Թոմ Ջոնս
Սըր Թոմ Ջոնս (անգլ.՝ Tom Jones, հունիսի 7, 1940[1][2][3][…], Pontypridd, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի էստրադային երգիչ Ուելսից։ Թոմ Ջոնսի վառ շոուներն ու հուզիչ երգերը համբավ բերեցին նրան 1960-ականների կեսերում։ 1980-ականների վերջին վաճառվել է կատարողի ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ։ 1999 թվականին նա դարձավ տարվա լավագույն երգիչ ու Բրիտանական կայսրության շքանշանի սպա (OBE)։ 2000-ականների սկզբում Թիմ Ջոնսը Բրիտանական կայսրության շքանշան ստացավ Միացյալ Թագավորության թագուհու ձեռքերից պետությանը մատուցած ծառայությունների համար։ Չնայած դրան, որ այդքան երկար ժամանակի ընթացքում նա փորձեց փոփ երաժշտության գրեթե բոլոր տարատեսակները (ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, փոփ ռոք, քանթրի ու անգամ տեքնո-դենս), նրա կերպարը գրեթե չէր փոխվում։
Թոմ Ջոնս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sir Thomas John Woodward |
Ի ծնե անուն | անգլ.՝ Thomas John Woodward |
Նաև հայտնի է որպես | Tom Jones և Tom Jones |
Ծնվել է | հունիսի 7, 1940[1][2][3][…] (84 տարեկան) Pontypridd, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | Ուելս |
Ժանրեր | փոփ, ռիթմ էնդ բլյուզ, բլյուզ, կապուտաչյա սոուլ և Քանթրի[5] |
Մասնագիտություն | երգիչ և դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records, Դեկա Ռեկորդս, Epic Records և Island Records |
Ամուսին | Linda Woodward?[6] |
Պարգևներ | |
Կայք | tomjones.com |
Tom Jones (singer) Վիքիպահեստում |
Ընտանիք
խմբագրելԱպագա երգիչը ծնվել է 1940 թվականի հունիսի 7-ին Ուելսի Փոնտիփրիտ քաղաքում։ Հիմա նա ապրում է Լոս Անջելես քաղաքում։ 1957 թվականից ամուսնացած էր Մելինդա Թրենչարդի հետ, ով մահացավ 2016 թվականի ապրիլի 10-ին, ունի Մարկ անունով որդի ու Դոննա անունով հոգեդուստր։
Ստեղծագործական կենսագրություն
խմբագրելՎուդվորդը վերցրեց մականունը Հենրի Ֆիլդինգի վեպի հանրահայտ կերպարից։ Այդ ժամանակ վեպի էկրանավորումը ցույց էին տալիս ամբողջ աշխարհով մեկ։ Երիտասարդ կատարողը գրավել է հանրության ուշադրությունն իր զիլ ձայնով, գերազանց ֆիզիկական մարզավիճակով ու բեմի վրա անկաշկանդ պահելակերպով։
Ջոնսն առաջին անգամ գլխավորեց բրիտանական հիթ շքերթը 1965 թվականին «It’s Not Unusual» տեղծագործությունով, իսկ հաջորդ տարի կատարեց «Thunderball» երգը Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի համար ու ստացավ «Գրեմմի» որպես տարվա ամենախոստումնալից դեբյուտող։
«Thunderball» երգի եզրափակիչ երգեցողական պասաժի ժամանակ, երգիչը կորցրեց գիտակցությունը։
Երբ Ջոնսի հանրաճանաչությունը անկում էր ապրում, նա փոխեց իր ոճը ու սկսեց պահել իրեն որպես օլդ սքուլի էստրադական երգի ներկայացուցիչ։ Այդ քայլը նրան հայտնի դարձրեց մեծահասակ լսարանի համար ու, 1966 թվականին նրա «Green Green Grass of Home»-ը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող երգը։
1970-ականներին ու 1980-ականներին Թոմ Ջոնսը ելույթներ էր ունենում միայն մեծահասակ լսարանի համար։ 1988 թվականից սկսած, նա սկսում է կատարել նաև ժամանակակից երգեր։ 1990-ականների վերջին նա սկսեց ձայնագրվել երիտասարդ կատարողների հետ։
2006 թվականին լույս տեսավ Ջոնսի ու դիջեյ Chicane-ի «Stoned In Love» համատեղ երգը[8], որը դրական գնահատական ստացավ քննադատների կողմից ու ընկավ Թոփ-10 UK Singles Chart[9]։
