Իննա Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իննա Սուրենի Թումանյան (Ինեսա Թումանյան, Իննա Թումանյանց) (սեպտեմբերի 10, 1929, Մոսկվա, ՌԽՖՍՀ - հունվարի 10, 2005, Մոսկվա, ՌԴ)[1], խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2000)[2], ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։
Իննա Թումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1929 |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ |
Մահացել է | հունվարի 10, 2005 |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 0876499 |
Կենսագրություն
խմբագրելԻննա Թումանյանը ծնվել է 1929 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, իսկ 1962 թվականին՝ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոցը)[4]։ Նրա գրեթե ողջ ստեղծագործական ուղին կապված է Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կինոստուդիայի հետ։ Առաջին ֆիլմը նկարահանել է 37 տարեկան հասակում[5]։
Իննա Թումանյանը առաջին ոչ պետական «Զոդիակ» կինոստուդիայի ղեկավարն էր, որտեղից ծնունդ են առել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի շատ ռեժիսորներ և պրոդյուսերներ[5]։
Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանոցում[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1988 | Մեկնաբանություն ներման հայցին |
1983 | Հանցակիցները |
1978 | Երբ ես հսկա կդառնամ |
1975 | Տղան և եղջերուն |
1971 | Տասնհինգերորդ գարունը |
1968
1992 |
Սիրել |
1966 | Ճանապարհորդությունը
|
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1988 | Մեկնաբանություն ներման հայցին |
1983 | Հանցակիցները |
1978 | Երբ ես հսկա կդառնամ |
1975 | Տղան և եղջերուն |
1971 | Տասնհինգերորդ գարունը |
Դերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1968
1992 |
Սիրել | լրագրող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Inna Tumanyan
- ↑ ТУМАНЯН (Туманянц) Инна (Инесса) Суреновна (1928 – 2005)
- ↑ Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
- ↑ «Իննա Թումանյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ 5,0 5,1 «Памяти режиссера Инессы Туманян (1929-2005)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Туманян Инна Суреновна