Փարիզի ազատագրում (ֆր.՝ Libération de Paris, հայտնի է նաև որպես Փարիզի և Բելգիայի ազատագրման համար մղված ճակատամարտ), ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի օգոստոսի 19-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 25-ին։ Ճակատամարտի հետևանքով գերմանական կայազորը հանձնեց Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Սկսած 1940 թվականի հունիսի 22-ի Կոմպիենի զինադադարի կնքումից, երբ Վերմախտը բռնազավթեց էր արևելյան և հյուսիսային Ֆրանսիան, Փարիզը ղեկավարվում էր գերմանացիների կողմից։

Փարիզի ապստամբություն
Թվականօգոստոսի 25, 1944
Մասն էՆորմանդական դեսանտային օպերացիա
ՎայրՓարիզ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Փարիզի ազատագրումը սկսվեց, երբ Ֆրանսիական դիմադրության ռազմական կառույցը՝ ֆրանսիայի ներքին ուժերը Միացյալ նահանգների երրորդ բանակի հետ գեներալ Ջորջ Փաթոնի գլխավորությամբ ապստամբություն կազմակերպեց գերմանական կայազորի դեմ։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 15։ 22-ին, գեներալ Ֆիլիպ Լեկլարկի գլխավորությամբ ֆրանսիական երկորդ տանկային դիվիզիան շարժվեց դեպի Փարիզ և մինչ կեսգիշեր հասավ Վիլ հյուրանոցի մոտ։ Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան տանկային երկրորդ դիվիզիայի հիմնական մասը և ԱՄՆ-ի 4-րդ հետևակային դիվիզիայի հետ մտան քաղաք։ Գերմանական կայազորի հրամանատարը և Փարիզի ռազմական գործերի ղեկավարը հանձնվեցին Մյուրիս հյուրանոցի մոտ տեղակայված ֆրանսիացիների նորաստեղծ շտաբին։ Ֆրանսիական բանակի գեներալ Շառլ դը Գոլը, որպես Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառավարության ղեկավար, ստանձնեց քաղաքի կառավարումը։

Նախապատմություն

խմբագրել

Չնայած դաշնակիցների պլաններում չկար դեպի Ռենա նահանջող գերմանական զորքերի ոչնչացումը՝ ֆրանսիական ներքին զորքերը (ֆրանսիական Դիմադրության զինված ուժերը) Անրի Ռոլ-Թանգիի գլխավորությամբ սկսեցին Փարիզի ապստամբությունը։ Ինչպես Ֆալեզի ճակատամարտի (1944 թ․ օգոստոսի 12-21)՝ Նորմանդական ճակատամարտի վերջնական փուլը, որը դեռևս ընթանում էր, դաշնակից ուժերի գլխավոր գերագույն հրամանատար գեներալ Դուայթ Էյզենհաուերը Փարիզի ազատագրումը գլխավոր նպատակ չէր համարում։ Միացյալ նահանգների և բրիտանական զինված ուժերի նպատակը գերմանական ուժերին ջախջախելն էր, ուստի մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Եվրոպայում թույլ կտար Դաշնակիցներին իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել խաղաղ օվկիանոսյան ճակատում[1]։

Այսպիսով, գերմանացիների դեմ օգոստոսի 15-ին սկսվեց ֆրանսիացիների դիմադրությունը։ Վերջինները չէին ցանկանում ներգրավել դաշնակիցներին Փարիզի անկախության համար սկսված ճակատամարտում, փոխարենը ցանկանում էին հետապնդել գերմանացիներին և ճնշել դեպի Ռենա։ Էյզենհաուերը հայտարարեց, որ Փարիզի գրոհի համար դեռ շատ վաղ է։ Նա տեղյակ էր, որ Ադոլֆ Հիտլերը հրամայել էր գերմանական զորքերին դաշնակիցների հարձակման դեպքում ամբողջությամբ ավերել քաղաքը։ Փարիզն ուներ պատմամշակութային մեծ արժեք, և դրա ոչնչացումը մեծ հարված կլիներ ֆրանսիացիների հոգեբանական վիճակին։ Էյզենհաուերը հակված էր խուսափել երկարատև պայքարից։ Նաև հաշվարկվել էր, որ պաշարման դեպքում յուրաքանչյուր օրվա համար անհրաժեշտ է շուրջ 4000 տոննա, պարենամթերք, ինչպես նաև զգալի քանակությամբ շինանյութ, մարդկային ռեսուրս, մասնագիտացված ինժեներներ։ Փարիզի ազատագրումից հետո անհրաժեշտ էր նաև կերակրել բնակչությանը։ Պետք էր վերականգնել հիմնական կոմունալ ծառայությունները, վերակառուցել տրանսպորտային համակարգերը։ Այս բոլոր մատակարարումները անհրաժեշտ էին նաև ռազմական գործողությունների այլ ոլորտներում։

