Լիկուրգոս (հունարեն՝ Λυκοΰργος, մ.թ.ա. IX-VIIIդդ.), Հին Հունաստանի Սպարտա քաղաքի կիսաառասպելական օրենսդիր։ Հույները նրան էին վերագրում Սպարտայի օրենքները և պետական կառուցվածքը։ Ըստ ավանդության Դելփյան պատգամախոսը հրամայել է Լիկուրգոսին փոխել Սպարտայում կառավարման համակարգը՝ ըստ Կրետեի դորիական պետությունների օրինակի։ Լիկուրգոսի բարեփոխումները ներառում են ավագանու խորհրդի (գերուսիայի) և ժողովրդական ժողովի (ապելլայի) ստեղծումը, Սպարտայի ռազմականացումը, բոլոր տղամարդկանց համար պարտադիր ընդհանուր ճաշկերույթների ներմուծումը և այլն։ Պլուտարքոսի կողմից գրած Լիկուրգոսի կենսագրությունը, չնայած շատ հետաքրքիր ընթերցանություն է, զուրկ է որևէ պատմական հիմքից։

Արտաքին հղումներ խմբագրել

Լիկուրգոսյան օրենսդրություն Արխիվացված 2011-08-17 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 615