Տոտի Դալ Մոնտե
Անտոնիետա Մենեգել (հունիսի 27, 1893[1][2][3][…], Մոլիանո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4][5] - հունվարի 26, 1975[6][4][1][…], Պիևե դի Սոլիգո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]), առավել հայտնի բեմական Տոտի Դալ Մոնտե անվամբ, նշանավոր իտալացի օպերային սոպրանո։ Մեր օրերում հիշվում է Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի Չիո-չիո-սանի դերակատարմամբ, որն ամբողջությամբ ձայնագրել է 1939 թվականին։
Տոտի Դալ Մոնտե իտալ.՝ Toti dal Monte | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոլիանո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4][5] |
Մահացել է | հունվարի 26, 1975[6][4][1][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պիևե դի Սոլիգո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Էնցո դե Մուրո Լոմանտո |
Երեխաներ | Marina Դելֆին |
Toti Dal Monte Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԾնվել է Իտալիայի Տրևիզո գավառի Մոլիանո Վենետո կոմունայում։ Դեբյուտը կատարել է Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում 23 տարեկանում՝ կատարելով Բիանկոֆիորեի դերը Ռիկարդո Զանդոնաիի «Francesca da Rimini» օպերայում։ Անմիջապես հաջողություն է ունեցել և նրա «սոխականման ձայնն» սկսել է բարձր գնահատվել ամբողջ աշխարհում։ Իր լավագույն դերակատարումների թվում են Ամինայի բելկանտո հատվածները Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայից, Լյուչիան Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից և Գիլդան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից։ 1922 թվականին տենոր Կառլո Բրոկկարդիի հետ հանդես է եկել մի քանի դերերգով Պալերմոյի Teatro Massimo օպերային պալատում, այդ թվում՝ Չիո-չիո-սանը, Գիլդան և Ալֆրեդո Կատալանիի «Վալլի» օպերայի գլխավոր հերոսուհին։
1924 թվականին՝ Միլանում ու Փարիզում ունեցած հաջողություններից հետո, բայց Լոնդոնում ու Նյու Յորքում դեբյուտներից առաջ, տիկին Նելլի Մելբայի կողմից հրավիրվել է լինելու իտլական օպերային ընկերության գլխավոր երգչուհիներից մեկը, որի հետ վերջինս պատրաստվում էր շրջագայությամբ հանդես գալ Ավստրալիայում։ Շրջագայության ընթացքում գլխապտույտ հաջողություն է ունեցել և ծերացող Մելբայի ու շատ ավելի երիտասարդ Դալ Մոնտեի միջև ոչ մի թշնամություն չի առաջացել․ ընդհակառակը, միմյանց ներկայացումներից հետո իրար ծաղկեփնջեր են նետել։ 1928 թվականին Ավստրալիա երրորդ այցելության ընթացքում ամուսնացել է տենոր Էնցո դե Մուրո Լոմանտոյի հետ Սիդնեյի սուրբ Մարիամի մայր տաճարում։ Հարսանեկան արարողության մասին միջազգային մամուլում խոշոր վերնագրերով է գրվել[7]։ 1929 թվականի հունվարի 12-ին Լա Սկալայում ներկայացել է Ռոսալինայի դերերգով՝ Ումբերտո Ջորդանոյի «Թագավորը» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ[փա՞ստ]։
1945 թվականին հեռացել է օպերային բեմից, սակայն շարունակել աշխատել թատրոնում, ինչպես նաև երբեմն ձայնագրություններ է արել։ Նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին թերևս նրա վերջին ֆիլմն է՝ Էնրիկո Մարիա Սալերնոյի «Anonimo veneziano»-ն, 1970 թվականին նկարահանված պատմություն Լա Ֆենիչե օպերային թատրոնի մի երաժշտի մասին։ Եղել է նաև երգեցողության ուսուցչուհի և դասուսույց․ նրա սաների թվում էին Դոդի Պրոտերոն, Դոլորես Ուիլսոնը և Ջիանա Դ՛Անջելոն[փա՞ստ]։
Մահ
խմբագրելՎախճանվել է 1975 թվականին 81 տարեկան հասակում Պիևե դի Սոլիգոյում, արյան շրջանառության խանգարումներից[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Patrizi P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2009. — Vol. 73.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.arkivmusic.com/classical/Name/Toti-Dal-Monte/Performer/18131-2
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Profile, andrewsopera.blogspot.com; accessed 4 June 2015.
Աղբյուրներ
խմբագրել- This text was based, in part, on the equivalent article in the Italian Wikipedia.
- Toti del Monte Արխիվացված 2007-09-29 Wayback Machine at operaitaliana.com.
- Տոտի Դալ Մոնտե Internet Movie Database կայքում
- "Remembering Toti" Արխիվացված 2018-03-07 Wayback Machine at thewaythefutureblogs.com
Գրականության ցանկ
խմբագրել- The Last Prima Donnas, by Lanfranco Rasponi, Alfred A Knopf, 1982; 0-394-52153-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտի Դալ Մոնտե» հոդվածին։ |