Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 1, 2018 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Փախուստ Եգիպտոս
Փախուստ Եգիպտոս

Փախուստ Եգիպտոս, Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ընտանիքի փախուստը դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ Աստվածաշնչյան պատմությունը այս մասին շատ համառոտ է, շատ անստույգ մանրամասներ Է պարունակվում «Մանկության Ավետարաններում»։ Փախուստ Եգիպտոսը հայտնի թեմա է վերարտադրողական արվեստում։

Սուրբ ընտանիքի փախուստը Եգիպտոս նկարագրվում է միայն Մատթեոսի Ավետարանում։ Այն բանից հետո, երբ իմաստունները բերում են իրենց նվերները մանուկ Հիսուսին, չեն վերադառնում Հերովդես թագավորի մոտ: Հովսեփին երազում հայտնվում է հրեշտակը և ասում.«Վե՛ր կաց, վերցրու' երեխային ու նրա մորը և փախի'ր Եգիպտոս, մնա այնտեղ, որքան կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը, որպեսզի սպանել տա նրան։ Հովսեփը կատարում է հրեշտակի պատվերը և գիշերով կույս Մարիամի ու մանուկ Հիսուսի հետ գնում է Եգիպտոս, ուր մնում է մինչև Հերովդեսի մահը։ Ավետարանագիրը փախուստը Եգիպտոս կապում է... Ավելին