Լանչխութ (վրաց.՝ ლანჩხუთი), քաղաք Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 6237 մարդ (2022)[1]։

Քաղաք
Լանչխութ
վրաց.՝ ლანჩხუთი
Lanchkhuti.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԳուրիայի մարզ
ՇրջանԼանչխութի շրջան
Առաջին հիշատակում17 դար
ԲԾՄ25 մետր
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն6237 մարդ (2022)[1]
Ազգային կազմՎրացիներ
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ2800[2]
Պաշտոնական կայքlanchkhuti.org.ge
##Լանչխութ (Վրաստան)
Red pog.png
##Լանչխութ (Գուրիայի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1961 թվականին, իսկ մինչ այդ ուներ ավանի կարգավիճակ։ 1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Լանչխութի շրջանի վարչական կենտրոնն էր[3]։

ԲնակչությունԽմբագրել

1989 թվականին Լանչխութում բնակվում էր 9021 մարդ։ 2014 թվականի դրությամբ բնակչությունը կրճատվել էր մինչև 6395։

ՏրանսպորտԽմբագրել

Լանչխութում գտնվում է Թբիլիսի- Բաթում երկաթուղու հերթական կայարանը։ Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

ՏնտեսությունԽմբագրել

Արդյունաբերություն (1973թեյի կշռաբաժման ֆաբրիկա, պահածոների գործարան, կաթնա-մսամթերքի կոմբինատ, աղյուսի և կղմինդրի գործարան։

ՍպորտԽմբագրել

Քաղաքում գտնվում է Գուրիա ֆուտբոլային ակումբը, որը 1987 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնատում։

Հայտնի անձինքԽմբագրել

Լանչխութ քաղաքում ծնվել է Նոյ Ժորդանիան, իսկ Լանչխութի շրջանի Մամաթ գյուղում՝ Էդուարդ Շևարդնաձեն։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
  2. http://georgianpost.ge/index.php?page=101&lang=geo
  3. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр.