Բացել գլխավոր ցանկը

Տիգրան Փոլատ

հայ նկարիչ, նկարազարդող

Տիգրան Պետրոսի Փոլատ (մարտի 23, 1874(1874-03-23)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - փետրվարի 17, 1950(1950-02-17)[1], Շարպոն), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։ Գրաֆիկայի բնագավառում իր ստեղծագործությամբ հսկայական հեղինակություն ձեռք բերած և լայն ճանաչման արժանացած խոշորագույն նկարիչներից է, որը, Եվրոպայի հանրահռչակ գրողների և արվեստաբանների խոստովանությամբ, իր տաղանդով գերազանցել է ժամանակի նկարիչներից շատերին։ Արշակ Չոպանյանը նրան համարում է «Փարիզի հայ արվեստագետների բույլի ամենաթանկագին աստղերից մեկը», որն իր մասնագիտական բարձր մակարդակով կանգնած է իր ժամանակի հայ և եվրոպացի լավագույն նկարիչների շարքում։ Փոլատի ստեղծագործությունը բազմաժանր է։ Մասնավորապես թեմատիկ պատկերի ստեղծման գործում նա ունի այնպիսի առավելություններ, որպիսիք իր ժամանակակից նկարիչներից քչերն են ունեցել։ Անսպառ ու բազմազան են նրա կոմպոզիցիոն մտահղացումները գրքի պատկերազարդման բնագավառում, որոնց գերազանցությունը համարվել է անվիճելի։ Նա զբաղվել է հիմնականում կամերային գրաֆիկայի և գրքի պատկերազարդման տեսակներով, որոնցից երկրորդը թե' քանակական, թե' որակական առումով անհամեմատ գերակշռող է։ Դա նրան մեծ հեղինակություն է բերել` վստահություն ներշնչելով գրողներին և հրատարակիչներին նրան հանձնարարելու համաշխարհային ճանաչում գտած գրքերի պատկերազարդումները, որոնց շնորհիվ նա դասվել է ժամանակի լավագույն գրաֆիկների շարքը։ Փոլատը կամերային գրաֆիկայում ունեցել է լուրջ նվաճումներ` ատեղծելով դիմանկարներ, բնապատկերներ, առասպելական, կրոնական, պատմական և կենցաղային թեմաներով բազմազան գործեր[2]։

Տիգրան Փոլատ
Ի ծնեՏիգրան Պետրոսի Փոլատ
Ծնվել էմարտի 23, 1874(1874-03-23)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանվել էփետրվարի 17, 1950(1950-02-17)[1] (75 տարեկանում)
Մահվան վայրՇարպոն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող

ԿենսագրությունԽմբագրել

Տիգրան Փոլատը ծնվել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոս, հայրը հայ էր, մայրը՝ լեհ։ Փարիզում ուսանել է իրավաբանություն, միաժամանակ հաճախել Էդգար Շահինի արվեստանոցը, նրանից սովորել օֆորտի տեխնիկան, որով և աշխատել է։ Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիայում աշակերտել է Ժան Պոլ Լորանսին և Բենժամին Կոնստանին, զբաղվել է գրքերի նկարազարդումներով։

Աշխատել է օֆորտի բնագավառում։ Գործերից են՝ «Փողոց Կահիրեում», «Փարիզի Էդգար Քինեյի շուկան», «Մահն ու փայտահատը», «Ինքնադիմանկար դստեր հետ», «Պ․ Վեռլենի դիմանկարը» և այլն։ Պոլատը եղել է գրքի գրաֆիկայի նրբաճաշակ ու հմուտ վարպետ, նկարազարդել է Ա․ Ֆրանսի «Սենտ Քլեռի ջրհորը» (1904 թվական), Լաֆոնտենի «Առակների» ակադեմիական հրատարակությունը (1930 թվական), Պ․ Շենի «Առնետի հուշատետրը» և այլն։ Պոլատի արվեստն աչքի է ընկնում դիտողականությամբ ու նուրբ արտահայտչականությամբ, սև ու ճերմակի հարուստ երանգավորմամբ։ Մասնակցել է ֆրանսիական նկարիչ-փորագրիչների ընկերության տարեկան ցուցահանդեսներին, երկու անգամ արժանացել առաջին մրցանակի։ 1927 թվականին ավելի քան 30 աշխատանքով մասնակցել է «Անի» խմբակցության ցուցահանդեսին։ Ընտրվել է ֆրանսիական նկարիչների սալոնի ժյուրիի անդամ։

Ցուցադրվել է «ֆրանսիացի արվեստագետների ընկերության» տարեկան «Սալոններում», «Նասիոնալ» ընկերության պարբերական ցուցահանդեսներում, «ինքնատիպ սև փորագրության ընկերության» նկարահանդեսներում։ Համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել է Շարտրի շրջանի Շարպոն ավան, որտեղ էլ մահացել է։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3][4]։

Համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել է Ֆրանսիայի Շարտրի շրջանի Շարպոն ավան, որտեղ էլ մահացել է[5]:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Բացօթյա ճանապարհը»
  • «Փոքրիկ լճակը»
  • «Ծեր ուռենին»
  • «Զանգակատունը ուռիներով»
  • «Հին Կահիրեն»
  • «Փարիզի Էդգար Քինեի շուկան»

Գրքերի նկարազարդումներԽմբագրել

Նկարազարդել է Անատոլ Ֆրանսի «Սենտ Գլերի ջրհորը», Պիեր Շենի «Մի առնետի հուշատետրը», Լա-Ֆոնտենի «Առակները» և այլն։

ՄատենագրությունԽմբագրել

Տիգրան Փոլատ։ «Անահիտ», 1929, N 3. Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987,
  3. Տիգրան Փոլատի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  4. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  5. «AV Production - Տիգրան Պոլատ»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-23 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 350