Դը Գոլը մտավախություն ուներ, որ դաշնակից ուժերի կողմից ռազմական կանոները Ֆրանսիայում կկիրառվի բռնազավթված տարածքների նկատմամբ, դաշնակից զինված ուժերի կողմից։ Այս կառավարումը, որը պլանավորված էր Ամերիկյան աշխատակազմի ղեկավարների կողմից, հաստատվել էր Միացյալ նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից՝ հակադրվելով Էյզենհաուերի պլանեին[2]։ Այնուամենայնիվ, Դը Գոլը ֆրանսիական դիմադրության ուժերը, գնահատելով ստեղծված իրավիճակը, դուրս եկան գերմանացիների դեմ։ Նա սպառնացել էր ոչնչացնել ֆրանսիական երկրորդ զրահապատ դիվիզյան (2e DB) և առաջարկել գերմանական ուժերի դեմ Փարիզում անցնել միասնական հարձակման՝ շրջանցելով Դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարության (ԴՈՒԳՀ) հրամանատարական շղթան, եթե Էյզենհաուերը անտեղի չչեղարկեր համաձայնագրի վավերացումը։

Ընդհանրական գործադուլ (15-19 օգոստոս, 1944)

խմբագրել

Օգոստոսի 15-ին Պանտինի հյուսիս արևելյան արվարձանում 1654 տղամարդ (նրանց մեջ 168 գերևարված դաշնակից օդաչուներ), 546 կին, բոլոր քաղբանտարկյալները, ուղարկվել են համակենտրոնացված ճամբարներ։ Տղամարդկանց տեղակայել են Բուխենվալդում, իսկ կանանց՝ Ռավենսբրուկում։ Պանտինը Փարիզի արվարձանային այն հատվածն էր, որտեղից գերմանացիները 1940 թվականի հունիսին մտան մայրաքաղաք.[3][4]։

 
Բեռնատարը՝ ֆրանսիական ներքին ուժերի նշանով (FFI) և V նշանը հաղթանակկի համար։

Նույն օրը Փարիզի մետրոյի աշխատակիցները, ազգային ժանդարմենիան և ոստիկանությունը շարունակեցին գործադուլը։ Հաջորդ օրը նրանց միացան փոստային ծառայության աշխատակիցները։ Շուտով գործադուլին միացան այլ ոլորտների աշխատակիցներ՝ շրջափակելով քաղաքը՝ սկսվեց օգոստոսի 18-ին հայտարարելով համընդհանուր գործադուլ։

Օգոստոսի 16-ին ֆրանսիական ներքին ուժերի 35 աշխատակիցներ դավաճանվեցին գեներալ Սերժի կողմից, ով հանդիսանում էր գեստապոյի կրկնակի գործակալ[5]։

Օգոստոսի 17-ին մտահոգված, որ գերմանացիները քաղաքի ռազմավարական կետերում պայթուցիկներ տեղադրած կլինեն, Քաղաքային խորհրդի նախագահ Պիեռ Տայթինգերը և Փարիզի ռազմական նահանգապետ Դիտրիխ ֆոն Խոլիտցը հանդիպեցին քննարկելու հետագա իրավիճակը[6]։ Երբ Խոլիտցը պատմեց նրանց, որ մտադրվել է կրճատել դաշնակիցների առաջխաղացումը հնարավորինս շուտ, Տայթինգերը և Շվեդիայի հյուպատոս Ռաուլ Նորդլինգը հորդորեցին Խոլիտցին չավերել Փարիզը[7]։

Ճակատամարտ և Ազատագրում

խմբագրել

Ֆրանսիական ներքին ուժերի ապստամբություն (Օգոստոսի 19-23)

խմբագրել

Ամբողջ Ֆրանսիայով, BBC-ին և ֆրանսիական ազատ հաղորդիչը "Radiodiffusion nationale", բնակչությանը տեղեկացրեցին, որ Դաշնակիցների Նորմանդական ճակատամարտի ավարտից հետո ներխուժել են Փարիզ։ Ֆրանսիական ռադիոն (RN) Վիշիի քարոզչական նախարար Ֆիլիպ Հենրիոթ ձեռքում էր, մինչ 1942 թվականի նոյեմբերին դը Գոլլը ստանձնեց ղեկավարումը (նա միացավ Ալժիրում 1944 թվականի, ապրիլի 4-ին)[8]։

