Բացել գլխավոր ցանկը

Փոթորիկ (Ջորջոնե)

Ջորջոնեի նկար

«Փոթորիկ» (իտալ.՝ La Tempesta), իտալացի նկարիչ, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ Ջորջոնեի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է մոտավորապես 1500 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 82 × 73 սմ: «Փոթորիկ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Ակադեմիայի պատկերասրահում (Վենետիկ, Իտալիա):

Picto infobox artiste.png
Փոթորիկ
Giorgione 019.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋորջոնե
տարի1500
բարձրություն82 սանտիմետր
լայնություն73 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest0.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest1.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest2.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest3.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest5.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest6.html, https://www.wga.hu/html/g/giorgion/tempest/tempest4.html կայք
The Tempest by Giorgione Վիքիպահեստում


Ուսումնասիրության պատմություն և սյուժեի մեկնաբանումԽմբագրել

Հայտնի չէ թե երբ, ում համար կամ ում պատվերով է Ջորջոնեն նկարել այս նկարը: Ամենավաղ հիշատակությունները սրա մասին պատկանում են Միքայել Մարկանտոնիոյին, որը տեսել է նկարը 1530 թվականին՝ վենետիկական արիստոկրատ Գաբրիել Վենդրամինին պատկանող տանը և նկարագրել է այսպես. «Կտավի վրա բնապատկեր՝ կայծակով, գնչուհով և զինվորականով, Ջորջո դը Կաստելֆրանկի ձեռքով նկարված»: 1885 թվականին մշակութաբան և արվեստագետ Յակոբ Բուրկխարդը հայտնաբերել է նկարը Վենետիկում՝ Մանֆրինի հավաքածուի մեջ: Այդ ժամանակ այն կոչվում էր «Ջորջոնեի ընտանիքը», սակայն, չնայած նրան, որ այդ անվանումը ունեցել է բավականին հին ավանդույթ, հետագայում այն չպահպանվեց: Բուրկխարդի հաղորդումից հետո սկսվեց նկարի գիտական հետազոտումը և հայտնվեցին բազմաթիվ հետազոտություններ` նվիրված դրա սյուժեին: 1895 թվականին գերմանացի գիտնական Վիկհոֆը ենթադրեց, որ նկարի վրա պատկերվածը նկարազարդում է Ստացիուսի «Ֆիվաիդային»՝ Ադրաստ թագավորը ջուր փնտրելով հանդիպում է թագավորի աղջկան՝ Գիպսիպիլին, ով թաքնվելով անտառում՝ փրկում է Լիկուրգոս թագավորի տղային՝ կերակրելով երեխային: Երեք այլ հետազոտողներ (Էյլեր 1929, Ռիխտեր 1937, Մորրասի 1942) ենթադրում էին, որ նկարի վրա պատկերված է Պարիսը, երեխան ում տվել են հովվին՝ դաստիարակելու համար: Հարթլաուբը 1925 թվականին հայտնել է հիպոթեզ, որ նկարի վրա տրված է մի խորհրդանշական գաղտնի միստիկ կապերից մեկի պատկերը, որը մեծ դեր է խաղացել Վերածննդի ժամանակաշրջանի ուսուցման համար, բայց 1953 թվականին հրապարակված մեկ այլ գործում որոշեց, որ դա «Ապոլլոնի ծնունդ»-ն է: Դը Միներբին (1939) համարեց, որ նկարում պատկերված են Վեներան և Ադոնիսը: Արնոլդ Ֆերրիգուտոն իր մոնոգրամայում, որը նվիրված է Ջորջոնեին, թողարկված 1933 թվականին, սյուժեն մեկնաբանել է 15-16-րդ դարի հումանիտարների վենետիկյան ոգով Արիստոտելի մասին, և համարում էր, որ «Փոթորկում» պատկերված է արիստոտելական պատկերացումները չորս տարրերի վերաբերյալ՝ հող, օդ, ջուր, կրակ: Կլաուները (1955) նկարը մեկնաբանում է որպես Դիոնիսոսի մասին առասպել: Կալվեզին (1962) ենթադրեց, որ նկարում պատկերված է «Մովսեսի գտնվելը», իսկ գնչուհուն ներկայացնում է որպես Փարավոնի աղջիկ, իսկ հովվին որպես Հերմես Տրիսմեգիստի՝ երեխայի պահապան: 1939 թվականին նկարի ռենտգեն է արվել և հրապարակվել: Պարզել է, որ հովվի փոխարեն նկարված է եղել մերկ կին: Դրանից հետո երկու հետազոտողներ (Ֆոկկո 1948, Հիլբերտ 1952) որոշեցին, որ նկարը սյուժե չունի, այլ պատկերված է ուղղակի հովվերգական բնապատկեր: Այնուամենայնիվ նկարը բացատրելու փորձերը շարունակվում էին և 1969 թվականին Էդգար Ուինդը ենթադրեց, որ «Փոթորկում» պատկերված է «արիության և գթասրտության այլաբանություն», շատ հետազոտողներ կիսում են նրա կարծիքը: Նենսի Թոմսոն դը Գրումմոնդը (1972) մեկնաբանում է նկարը ինչպես «Սուրբ Թեոդորի մասին լեգենդ», ենթադրելով, որ այն երբևէ եղել է կորցրած զոհասեղանի սահմանային տարր և նվիրված է սրբի սխրագործություններից մեկին՝ կնոջը և երեխային փրկելը վիշապից:

