Սամտրեդիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամտրեդիա (այլ կիրառումներ)
Սամտրեդիա (վրաց.՝ სამტრედია), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։ Բնակչությունը՝ ▼22 201 մարդ (2023)[2]։ Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրում, Քութայիսից 25 կմ դեպի արևմուտք։ Կլիման մերձարևադարձային է, մեղմ, խոնավ։ Քաղաքի մոտ հանդիպում են իրար Ռիոնի և Ցխենիսծղալի գետերը։
Քաղաք | ||
---|---|---|
Սամտրեդիա | ||
վրաց.՝ სამტრედია | ||
Երկիր | Վրաստան | |
Մխարե | Իմերեթ | |
Համայնք | Սամտրեդիայի շրջան | |
Հիմնադրված է | 1880 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1921 թվականից | |
ԲԾՄ | 25±1 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Բնակչություն | 25 318 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Վրացիներ | |
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 3900[1] | |
Պաշտոնական կայք | samtredia.gov.ge | |
| ||
Սամտրեդիան Հարավային Կովկասի կարևոր երկաթուղային հանգույցներից է (գծեր դեպի Թբիլիսի, Բաթում)։ Սամտրեդիայից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Կոպիտնարի միջազգային օդանավակայանը։
Հյուսիսից քաղաքին հարում է Կուլաշի ավանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամտրեդիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 162)։ |