 
Օգոստոսի 19-ի ֆրանսիական ներքին ուժերի ապստամբություն։ Փոխհրաձգուհին կրում է Ադրիան սաղավարտը։

Օգոստոսի 19-ին շարունակելով նահանջը դեպի արևելք, գերմանական մեխանիզմների շարասյունը շարժվեց դեպի Շամպ Ելիսե։ Պաստառները կոչ էին անում քաղաքացիներին զիննվել (դրանք նախկինում փակցված էին ֆրանսիական ներքին ուժերի պատերին)։ Այդ պաստառները համընդհանուր զորահավաքի կոչ էին անում փարիզեցիներին, պնդելով, որ «պատերազմը շարունակվում է»․ նրանք զանգահարում էին Փարիզի ոստիկանության, Հանրապետական գվարդիային, Ժանդերմիներին, շարժական պահուստային խմբին (ոստիկանական ստորաբաժանումներ, որ փոխարինում են բանակին), և հայրենասեր ֆրանսիացիներին (բոլոր տղամարդիկ 18-50 տարեկան կարող էին զենք կրել), միանալու զավթիչների դեմ պայքարին։ Այլ պաստառներ վստահեցնում էին, որ «հաղթանակը մոտ է» և խոստանում են «պատժել դավաճաններին», այսինքն Վիշիի կողմնակիցներին։ Պաստառները ստորագրված էին Իլ դը Ֆրանս մարզում՝ «Փարիզի ազատագրման կոմիտե»-ի, Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառավարության հաստատմամբ, և տարածաշրջանային գլխավոր գնդապետ, ֆրանսիական ներքին ուժերի հրամանատար Անրի Ռոլ-Տանգի հրամանով։ Սկսվեցին առաջին հրաձգությունները Ֆրանսիայի և Գերմանիայի զավթիչների միջև։ Հրաձգության ընթացքում, Կարմիր խաչի փոքր շարժական միավորումները շարժվեցին դեպի քաղաք՝ օգնություն ցույց տալու ֆրանսիացիների և գերմանացիների վիրավորներին։ Նույն օրը Պանտինում, ականներով լցված բեռնատարը ռմբակոծվեց գերմանացիների կողմից և ավերեց Փարիզի ալյուր մատակարարող հողմացանցերը[4]։

 
Գրավված տանկը կրակ է բացում դիպուկահար դիրքերի ուղությամբ։

Օգոստոսի 20-ին ի հայտ եկան արգելքներ, դիմադրության մարտիկները մշակեցին պաշարմանը դիմակայելու պլան։ Բեռնատարները դիրքավորեցին, ծառերը կտրեցին և մայթերին խրամատներ փորեցին, սալահատակների քարերը հանեցին, արգելքներ ավելացնելու համար։ Նյութերը տեղափոխեցին տղամարդիկ, կանայք և երեխաները՝ օգտագործելով փայտե սայլեր։ Վառելանյութի բեռնատարները հարձակման ենթարկվեցին և գերևարվեցին։ Քաղաքացիական տրանսպորտային միջոցները բռնագրավվեցին, դրանք քողարկվեցին, և ներկվեցին ֆրանսիական ներքին ուժերի խորհրդանիշով։ Դիմադրությունը օգտագործվում էր, տեղափոխելու զինամթերք մի արգելքից մյուսը։ Օգոստոսի 22-ին փոխհրաձգությունները հասան իրենց գագթնակետին և գերմանական որոշ ստորաբաժանումներ սկսեցին լքել իրենց դիրքերը[9]։

Ենթադրվում էր, որ դիմադրությանը մասնակցող 800-1000 մարտիկ սպանվել է Փարիզի ճակատամարտի ժամանակ, 1500-ը՝ վիրավորվել[10]։

Դաշնակիցները մտան Փարիզ (Օգոստոս 24, 25)

խմբագրել
Փարիզի ազատագրումը ֆիլմը՝ նկարահանված ֆրանսիայի դիմադրության *

Օգոստոսի 24-ին ֆրանսիական զրահատանկային դիվիզիայի հրամանատար «ֆրանսիական ազատ գեներալ» Լեկլերը, համալրված լինելով ամերիկյան М4 «Շերման» տանկերով, զրահափոխադրիչներով և բեռնատարներով, վատ ճանապարհների և մարտական գործողությունների պատճառով չէր ենթարկվում իր անմիջական հրամանատար՝ ամերիկյան կորպուսի գեներալ-մայոր Լեոնարդ Տ․ Հերովին, և իր առաջապահ ուժերը, որոնք կոչվում էին Դրոնի շարասյուններ, ուղարկեց Փարիզ։ Նա հաղորդագրություն էր ուղարկել, որ հաջորդ օրը իր դիվիզիայի բոլոր ուժերը կլինեն մայրաքաղաքում[11]։

