Բացել գլխավոր ցանկը

Էմայըգի (էստ․՝ Emajõgi), գետ Էստոնիայում։ Պատկանում է Նարվա գետի ավազանին։ Էմայըգի անվանումն էստոներենից թարգմանաբար նշանակում է մայր գետ։ Գետի ափին գտնվում է Տարտու քաղաքը։

Էմայըգի
Voerts.jpg
Վիրտսյարվ լճից ոչ այնքան հեռու գտնվող Էմայըգին
Բնութագիր
Երկարություն218
Ավազանի մակերես9628,1 կմ²[1]
Ջրի ծախս70,1
Ջրահոսք
ԱկունքՊյուհայարվ
 · Ակունքի տեղակայումՎիրտսյարվ
 · Կոորդինատներ58.016327468323965°0′0″ հս․ լ. 26.44585132598877°0′0″ ավ. ե. / 58.01633° հս․. լ. 26.44585° ավ. ե. / 58.01633; 26.44585
ԳետաբերանՉուդյան լիճ
 · Գետաբերանի տեղակայումՉուդ լիճ
 · Բարձրություն30,1 մ
 · Կոորդինատներ58.437467°0′0″ հս․ լ. 27.241816°0′0″ ավ. ե. / 58.43747° հս․. լ. 27.24182° ավ. ե. / 58.43747; 27.24182Կոորդինատներ: 58.437467°0′0″ հս․ լ. 27.241816°0′0″ ավ. ե. / 58.43747° հս․. լ. 27.24182° ավ. ե. / 58.43747; 27.24182
Տեղակայում
Հոսող հոսքերՊեդյա, Elva river?, Amme?, Q25516930?, Porijõgi?, Q12366683?, Q12364419?, Ahja River?, Q16409231?, Q12370764?, Q16410719? և Q16412644?
ԵրկիրԷստոնիա Էստոնիա

Հիմնական տեղեկություններԽմբագրել

Գետի երկարությունը 218 կմ է, ավազանի մակերեսը՝ 9 960 կմ2։ Սկիզբ է առնում Պյուհայարվ լճից, մինչև Վիրտսյարվ 82 կմ երկարությամբ տեղանքը կոչվում է Վյայկե-Էմայըգի, գետի՝ այդ լճից ներքև հատվածը՝ Սուուր-Էմայըգի (101 կմ)։ Թափվում է Չուդյան լիճ։ Ջրի միջին ծախսը գետաբերանում կազմում է մոտ 72 մ3/վ։ Սառցակալում է դեկտեմբերից մինչև մարտի վերջը։ Տարտու քաղաքից ներքև գտնվող հատվածը նավարկելի է։

Էմայըգի գետ է թափվում Ամմե գետը, որն սկիզբ է առնում Կուրեմաա լճից։

Գետը պատմության մեջԽմբագրել

1030 թ․ Օմովժի գետի ափին Յարոսլավ Իմաստունի ջոկատը գրավեց Յուրիև (այժմյան Տարտու) քաղաքը։

1234 թ․ Օմովժիի ճակատամարտում նովգորոդո֊վլադիմիրսկի զորքի գլուխ կանգնած իշխան Յարոսլավ Վսեվոլոդովիչը ջարդեց Թուր կրողների կարգի զորքը[2]։

1341 թ․, այն բանից հետո, երբ լիվոնյան գերմանացիները սպանեցին Լոտինգոլում սպանեցին պսկովյան դեսպաններին, Իլիյա Բորիսովիչը, ոչ Նովգորոդի, և ոչ էլ Օլգերդի օգնությանը չսպասելով, պսկովացիների հետ գնաց Օմովժի և մայիսի 2֊ին հաղթեց այդ գետի երկու ափերում գտնվող գերմանացի բնակչությանը։

 
Գոտի ուղին արբանյակային լուսանկարում

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել