Նիկոլայ Սեմաշկո
Սեմաշկո Նիկոլայ Ալեքսանդրովիչ (սեպտեմբերի 8 (20), 1874, Q16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1949[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից, ԽՍՀՄ բժշկական (1944 թ.) և ՌԽՖՍՀ մանկավարժական (1945 թ.) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։
Նիկոլայ Սեմաշկո ռուս.՝ Николай Александрович Семашко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8 (20), 1874 |
Ծննդավայր | Q16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 18, 1949[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Council of People's Commissars of the Soviet Union? |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ |
Nikolai Semashko Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (1891-1895 թթ. )։ 1895 թվականին, հեղափոխական շարժմանը մասնակցելու համար ձերբակալվել և աքսորվել է։ Ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901 թ.)։
ԳործունեությունԽմբագրել
Մինչև 1904 թվականը, որպես բժիշկ, աշխատել է Օրյոլի և Սամարայի նահանգներում։ 1904 թվականից աշխատել է ՌԱԴԲԿ Նիժնի Նովգորոդի կոմիտեում, 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ եղել է Սորմովոյի գործարանի գործադուլի կազմակերպիչներից, որի համար վերստին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է՛ Շվեյցարիա (Ժնև), որտեղ առաջին անգամ հանդիպել է Լենինին։ 1907 թվականի Սեմաշկոն Ժնևի բոլշեիկյան կազմակերպությունից մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարդի կոնգրեսի աշխատանքներին։ 1908 թվականին բոլշևիկյան արտասահմանյան կենտրոնի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1910 թվականը եղել է ՌՍԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի քարտուղարը, մասնակցել Լոնժյումոյի կուսակցական դպրոցի գործունեությանը (1911 թ.)։ 1912 թվականին Պրագայում կայացած ՌՍԴԲԿ VI համառուսաստանյան կոնֆերանսում Սեմաշկոն հանդես է եկել բանվորների ապահովագրության հարցի մասին զեկուցումով, նրա կազմած բանաձևի նախագիծը խմբագրել է Լենինը և ընդունվել կոնֆերանսում։ 1913 թվականին Սերբիայում և Բուլղարիայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական շարժմանը։ 1914 — 1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ներկալվել է։ 1917 թվականի սեպտեմբերին վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել Պյատնիցկիի շրջանային վարչության նախագահ։ Եղել է ՌՍԴԲԿ VI համագումարի պատգամավոր, մասնակցել Մոսկվայի հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը, կազմակերպել նրա մասնակիցների բժշկական օգնության գործը։ Սեմաշկոն 1918—1930 թվականներին եղել է ՌՍՖՄՀ առողջապահության առաջին ժողկոմը։ 1921 -1949 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի (1930 թվականից՝ Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի) սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, վարիչ։ 1930 —1936 թվականներին միաժամանակ աշխատել է Համամիութենական ԿԳԿ-ում, եղել նրա նախագահության անդամ, մանկական հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 279)։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Семашко Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.