Չադ մարտական 9-րդ գումարտակի (անվանում էին նաև «9-ը» "La Nueve"), հրամանատարն էր կապիտան Ռայմոնդ Դրոնը։ Նրա հրամանատարության տակ էին մտնում 160 տղամարդ, որից 146-ը իսպանացի հանրապետականներ էին[12]։ Նա դաշնային համազգեստով երկրորդ հրամանատարն էր, ով մտավ Փարիզ Ամադո Գրանելից հետո[13]։

 
Օգոստոսի 25, 2-րդ տանկային դիվիզիայի մեքենաները մենամարտում են Պալա Գարնիեի առջև։ Գերմանական տանկերից մեկը ռմբակոծվում է։

1944 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 21։ 22-ին, 9-րդ գումարտակը Պորտ Իտալիայի կողմից մտավ Փարիզ։ Քաղաքապետարանի հրապարակ մտնելուց հետո «Էբրո» ստորաբաժանումը մարտի մեջ մտավ գերմանական խոշոր զորամիավորումների հետ։ Քաղաքացիները դուրս եկան փողոցներ և սկսեցին երգել Մարսելիաններ երգը "La Marseillaise"։ 9-րդ գումարտակի հրամանատար Ռայմոնդ Դրոնը գնաց Գերմանիայի գեներալ Խոլտրիչի մոտ առաջարկելու հանձնվել[14]։

Հաջորդ օրը լուսաբացին 4-րդ հետևակային դիվիզիան Ռայմոնդ Բարտոնի հրամանատարությամբ նույնպես մտավ մայրաքաղաք Պորտ Իտալիայի կողմից։ Ամերիկյան առաջատար գնդերը ծածկելով 2-րդ զրահապատ դիվիզիաի աջ կողմը շարժվում են արևելք Բաստիլի հրապարակով ևԴումումնիլի պողոտայով ուղևորվում Բոիս դե Վինչենես։ Կեսօրին բրիտանական հարձակողական 30 խումբ մտան Պորտ դը Օրլեան։ Նրանք խուզարկում էին շենքեր, անհրաժեշտ հետախուզության համար։ Հետագայում նրանք գրավեցին ծովակալ Կառլ Դյունի նախկին շտաբը, Մուետի ամրոցը։ Մինչ գերմանական բանակը վերջնականապես կհանձնվեր, 9-րդ գումարտակը հարձակվեց պատգամավորների պալատի, Մեջեստիկ հյուրանոցի և Կոնկորդի հրապարակի զավթիչների վրա։ Օգոստոսի 25-ի Փարիզի գերմանական կայազորը հանձնվեց և Դաշնակիցները Խոլտրիչին գերևարեցին, զուգահեռ ֆրանսիական այլ ստորաբաժանումներ նույնպես մտան մայրաքաղաք։

Ճակատամարտի ավարտին մոտ, Դիմադրության խմբերը ծայրամասային քաղաքներից գաղտնի բերում էին դաշնակիցների օդաչուներին և զորքերին դեպի Փարիզի կենտրոն։ Այստեղ, նրանք ականատես եղան մայրաքաղաքի բռնազավթիչների խայտառակ ջախջախմանը, դը Գոլի հաղթական ժամանմանը, պահանջով «Մեկ Ֆրանսիա» ազատագրված Անկախ Ֆրանսիացիների և Դիմադրության կողմից։

Երկրորդ զրահապատ դիվիզիան ուներ 71 զոհ և 225 վիրավոր։ Ըստ պատմաբան Ժակ Մորդալի՝ նյութական կորուստները ներառում էին 35 տանկ, 6 ինքնաշեն հրացան, 111 փոխադրման միջոցներ։ Զրահապատ դիվիզիայի համար կորուստները բավականին մեծ հարաբերակցություն ունեին[15]։

Գերմանացիների հանձնվելը (Օգոստոս 25)

խմբագրել
 
Գերմանացի զինվորները Մեջեսթիկ հյուրանոցում, Ֆրանսիայում գտնվող գերմանական հրամանատարության Ֆրանսիայում գտնվող Միլիտերբեֆֆլշաբերի գլխամասային գրասենյակը։ Նրանք պահանջում էին, որ միայն զինվորականները նրանց բանտարկեն, և փոխանցեն 2-րդ գումարտակի հրամանատար Ժակ Մասուին։

