Ռոման Բալայան
Ռոման Գուրգենի Բալայան (ռուս.՝ Роман Гургенович Балаян, ապրիլի 15, 1941, Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ռոման Բալայան Роман Балаян | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1941 (81 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի թատերական ինստիտուտ և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1969) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | romanbalayan.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է Արցախում և Գրոզնիում՝ Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին՝ չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։
1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում[1]։
Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։
Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի[2]։
1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։
1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։
2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։
2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։
Մշտական աջակցություն է ցուցաբերում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ 2013-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Ռոման Բալայանի նախաձեռնությամբ իրականացվել է բարձրագույն դասընթաց կինոռեժիսորների համար։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1975 - Կաշտանկա
- 1977 - Բիրյուկ (նաև սցենարի հեղինակ)
- 1982 - Թռիչքներ երազում և արթմնի
- 1983 - Համբույր (նաև սցենարի հեղինակ)
- 1986 - Պահպանիր ինձ, իմ թալիսման
- 1987 - Ֆիլյոր
- 1989 - Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը (նաև սցենարի հեղինակ)
- 1995 - Առաջին սեր (նաև սցենարի հեղինակ)
- 1998 - Երկու լուսին, երեք արև
- 2003 - Գիշերը լուսավոր է
- 2008 - Դրախտի թռչուններ
ՄրցանակներԽմբագրել
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987
- Ուկրաինայի ժողովրդական արտիստ, 1997
- «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
- «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)[3]
- «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)[4]
- «Ոսկե ծիրան» - 2011 թ. «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։
- «Եղիցի լույս» մրցանակ[5]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Ռոման Բալայան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 10
- ↑ «Полеты продолжаются»։ www.aif.ua։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17
- ↑ zakon3.rada.gov.ua https://zakon3.rada.gov.ua/laws/show/265/2001։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 10
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №276/2016»։ Офіційне інтернет-представництво Президента України (ua)։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 10
- ↑ «Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին»։ Կինոաշխարհ։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 14