Տատյանա Դրուբիչ
Տատյանա Լյուսենովնա Դրուբիչ (ռուս.` Татьяна Люсьеновна Друбич, հունիսի 7, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոդերասանուհի, բժիշկ։ Արժանացել է Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի մրցանակին` «21-րդ դարում համաշխարհային էկրանին լավագույն Աննա Կարենինայի համար» (2009 թ.)[1] և «Նիկա» կինոմրցանակին` կանացի լավագույն երկրորդական դերի համար (2012 թ. «Ռիտայի վերջին հեքիաթը»)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Սերգեյ Սոլովյով |
Երեխա(ներ) | Աննա Դրուբիչ |
Կենսագրությունը Խմբագրել
Տատյանա Դրուբիչը ծնվել է Մոսկվայում` հրեաների ընտանիքում[2][3][4]։ Երբ նա 18 տարեկան էր, հայրը մահացել է։ 1972 թվականին, 12 տարեկանում նրան հրավիրել են նկարահանվելու Իննա Թումանյանի «Տասնհինգերորդ գարունը» կինոնկարում։ Երկրորդ անգամ նկարահանվել է 1974 թվականին` Սերգեյ Սոլովյովի «Հարյուր օր մանկությունից հետո» կինոնկարում։ Կինոնկարն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ», Ավելինոյի և Բելգրադի կինոփառատոների, ինչպես նաև այլ մրցանակների։
1977 թվականին դպրոցն ավարտելուց հետո, Տատյանան ընդունվել է Մոսկվայի Նիկոլայ Սեմաշկոյի անվան բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտ, որն ավարտելուց հետո, շրջանային պոլիկլինիկայում աշխատել է որպես բժիշկ-ներզատաբան։ Միաժամանակ հաճախ նկարահանվում էր կինոյում։ Այդ ընթացքում նա նկարահանվել է Պավել Արսենովի «Զգացմունքների խռովք» (1977 թ.) և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» (1980 թ.) կինոնկարներում։
Տատյանա Դրուբիչը նկարահանվել է նաև Սերգեյ Սոլովյովի «Ասսա» (1987 թ.), Ռոման Բալայանի «Պահպանիր ինձ, իմ թալիսման» (1986 թ.), Ստանիսլավ Գովորուխինի «Տաս նեգրիկները» (1987 թ.), Էլդար Ռյազանովի «Ողջույն, տխմարներ» (1996 թ.) և այլ ֆիլմերում։ Զբաղվում է նաև բարեգործությամբ[5][6]։
Անձնական կյանքը Խմբագրել
1983 թվականին Տատյանա Դրուբիչն ամուսնացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի հետ։ Նրանք ունեն դուստր` Աննա Դրուբիչը[7], ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և երաժշտություն գրում ֆիլմերի համար[8][9]։ 1989 թվականին Տատյանա Դրուբիչն ու Սերգեյ Սոլովյովն ամուսնալուծվել են։
Ֆիլմագրություն Խմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Տասնհինգերորդ գարունը | Пятнадцатая весна | Ալյոնա |
1975 | Հարյուր օր մանկությունից հետո | Сто дней после детства | Լենա Երգոլինա |
1977 | Զգացմունքների խռովք | Смятение чувств | Մաշա |
1979 | Հատկապես վտանգավորները | Особо опасные | Տանյա Շևչուկ |
1980 | Փրկարարը | Спасатель | Ասյա Վեդենեևա |
1982 | Ժառանգորդուհին` ուղիղ գծով | Наследница по прямой | Վալերիա |
1982 | Ընտրյալները | Избранные | Օլգա Ռիոս |
1986 | Փորձարկողը | Испытатель | փորձարկողի դուստրը |
1986 | Պահպանիր ինձ, իմ թալիսման | Храни меня, мой талисман | Տանյա |
1987 | Կիրակնօրյա զբոսանքներ | Воскресные прогулки | - |
1987 | Տաս նեգրիկները | Десять негритят | Վերա Կլեյտորն |
1987 | Ասսա | Асса | Ալիկա |
1988 | Սև վանականը | Чёрный монах | Տանյա Պեսոցկայա |
1989 | Սև վարդ` թախծի խորհրդանիշ, կարմիր վարդ` սիրո խորհրդանիշ | Чёрная роза — эмблема печали, красная роза — эмблема любви | Ալեքսանդրա |
1991 | Աննա Կարամազոֆ | Анна Карамазофф | ուզբեկուհի |
1996 | Ողջույն, տխմարներ | Привет, дуралеи! | Քսենյա Զասիպկինա |
2000 | Մոսկվա | Москва | Օլգա |
2002 | Մերկասառույց | Гололёд | կին վերելակում |
2003 | Սիրո մասին | О любви | Ելենա Պոպովա |
2007 | Զանգ | Звонок | - |
2009 | Աննա Կարենինա | Анна Каренина | Աննա Կարենինա |
2009 | Կամավորը | Доброволец | Շտորմի մայրը |
2009 | 2-Ասսա-2 | 2-Асса-2 | Ալիկա Ալդանովա |
2011 | Ռիտայի վերջին հեքիաթը | Последняя сказка Риты | Նադեժդա Միխայլովնա |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Энциклопедия отечественного кино: Татьяна Друбич»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-01-ին։ Վերցված է 2017-11-28
- ↑ Татьяна Друбич: Есть две травмы: любовь и возраст
- ↑ «Древнерусская еврейка»: интервью с Татьяной Друбич
- ↑ «Татьяна Друбич в кино и в жизни»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-11-28
- ↑ «Попечительский совет» (ռուսերեն)։ Фонд помощи хосписам «Вера»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է 2015-07-23
- ↑ Елена Фанайлова. (20 сентября 2009)։ «Первый московский хоспис: гости Елены Фанайловой обсуждают, отвергаются или спасаются обществом онкологические больные» (ռուսերեն)։ Радио Свобода։ Վերցված է 2015-07-23
- ↑ Анна Соловьева | RUSKINO.RU Archived 2017-08-12 at the Wayback Machine..
- ↑ Anna Drubich’s New Kaddish for Cello Will Open Babi-Yar Commemoration in Kiev, September 29, 2016.
- ↑ Радио Свобода: Интервью с Анной Друбич. — 13 апреля 2016.