Չնայած Ադոլֆ Հիտլերի բազմիցս կրկնած պատվերներին, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը «չպետք է ընկնի թշնամու ձեռքը, բացի ամբողջապես ավերվելուց», որը իրականացվել է ռմբակոծության արդյունքում և դրա կամուրջները, Խոլտրիչը, որպես գերմանական կայազորի հրամանատար և Փարիզի ռազմական գործերի նախագահ, հանձնվեց օգոստոսի 25-ին Մորիս հյուրանոցի մոտ[16]։ Այնուհետև նրան տեղափոխեցին Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրա, որտեղ նա պաշտոնապես հանձնվեց։ Այնուհետև տեղափոխվեց Գարե Մոնտպարնեզ երկաթուղային կայարան, որտեղ գեներալ Լեկլերկը ստորագրեց և հրապարակեց, Փարիզում գերմանական զորքերի հանձնման հրամանը։ Խոլտրիչը բանտարկված մնաց մինչև 1947 թվականի ապրիլը։ Նրա հիշատակին 1950 թվականին հրապարակվեց "Brennt Paris? " «Փարիզն այրվո՞ւմ է» ֆիմը, որտեղ Խոլտրիչը նկարագրում է իրեն, որպես Փարիզի փրկիչ։

1964-ի հարցազրույցին, Խոլտրիչը պնդում էր, որ հրաժարվել է հնազանդվել Հիտլերի հրամաններին․ «Երբ առաջին անգամ ես չհնազանդվեցի, դա այն պատճառով էր, որ ես գիտեի, որ Հիտլերը հոգեկան հիվանդ է»[17]։ 2004 թվականին Ֆրանսիական հանրային հեռուստաընկերությանը՝ France 2, նրա որդու՝ Թիմոյի, տված հարցազրույցի Խոլտրիչը չհնազանդվեց Հիտլերին և անձամբ թույլ տվեց Դաշնակիցներին վերցնել քաղաքը ապահով և արագ, թույլ չտալով, որ Ֆրանսիայի դիմադրությունը ներքաշվի քաղաքացիական պատերազմին, որը կավերեր քաղաքի զգալի մասեր։

Դը Գոլի ելույթը (Օգոստոս 25)

խմբագրել

Օգոստոսի 25-ին, նույն օրը, երբ գերմանացիները հանձնվեցին, Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառավարության նախագահ Շառլ դը Գոլը, հետ տեղափոխեց Պատերազմական նախարարությունը Ռու Սեն-Դոմինիկ։ Նա բուռն ելույթով հանդես եկավ Դը Վիլ հյուրանոցի ամբիոնից։

Հաղթանակի շքերթները (Օգոստոսի 26, 29)

խմբագրել

Դը Գոլի ելույթից հետո, Լեկլերկի ֆրանսիական 2-րդ սպառազինական դիվիզիան շքերթով անցավ Շամպ Ելիսեյով։ Դեռևս գերմանական մի քանի դիպուկահարներ չէին լքել տարածքը և նրանցից մեկը Քրիլոն հյուրանոցի տանիքից կրակ բացեց ամբոխի վրա, մինչ դը Գոլը քայլում է Շամպ Ելիսեյի հրապարակով և դուրս գալիս Կոնկորդի հրապարակ։

Օգոստոսի 29-ին ԱՄՆ բանակի 28-րդ հետևակային դիվիզիան հավաքվել էր Բուա դը Բուլոնյայում, որպեսզի 24-ժամյա շքերթով շարժվի Հոչեի պողոտայով դեպի Արկ դը Տրիումֆ, հետո դեպի Շամպ Ելիսե։ Երջանիկ ամբոխը ողջունեց ամերիկացիներին, երբ ամբողջ դիվիզիան՝ տղամարդիկ և տեխնիկան երթով անցնում էր Փարիզով (Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գրոհային դիրքեր նշանակելու ճանապարհին)[18]։

