Վարշավայի ապստամբության թանգարան
Վարշավայի ապստամբության թանգարանը (լեհ.՝ Muzeum Powstania Warszawskiego) գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Վոլա թաղամասում:
Վարշավայի ապստամբության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կառույց, ռազմական թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Wola? |
Վայր | Վարշավա |
Ղեկավարության նստավայր | Վարշավա, Լեհաստան |
Հասցե | Grzybowska 79 |
Հիմնադրված է | փետրվարի 10, 1983 |
Այցելուներ | 416 000 մարդ |
Տնօրեն | Jan Ołdakowski? |
Կայք | 1944.pl |
![]() | |
![]() |
Այն նվիրվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբությանը: Հաստատությունը հիմնադրվել է 1983 թվականին, սակայն երկար տարիներ շինարարական աշխատանքներ չեն կատարվել: Թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 31-ին, ապստամբության 60 ամյակին[1][2][3][4][5][6]:
Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են հարյուրավոր իրեր օգտագործված ապստամբների կողմից, զենք-զինամթերքից մինչև սիրային նամակներ՝ պատերազմական իրավիճակների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Թանգարանի նպատակն է ստեղծել պատմական տեղեկատվությունների արխիվ՝ ներառելով ապստամբության մասին կարևոր փաստեր, ապստամբների հուշեր, ապստամբությունից կենդանի մնացած մարդկանց պատմություններ և ձայնագրություններ:
Թանգարանի տնօրենն է Յան Օլդակովսկին, իսկ նրա տեղակալը՝ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի պատմաբան Դարիուս Գավինն է[7]:
ՑուցահանդեսներԽմբագրել
Թանգարանում պատկերված է Վարշավայի ապստամբության ամբողջ տեսքը:
Որոշ հարկերում ցուցադրություններ կան, որտեղ ցուցադրվում են լուսանկարներ, աուդիո և վիդեո, ինտերակտիվ ցուցադրություններ, ձեռքի աշխատանքներ, գրավոր հաշվետվություններ և այլ վկայություններ, թե ինչպիսին է եղել Վարշավայի կյանքը գերմանական օկուպացիայի ժամանակ, ապստամբության և դրա հետևանքների մասին: Վարշավայի յուրաքանչյուր թաղամասին նվիրված ցուցադրություններ կան: Կան բազմաթիվ տեղեկատվական թերթիկներ և թռուցիկներ (լեհերեն և անգլերեն լեզուներով), ներառյալ 63 օրացույցային թերթեր՝ 1944 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի հոկտեմբերի 2-ը, ներառելով կարևոր իրադարձություններ և դեպքեր. որոնք տեղի են ունեցել ապստամբության այդ ժամանակահատվածում:
Որոշ բաժինների ցուցադրություններ ներառում են.
- Փոքրիկ ապստամբի սենյակ ` նվիրված ամենաերիտասարդ ապստամբներին: Սենյակում է գտնվում Փոքրիկ ապստամբի հուշարձանը և Ռոզա Մարիա Գոժիևսկայի գունավոր լուսանկարը, ով հայտնի էր, որպես «փոքրիկ բուժքույր»:
- Կինոսրահ. փոքրիկ սրահ, որտեղ ցուցադրվում է ապստամբության ժամանակ ցուցադրված տեսանյութեր
- Ապստամբների հոսպիտալ. ապստամբության ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար
- Մեծ սրահ / օդանավարան, ազատարար B-24 օդանավը տեղավորելու համար
- Մեծ կինոթատրոն
- Դիտարկման աշտարակ
- Տպագրական խանութ ` գերմանական օկուպացիայի ընթացքում ստորգետնյա թերթերի արտադրության համար օգտագործվող բնօրինակ գրամեքենաներ և տպագրական սարքավորումներ պարունակող սենյակ
- Քաղաքի ավերակներ. 1945 թվականին օդից վերցված Վարշավայի ավերակների կարճ 3D ֆիլմը
- Նացիստական շրջան, որտեղ ցուցադրվում է գերմանացիների օկուպացիայի սարսափները, նրանց համագործակիցների կողմից ապստամբության ժամանակ կատարված վայրագությունների մասին
- Կոմունիստների շրջան, որտեղ ցուցադրվում է Լեհաստանի խորհրդային իշխանությունը, Ստալինյան կառավարությունը, ապստամբության օգնության պակասը և հետխորհրդային լեհ կոմունիստական կուսակցության ճակատագիրը:
Այլ կարևոր իրադարձություններԽմբագրել
Կառուցվել և ստեղծվել են մի շարք կարևոր շինություններ և կռույցներ.
- 1940-ականների ոճի սրճարան
- Ազատության այգի ՝ շուրջ 30 պոստերներով, գունավոր լուսանկարներով, որոնք արվել են ապստամբության ժամանակ
- Ազատության այգի ՝ Կուբուս զրահապատ մեքենայի կրկնօրինակով, որն արտադրվել է Վարշավայի Պաուշլի շրջանի ապստամբների կողմից,ապստամբության ժամանակ
- Ազատության այգի ՝ Յոզեֆ Պանիատովսկու արձանի մնացորդներով, որն ապստամբության ժամանակ պայթեցրել են գերմանցիները
- Ազատության այգի ՝ Փողոցային արվեստի նմուշներով
- Հուշահամալիր - հուշատախտախտակ՝ հազարավոր անուններով, ովքեր զոհվել են ապստամբության ժամանակ, «Մոնթերի զանգը»
- Հուշանվերներ խանութ
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ołdakowski Jan (2004)։ «Word from the Museum Director»։ Warsaw Rising Museum website (original)։ Warsaw Rising Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011
- ↑ «Exhibition»։ Warsaw Rising Museum website։ Warsaw Rising Museum։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011
- ↑ «Warsaw Rising Museum (Muzeum Powstania Warszawskiego)»։ Official Tourist Website of Warsaw։ Warsaw Tourist Office։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011
- ↑ «Warsaw Rising Museum | Warsaw Life»։ Warsaw-Life.com։ Lifeboat Limited։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011
- ↑ Spolar Christine (2008-04-09)։ «Polish museum wages battle for wartime letters»։ Chicago Tribune։ Վերցված է 2011-10-13
- ↑ «Warsaw Rising Museum reveals groundbreaking 3D film [Watch]»։ WBJ Online։ Warsaw Business Journal։ հուլիսի 28, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011
- ↑ Rozmowa dnia. Z Dariuszem Gawinem rozmawia Paweł Luty Archived 2016-03-04 at the Wayback Machine. Stowarzyszenie Dziennikarzy Polskich.
Արտաքին հղումներԽմբագրել
Վարշավայի ապստամբության թանգարան Վիքիպահեստում |
- Warsaw Rising Museum (official website)
- Warsaw Rising Museum at Google Cultural Institute