Տասնհինգերորդ գարունը
«Տասնհինգերորդ գարունը» (ռուս.՝ Пятнадцатая весна, այլ անուն՝ «Շնորհել հերոսի կոչում»), ռեժիսոր Իննա Թումանյանի գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայում: Ֆիլմում Տատյանա Դրուբիչը կատարել է իր առաջին դերը կինոյում:
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իննա Թումանյան |
Սցենարի հեղինակ | Իննա Թումանյան և Boris Medovoy? |
Դերակատարներ | Տատյանա Դրուբիչ և Ալեքսանդր Կալյագին |
Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Ստեղծման պատմությունԽմբագրել
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են փաստեր 16-ամյա պարտիզան-հետախույզ, Խորհրդային միության հերոս (1942) Ալեքսանդր Չեկալինի (1925-1941) կենսագրությունից[1], որ գերի էր ընկել գերմանացիների մոտ և կախաղան հանվել Տուլայի շրջանի Լիխվին քաղաքում 1941 թվականի նոյեմբերի 6-ին: 1944 թվականին քաղաքը վերանվանվել է Չեկալին[2]:
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողություններն սկսվում են 1941 թվականի գարնանը՝ Մեծ Հայրենական պատերազմի նախօրեին: Գլխավորը հերոսը՝ տասնհինգամյա Սաշան (Ռայմունդաս Բանիոնիս), որ սիրահարված էր իր դասընկերուհի Ալյոնային (Տատյանա Դրուբիչ), ընդունվում է պարտիզանական ջոկատ, որտեղ դառնում է կապավոր և կատարում է պատասխանատու և վտանգավոր հանձնարարություններ ընդհատակյա պայքարի շրջանակներում գերմանացիների կողմից օկուպացված տարածաշրջանում: Մատնության արդյունքում նա գերի է ընկնում: Բայց իր քաջության և թշնամու դեմ հաղթանակի վրա վստահ լինելու շնորհիվ նա գերության մեջ էլ մնում է անկոտրում՝ չնայած երիտասարդ հասակում զոհվելու անխուսափելիությանը[3][4]:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ռայմունդաս Բանիոնիս | Սաշա |
Տատյանա Դրուբիչ | Ալյոնա |
Ալեքսանդր Կալյագին | Աստախով |
Ալեքսանդր Կայդանովսկի | կապավոր |
Նիկոլայ Վոլկով կրտսեր | Տիմոֆեև |
Միխայիլ Կոնոնով | գերմանացի սպա |
Հայնց Բրաուն | գերմանացի սպա |
Էրվին Կնաուսմյուլլեր | գերմանացի սպա |
Պանտելեյմոն Կրիմով | Սաշայի պապը |
Վալենտին Նիկուլին | կադրից դուրս |
Նկարահանող անձնակազմԽմբագրել
- Սցենարիստներ՝ Իննա Թումանյան, Բորիս Մեդովոյ
- Ռեժիսոր՝ Իննա Թումանյան
- Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Նկարիչ՝ Լյուդմիլա Բեզսմերտնովա
- Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Յուրի Սիլանտև
- Գեղարվեստական ղեկավար՝ Ստանիսլավ Ռոստոցկի