Սննդի ճգնաժամ

խմբագրել

Մինչ ազատագրումը շարունակվում էր, ակնհայտ դարձավ, որ օր օրի սննդի պաշարները սակավանում են։ Ֆրանսիական երթուղային ցանցը հիմնականում ավերվել էր դաշնակիցների ռմբակոծության պատճառով և սնունդ ձեռք բերելը դարձավ խնդիր, հատկապես, երբ գերմանացիները թալանել էին Փարիզի պաշարները։ Դաշնակիցները գիտակցում էին Փարիզը նախկին վիճակին բերելու անհրաժեշտությունը։ Նրանք պլան մշակեցին հնարավորինս շուտ հասնել մայրաքաղաք, սնունդ մատակարարելու համար։ Բացի այդ հարակից գյուղերի և քաղաքների բնակիչները ևս Փարիզին մատակարարում որքան հնարավոր է շատ։ Դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարության քաղաքացիական գործերը, ռազմական միջամտության շնորհիվ թույլ տվեցին մեկ օրում ներմուծել 2400 տոննա սնունդ։ Մատակարարվող բրիտանական սնունդը պիտակավորված էր «Սնունդ Փարիզի համար» պիտակով, որը տեղ հասավ օգոստոսի 29-ին, իսկ ԱՄՆ մատակարարումը տեղ հասավ նախքան հակառակորդի ներխուժումը Օրլեանի օդանավակայանի միջոցով։ Մեկ օրվա մեջ Բրիտանիայի և Ամերիկայի կողմից առաքվեց 500-ական տոննա պարենամթերք։ Տասն օրվա ընթացքում սննդային ճգնաժամը հաղթահարվեց Փարիզից դուրս ապրող ֆրանսիացի քաղաքացիականների՝ բնական ռեսուրսների կիրառմամբ[19]։

Հետևանքներ

խմբագրել
 
Գեներալ Օմար Բրադլին, Դուայթ Դ․ Էյսենհաուերը, գեներալ Մարի-Պիեռ Կյունիգը և օդային մարշալ Արթուր Թեդերը։

Ապստամբությունը Փարիզին տվեց նորաստեղծ անկախ ֆրանսիական կառավարություն և նրա նախագահ Շառլ դը Գոլին, բավականաչափ հեղինակություն և իշխանություն ֆրանսիական ժամանակավոր հանրապետություն հիմնելու համար։ Վերջինս փոխարինեց տապալված Վինշի նահանգին (1940-1944), և միավորեց Ֆրանսիայի քաղաքականապես պառակտված դիմադրությանը՝ ներգրավելով գաուլիստներին (գոլիստներ), ազգայնականներին, կոմունիստներին և անարխիստներին, ազգային միաբանության նոր կառավարության մեջ[20]։

Գոլը շեշտեց այն դերը, որ Ֆրանսիացիները խաղացել են Փարիզը ազատագրելու գործընթացում, և հասկացրեց, որ Փարիզն ազատեց իրեն, բայց չազատվեց դաշնակիցներից[20]։ Դը Գոլը ստիպեց ֆրանցիացների կատարել իրենց «ռազմական պարտականությունը»՝ առաջ անցնելու Բենելյուքսի երկրներին և Գերմանիային։ Նա ցանկանում էր Ֆրանսիային տեսել «հաղթողների» շարքում, համոզմունքը, հավատալով որ նրանք կխուսափեին գրավյալ տարածքների դաշնակիցների ռազմական կառավարության սպառնալիքով պարտադրված նոր սահմանադրություն ունենալու ճակատագրից, ինչպես 1945 թվականին Գերմանիայում և Ճապոնիայում եղավ։

Օգոստոսի 28-ին, ֆրանսիական ներքին ուժերը, անվանվեցին «մարտիկներ առանց համազգեստի», և ներառվեցին ֆրանսիական նորաստեղծ բանակում (nouvelle armée française)։ Ֆրանսիական նորաստեղծ բանակը ամբողջապես հագեցված էր ամերիկյան սպառազինությամբ, ինչպիսիք են համազգեստները, սաղավարտները, զենք և տրանսպորտային միջոցներ, որոնք շարունակեցին օգտագործել մինչև 1960 թվականի Ալժիրի պատերազմի ավարտը։

Չնայած Փարիզը ազատագրված էր, Ֆրանսիայի տարբեր կողմերում դեռևս շարունակվում էին ծանր մարտերը։ Երկրի նշանակալի մասերը դեռ գրավված էին Ֆրանսիայի հարավում գտնվող Դրակոնի հաջող գործողությունից հետո, որը տևեց Ոսգեզ լեռների հարավ-արևմտյան մասում 1944 թվականի օգոստոսի 15-ից 14-ը։ Մարտերը շարունակվեցին Ֆրանսիայի արևելքում՝ Ալսասեում և Լորրեյնում 1944 թվականի վերջին ամիսներին և մինչև 1945-ի առաջին ամիսները։