ՆկարագրությունԽմբագրել

Շերտավոր կայծակի պատճառով, որը լուսավորում է ամբողջ տեսարանը, նկարը պատմության մեջ մնաց «Փոթորիկ» անվամբ: Նկարում պատկերված է խաղաղ գյուղական բնապատկեր՝ գետով, ծառերով և ավերակներով: Ամպերով ծածկված երկինքը լուսավորվում է կայծակի լույսից, կանխատեսելով անխուսափելի փոթորիկը: Աջ կողմում նստած կինը կրծքով կերակրում է երեխային: Նա լրիվ մերկ է և միայն նրա ուսերը ծածկված են սպիտակ կտորով, որը խորհրդանշում է մաքրություն և անմեղություն: Նրա կլոր որովայնը, կրծքերը և կերակրելու գործընթացը իր հերթին, հնարավոր է խորհրդանշում է պտղաբերությունը: Նկարի ձախ կողմում պատկերված է տղամարդ, հնարավոր է զինվորական: Նա կանգնած է ֆորպոստի դիրքում և աջ ձեռքում պահում է երկար ձեռնափայտ: Ժպտալով նա նայում է դեպի ձախ, բայց քիչ է հավանական, որ նա կնոջն է նայում: Տարբեր հետազոտողներ անվանել են նրան զինվորական, հովիվ, գնչու կամ ամուրի: Նրա հետևի շարասյուները կարող են խորհրդանշել ուժ և մշտակայություն, բայց այն, որ դրանք կոտրված են, կարող են մահվան խորհրդանիշ լինել: Ռենտգենային նկարի միջոցով պարզվել է, որ տղամարդու փոխարեն Ջորջոնեն ի սկզբանե պլանավորել է նկարել ուրիշ մերկ կնոջ, իսկ ամբողջ նկարը նկարվել է մի քանի փուլով: Թվում է նկարի վրա ամեն ինչ գտնվում է փոթորկին սպասելիս: Գույները մեղմացված են: Գերակշռում է կանաչ և կապույտ գույները: Բնապատկերը գերիշխում է մարդկանց վրա: Շատ հետազոտողներ համարում են, որ սյուժեն այստեղ երկրորդական է, իսկ առաջնային է Ջորջոնեի ստեղծած մթնոլորտը: Գլխավորը, ինչը հիացմունք է պատճառում, բնության հրաշքն է, որը երևի այդքան ակնհայտ հանդես է գալիս գլխավոր հերոսներից մեկի դերում[1]:

ԳրականությունԽմբագրել

  • Белоусова Н.А. «Гроза» Джорджоне и «Фьезоланские нимфы» Джованни Боккаччо» в сб. Искусство Западной Европы и Византии, М., Наука, 1978, стр. 59-76
  • Белоусова Н. А., Джорджоне. М. 1996, стр. 82-106
  • Morassi A., Esame di radiographica della “Tempesta” di Giorgione. Arti, I, 1939, pp. 567-70
  • Fiocco G., Giorgione, Bergamo, 1948, pp.30-33
  • Gilbert C., On Subject and Non-Subject in Italian Renaissance Pictures, “Art Bulletin” XXXIV, 1952, pp. 202-216
  • Calvesi M., La Tempesta di Giorgione come ritrovamento di Mose. “Commentari” 1962, pp. 225-255
  • L. Baldass, G. Heinz. Giorgione. Wien – Munchen, 1964, pp. 134-136, 149, 150
  • P. Zampetti, L’Opera Completa di Giorgione, Milano, 1968.
  • E. Wind, Giorgione’s Tempesta with comments on Giorgione’s poetic allegories. Oxford, 1969, pp. 17-22
  • N.T. de Grummond. Giorgione’s Tempesta: The Legend of St. Theodor. “Arte”, 18-19/20, 1972, pp. 5-53
  • Hans Belting Exil in Arkadien. Giorgiones Tempestà in neuerer Sicht // Meisterwerke der Malerei. — Leipzig: Reclam, 2001. — С. 45—68. — ISBN 3-379-20013-1, S.
  • Salvatore Settis Giorgones «Gewitter». Auftraggeber und verborgenes Sujet eines Bildes in der Renaissance. — Berlin: Wagenbach, 1982. — ISBN 3-8031-3506-0
  • Ingo F. Walther Masterpieces of Western art : a history of art in 900 individual studies : from the Gothic to the present day. — Taschen, 2005. — Т. 1. — С. 165. — ISBN 3-8228-4746-1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. * Дзуффи С. Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 103. — 431 с. — ISBN 5-224-03922-3.

Արտաքին հղումներԽմբագրել