնսի համար նա գրել է իր ամենամեծ ամերիկյան հիթը՝ «She’s a Lady» (1971): 1963 թվականից սկսած՝ Փոլ Անքան դադարել է հայտնվել ամերիկյան հիթ-շքերթներում. նրա երգերից միայն մեկն է մտել Billboard Hot 100-ի Top 40-ը։ Այնուամենայնիվ, 1974 թվականին նա վերադարձել է Օդիյե Քութսի հետ՝ «Having My Baby» դուետով, հասել աղյուսակի առաջին համարին[11]։ Դուետի հաջորդ երկու սինգլները նույնպես հաջողակ էին («One Man Woman/One Woman Man» և «I Don’t Like to Sleep Alone»). նրանք նոր թափ են հաղորդել երգչի մենակատարային կարիերային. նրա ալբոմը՝ Anka (1974), ոսկեգույն է դարձել, իսկ «Times of Your Life» սինգլը՝ բարձրացել 7-րդ հորիզոնական[11]։

2005 թվականին 64-ամյա երգիչը թողարկել է Rock Swings ալբոմը, որտեղ նա «Սինատրայի տակ» յուրաձևությամբ կատարել է վերջին տասնամյակների այնպիսի ռոք հիթեր, ինչպիսիք են «Smells Like Teen Spirit» և «Black Hole Sun»-ը։ Երկու տարի անց թողարկվել է նրա նոր Classic Songs: My Way ալբոմը, որը ներառել է նրա զուգերգերը Մայքլ Բուբլեի և Ջոն Բոն Ջովիի հետ։

2008 թվականի ապրիլին Փոլ Անքան ելույթ է ունեցել մոսկովյան «B1 Maximum» ակումբում։ Համերգի ընթացքում նա շատ իմպրովիզներ էր անում, խոսում իր և ընտանիքի մասին, և բացի այդ, «ադամանդներով տիկինների հետ պարում էր, լուսանկարվում էր ուրախ ընկերական խմբերի հետ, երգում, բարձրանում սեղանի վրա»[12]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ (ընտրյալներ) խմբագրել

  • Paul Anka, Buddah, 1971
  • Jubilation, Buddah, 1972
  • Anka, United Artists, 1974
  • Feelings, United Artists, 1975
  • Times of Your Life, United Artists, 1975
  • The Painter, United Artists, 1976
  • The Music Man, United Artists, 1977[9]

Սինգլներ (ընտրյալներ) խմբագրել

  • Diana (1957)
  • I Love You, Baby (1957)
  • Crazy Love (1958)
  • You Are My Destiny (1958)
  • Let the Bells Keep Ringing (1958)
  • Midnight (1958)
  • Just Young (1958)
  • All of a Sudden My Heart Sings (1958)
  • I Miss You So (1959)
  • Put Your Head on My Shoulder (1959)
  • It’s Time to Cry (1959)
  • Lonely Boy (1959)
  • I Miss You So (1959)
  • (All of A Sudden) My Heart Sings (1959)
  • Put Your Head on My Shoulder (1959)
  • Puppy Love (1960)
  • My Home Town, 1960
  • Something Happened, 1960
  • Hello, Young Lovers, 1960
  • I Love You in the Same Old Way, 1960
  • Summer’s Gone, 1960
  • Tonight My Love, Tonight (1961)
  • The Story of My Love, 1961
  • Dance On, Little Girl, 1961
  • Kissin' on the Phone, 1961
  • Cinderella, 1961
  • Love Me Warm and Tender, 1962
  • A Steel Guitar and a Glass of Wine, 1962
  • Every Night, 1962
  • Eso Beso (That Kiss) (1962)
  • Love Makes the World Go 'Round, 1963
  • Remember Diana, 1963
  • Hello, Jim, 1963
  • Did You Have a Happy Birthday?, 1963
  • Do I Love You (1972)
  • (You’re) Having My Baby (1974) - դուետ Օդիյե Քուութսի հետ
  • I Don’t Like to Sleep Alone (1974) - Օ. Քոութսի հետ
  • One Man Woman/One Woman Man (1974) - Օ. Քոութսի հետ
  • Times of Your Life (1975)
  • Feelings (1975)
  • The Painter (1977)
  • The Music Man (1977)
  • Walk a Fine Line (1983)
  • It’s Hard to Say Goodbye (1986) - դուետ Ռեջինա Վելասկեսի հետ
  • Somebody Loves You (1989)
  • It’s Hard to Say Goodbye (1998) - Սելին Դիոնի հետ
  • Rock Swings (2005)

Համակարգչային խաղերում խմբագրել

Hitman: Contracts խաղում «The Meat King’s Party» առաքելության ժամանակ հնչում է «Put your head on my shoulder» երգը, որը լսում էր հաճախորդի դստերը առևանգած մոլագարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Allmusic — 1991.
  5. 5,0 5,1 5,2 maniadb — 1996.
  6. http://www.pugetsoundradio.com/2014/09/05/saturday-broadcast-history-sept-6th/
  7. http://www.songkick.com/concerts/22564088-paul-anka-at-golden-nugget-hotel-and-casino
  8. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2010-great-immigrants/
  9. 9,0 9,1 «Paul Anka Biography». www.musicianguide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  10. «Anka, Paul». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 John Bush. «Paul Anka biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  12. «Пол Анка спел за мёртвых». www.kommersant.ru. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Անքա» հոդվածին։