Ժառանգություն

խմբագրել

Ազատագրման 60, 70 և 75-րդ տարեդարձերը

խմբագրել

2004 թվականի Օգոստոսի 25-ին Փարիզի ազատագրման 60-ամյակին նվիրված տեղի ունեցավ երկու ռազմական շքերթներ։ Միջոցառումներից մեկը` 2-րդ զրահապատ դիվիզիայի հիշատակի, մյուսը Միացյալ նահանգների 45-րդ հետևակային դիվիզիայի։ Շքերթում ցուցադրվում էր նաև այդ դարաշրջանի զրահատեխնիկան։ Սենատի հովանու ներքո Լյուքսեմբուրգի պարտեզներում անցկացվեց ջազ համերգ և հանրաճանաչ պարեր[21]։ Նույն իրադարձության ժամանակ 60 տարվա ընթացքում առաջին անգամ հարգանքի տուրք մատուցվեց նաև իսպանական ներդրումին։ Փարիզի քաղաքապետ Բերնարդ Դլանոան սալաքար դրեց, Սենա գետի պատի երկայնքով։ Արարողությանը մասնակցում էին նաև պատերազմի վետերաններ Քի Անրի 4-րդը, իսպանական սենատի նախագահ Խավիեր Ռոխոն և իսպանական քաղաքական գործիչների պատվիրակությունը։

2014-ի օգոստոսի 25-ին հուշահամալիրներ են տեղադրվել Սեն-Միշել Բուլվարում, հարևան փողոցներում, Լյուքսեմբուրգի պալատի մերձակայքում և Ֆրանսիայի Սենատի այն վայրում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել 1944 թվականի օգոստոսին[22]։

Ֆրանսիայի մայրաքաղաքի և Բաստիլի հրապարակի բոլոր թաղամասերում մարդիկ պարում էին փողոցում, իսկ երեկոյան քաղաքապետարանի հրապարակում խաղում էին «Լումիերի որդին» ներկայացումը[23]։

2019 թվականի օգոստոսի 25-ը ամենաակտիվ տարին է եղել Փարիզի ազատագրումը հիշատակող շատ միջոցառումների շրջանում։ 2019-ի օգոստոսի 24-ին և 25-ին, նվիրված էր իսպանացի զինվորների դերը «La Nueve» (իսպաներեն ՝ «Nine» Փարիզի ազատագրման գործում[24]։

Հարգանքի տուրք ազատագրման նահատակներին

խմբագրել
 
35 նահատակների պատը, Բուլոգենի անտառում։

2007 թվականի, մայիսի 16-ին Ֆրանսիայի հանրապետության 5-րդ նախագահ Նիկոլաս Սարկոզիի ընտրությունից հետո, հարգանքի տուրք մատուցվեց 1944 թվականի օգոստոսի 16-ի ֆրանսիական դիմադրության մահապատժի ենթարկված 35 մարտիկների համար։ Ֆրանսիացի պատմաբան Մաքս Գալոն պատմում էր Բուլոգենի անտառներում տեղի ունեցած իրադարձությունները․ «Փարիզեցի 17-ամյա դպրոցական աղջիկը կարդում է ֆրանսիայի դիմադրության մարտիկ Գայ Մոկեի վերջին նամակը»[25][26]։ Իր ելույթի ժամանակ Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիայի բոլոր դպրոցներում պետք է կարդալ այս նամակը, ամպստամբության ոգին միշտ պահելու համար։ Ելույթից հետո, միջոցառման ավարտին, Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախումբը կատարեց Ֆրանսիայի դիմադրության հիմնը՝ ("Le Chant des Partisans" )։ Ավարտելով միջոցառումը, նոր նախագակը մեկնեց Բեռլին, հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ի նշան ֆրանկո-գերմանական հաշտության։

Ժողովրդական մշակույթ

խմբագրել

Փարիզի ազատագրումը

խմբագրել

Փարիզի ազատագրման մասին նկարահանվել է 30 րոպե տևողությամբ, կարճ վավերագրական ֆիլմ օգոստոսի 16-19, որի ամբողջական անվանումն է «Ազգային ապստամբությունը անբաժան է ազգային ազատագրումից», ("The National Insurrection inseparable from the National Liberation")։ Այն նկարահանվել է ազատագրմանը մասնակցող ֆրանսիացիների կողմից։ Ֆիլմը հեռարձակվել է ֆրանսիական թատրոնում, 1944 թվականի սեպտեմբերի 1-ին։

Փոստային նյութեր

խմբագրել
 
3 ցենտ արժողությամբ կնիքը պատկերված Փարիզի , Միացյալ նահանգների բանակի զինվորների և Միացյալ նահանգների օդային ուժերի երթը։

1945 թվականի սեպտեմբերի 8-ին Միացյալ նահանգների փոստային բաժանմունքը փողարկեց 3 ցենտ արժողությամբ կնիք, ոգեկոչելու Փարիզի ազատագրումը գերմանացիներից։ Առաջին օրը կազմը նկարազարդվեց Լյուդենդոֆ կամրջի գրավման լուսանկարով։ Այլ երկրներ թողարկեցին կնիքներ ոգեկոչելու կամրջի գրավումը, ներառյալ Նիկարագուա, Գայանա, Միկրոնեզիա և Մարշալյան կղզիների հանրապետությունը[27]։