2008 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում (Եվրոպայում նոյեմբերի 17-ին) սկսեց վաճառվել 24 Hours նոր սկավառակը։ Ձայնասկավառակի մեջ էին մտնում երկու քավեր՝ Բրյուս Սպրինգստինի «The Hitter» ու Թոմմի Ջեյմս և The Shondells-ի «I’m Alive» երգերի վրա, իսկ U2 խմբի մասնակիցներ Բոնոն ու Էջը մասնակցեցին «Sugar Daddy» երգի ձայնագրմանը։2010 թվականին լույս է տեսնում նրա Greatest Hits Rediscovered ժողովածուն[10]։
2012 թվականի մարտից նա բրիտանական տարբերակով «The Voice» շոուի մարզիչ է, Jessie J, Will.i.am ու Danny O'Donoghue-ի հետ։
Նա ինքն իրեն հնչյունավորել է Սիմփսոնները (եթերաշրջան 4, դրվագ 7։ Marge Gets a Job) մուլտսերիալում։ Թիմ Ջոնսը կատարել է ինքն իր դերը Թիմ Բարթոնի «Մարսը գրոհում է» ֆիլմում։ Կատարել է տարբեր երգեր «Օրիորդ Համահանճար» (2000) ֆիլմում, «Կայսրի նոր արկածները» (2000) ու Չքվի'ր (2006) մուլտֆիլմները։
Սկավառակագրություն
խմբագրելԹվական | Անվանում | DE | AT | CH | UK | US | Դիրք[11] |
---|---|---|---|---|---|---|---|
1965 | Along Came Jones (US Title: It’s Not Unusual*) | − | − | − | 11 | 54 | |
1965 | What’s New, Pussycat? | − | − | − | − | 114 | |
1966 | From the Heart | − | − | − | 23 | − | |
1966 | A-tom-ic Jones | - | − | − | − | − | |
1967 | Green, Green Grass of Home | 35 | − | − | 3 | 65 | |
1967 | 13 Smash Hits | 6 | − | − | 5 | − | |
1968 | Delilah | 2 | − | − | 1 | − | |
1968 | Help Yourself | 7 | − | − | 4 | 5 | |
1969 | This Is Tom Jones | 9 | − | − | 2 | 4 | |
1969 | The Tom Jones Fever Zone | − | − | − | − | 14 | |
1970 | Tom | − | − | − | 4 | 6 | |
1970 | I Who Have Nothing | − | − | − | 10 | 23 | |
1971 | She’s a Lady | 34 | − | − | 9 | 17 | |
1972 | Close Up | − | − | − | 17 | 64 | |
1973 | The Body and Soul of Tom Jones | − | − | − | 31 | 93 | |
1977 | Say You’ll Stay Until Tomorrow | − | − | − | − | 76 | |
1978 | I’m Coming Home | − | − | − | 12 | − | |
1981 | Darlin' | − | − | − | − | 179 | |
1989 | At This Moment | − | − | − | 34 | − | |
1989 | After Dark | − | − | − | 46 | − | |
1991 | Carrying a Torch | − | − | − | 44 | − | |
1994 | The Lead and How to Swing It | 81 | 35 | − | 55 | − | |
1999 | Reload | 3 | 3 | 5 | 1 | − | |
2002 | Mr. Jones | 78 | 58 | 62 | 36 | − | |
2008 | 24 Hours | 70 | 61 | 94 | 32 | 105 | |
2010 | Praise & Blame | 38 | 9 | 51 | 2 | 79 | |
2012 | Spirit in the Room | ||||||
2015 | Long Lost Suitcase |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118895877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/wales/6409837.stm
- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ «Chicane feat. Tom Jones — Stoned In Love (CD) at Discogs»
- ↑ «Stoned In Love charts at No.8». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Allmusic review - Gretest Hits Rediscovered
- ↑ Chartquellen: DE Արխիվացված 2007-07-02 Wayback MachineAT CH UK [Allmusic|Rubrik=artist|ID=p13357|NurURL=ja US]
Արտաքին հղումներ
խմբագրել- Թոմ Ջոնսի պաշտոնական կայք
- Թոմ Ջոնսի կենսագրությունը BBC Wales կայքում
- «Այսօր առավոտյան ՆՏՎ-ում» ծրագրի շրջանակներում Թոմ Ջոնսի հետ հարցազրույց։ Հարցազրույցը վերցնում է Ալեքսանդրա Գլոտովան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ջոնս» հոդվածին։ |