Պրահայի ապստամբություն (1848)

Պրահայի ապստամբություն((չեխ․՝ Pražské červnové povstání)), տեղի է ունեցել 1848 թվականի հունիսի 12-17-ին, դարձել է 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ Չեխիայի հողերում ծավալված հեղափոխական-դեմոկրատական շարժման բարձրակետը։ Ուղղված էր Հաբսբուրգների տիրապետության դեմ։

Պրահայի ապստամբության պատկերազարդումներ

Պրահայի ապստամբներին փորձեցին օգնել մյուս քաղաքների ազգային գվարդիան և գյուղական բնակչությունը։ Այնուամենայնիվ, ավստրիական զորքերով շրջապատված, Պրահա կարողացան մտնել լոկ ազգային գվարդիայի մի քանի ջոկատներ։

Ապստամբությունն ինքնաբուխ էր և անպատրաստ և իվերջո ճնշվեց բանակի կողմից։ Զոհվեց մոտ 43 մարդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 418