Կինոարտադրություն

խմբագրել
  • Փարիզի ազատագրումը (1944)
  • Փարիզը այրվո՞ւմ է (1966)
  • Դիվանագիտություն (2014)
  • Փարիզի ազատագրումը պատկերվել է 1999-ի և 2017-ի տեսախաղերի ձևով․ Պատվո շքանշան, Ստորգետնյա և Պարտքի զգացում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, "Medal of Honor: Underground & Call of Duty:WWII ", որպես խաղային դիմադրության ռեժիմի մի մաս։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Les Cahiers Multimédias: Il y a 60 ans : la Libération de Paris" Արխիվացված 14 Հոկտեմբեր 2007 Wayback Machine (in French). Gérard Conreur/Mémorial du Maréchal Leclerc et de la Libération de Paris. Radio France. 6 July 2004.
  2. Charles L. Robertson, "When Roosevelt Planned to Govern France"
  3. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (PDF format). Pantin official website.
  4. 4,0 4,1 [1] (PDF format). Pantin official website.
  5. "Allocution du Président de la République lors de la cérémonie d’hommage aux martyrs du Bois de Boulogne" (in French), President Nicolas Sarkozy, French Presidency official website, 16 May 2007.
  6. Taittinger, Pierre (1946). ... et Paris ne fut pas détruit (... And Paris Was Not Destroyed) (in French). L'Élan.
  7. Wird Paris vernichtet? (Will Paris Be Destroyed?) Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine (in German), a documentary by Michael Busse and Maria-Rosa Bobbi, Arte/WDR/France 3/TSR. August 2004.
  8. Journal Officiel des établissements français de l'Océanie, Titre V, Dispositions générales, p. 43, [2](չաշխատող հղում) p. 3.
  9. Libération de Paris: Balises 1944, L'Humanité, 23 August 2004.
  10. Thorton, Willis (1962). The Liberation of Paris – Google Books. Harcourt, Brace & World (via Google Books). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  11. Gaspar, Celaya, Diego (2011 թ․ դեկտեմբերի 15). «Portrait d'oubliés. L'engagement des Espagnols dans les Forces françaises libres, 1940-1945». Revue historique des armées (ֆրանսերեն) (265). ISSN 0035-3299.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Rosbottom, Ronald C. «Who Liberated Paris in August 1944?». The Daily Beast.
  13. Rankin, Nicholas (2011). Ian Fleming's Commandos: The Story of the Legendary 30 Assault Unit. Oxford University Press. էջեր 259–263. ISBN 9780199782901.
  14. Argyle, Ray (2014). The Paris Game: Charles de Gaulle, the Liberation of Paris, and the Gamble that Won France. Dundurn. էջ 223. ISBN 9781459722880.
  15. Mordal, Jacques (1964). La Bataille de France 1944–1945, Arthaud.
  16. «... Brennt Paris?». Amazon.de. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «'Libération' porte parole des gauchistes» (French). INA archives. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Stanton, Shelby L. (Captain U.S. Army, Retired), World War II Order of Battle, The encyclopedic reference to all U.S. Army ground force units from battalion through division, 1939–1945, Galahad Books, New York, 1991, p. 105. 0-88365-775-9.
  19. Coles, Harry Lewis; Weinberg, Albert Katz (1964). Civil Affairs: Soldiers Become Governors (PDF). United States Army in World War II: Special Studies. Office of the Chief of Military History, Department of the Army. էջեր 774–75. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  20. 20,0 20,1 1944–1946 : La Libération Արխիվացված 15 Հունիս 2007 Wayback Machine (in French). Charles de Gaulle foundation official website.
  21. «60ème Anniversaire de la Libération - La Libération de Paris - Sénat». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  22. «La prise du Sénat - La Libération de Paris».
  23. «Bal de célébration des 70 ans de la libération de Paris sur le Parvis de l'Hôtel de Ville».
  24. https://www.lepoint.fr/video/liberation-de-paris-la-ville-celebre-les-combattants-espagnols-25-08-2019-2331525_738.php
  25. President Nicolas Sarkozy's speech (English).(չաշխատող հղում) French Presidency official website, 16 May 2007.
  26. Max Gallo's ceremony (video),(չաշխատող հղում) French Presidency official website, 16 May 2007.
  27. «Ponts et batailles de la seconde guerre mondiale» (French). Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել