Տաջիկստանի հուշադրամներ

դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Տաջիկստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 2004 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք կարող են ունենալ զուտ հավաքորդական և դրամագիտական նշանակություն[ն 1]:

Տաջիկստանի զինանշան
Տաջիկստանի զինանշան

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 տաջիկական սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, մելքիորից՝ 1 սոմոնի, նոյզիլբերից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամները՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proof որակներով։

Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Սահմանադրության ընդունման 10-ամյակ» և «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ մետաղադրամն է՝ ընդամենը 6.35 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։

Տաջիկստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Տաջիկստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝

Վիճակագրություն խմբագրել

2022 թվականի հուլիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 33 տեսակներ, այդ թվում 2-ը՝ մելքիորից, 1-ը՝ նոյզիլբերից, 5-ը՝ երկմետաղ, 22-ը՝ արծաթից, 3-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
2004 2006 2007 2008 2010 2011 2014 Ընդամենը
Մելքիոր 2 2
Նոյզիլբեր 1 1
Մելքիոր/արույր 2 2 1 5
Արծաթ-925 2 4 1 1 1 2 11 22
Ոսկի-900 3 3
Ընդամենը 4 11 2 2 1 2 11 33

Պետականություն և միջազգային հանրություն խմբագրել

2004
  
Սահմանադրության ընդունման 10-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ Տաջիկստանի դրոշը, սահմանադրության գիրքը, տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ X СОЛ), արմավենու ճյուղ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 7.50 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[2] BU որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ։

2004
  
Սահմանադրության ընդունման 10-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ Տաջիկստանի դրոշը, սահմանադրության գիրքը, տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ X СОЛ), արմավենու ճյուղ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 8.55 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[3] proof որակով։

2006
  
Անկախության 15-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով, իրադարձության անվանումը՝ տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН», հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, եզրերով՝ զարդանախշ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 7.00 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[4] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ։

2006
  
Անկախության 15-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով, իրադարձության անվանումը՝ տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН», հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, եզրերով՝ զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 34.00 գ։ Տրամագիծը՝ 42.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[5] proof որակով։

2010
  
Եվրասիական տնտեսական ընկերակցության 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (տաջ.՝ ПАНҶ СОМОНӢ), թողարկող բանկի անվանումը (տաջ.՝ БОНКИ МИЛЛИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ Իսմայիլ Սամանիի արձանը, տեղակայման վայրի անվանումը (տաջ.՝ ДУШАНБЕ), կազմակերպության պատկերանիշը՝ ռուս.՝ «ЕврАзЭС» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[6] proof որակով։

2011
  
Անկախության 20-ամյակ

Դիմերեսը՝ պետական դրոշն ու զինանշանը, պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), հուշադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ իրադարձության անվանումը՝ տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «INDEPENDENCE OF TAJIKISTAN», հոբելյանական տարելիցը (YEARS XX СОЛ) և տարեթվերը (1991-2011)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Տաջիկստանի Ազգային բանկի նկարիչների[7]։ Հուշադրամի արտադրությունը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[8], արխիվացված է 2018-10-12 հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[7] proof որակով։

2011
  
Անկախ Պետությունների Համագործակցության 20-ամյակ

Դիմերեսը՝ ԱՊՀ խարհրդանշանը, կազմակերպության անվանումը՝ տաջ.՝ «ИТТИҲОДИ ДАВЛАТҲОИ МУСТАҚИЛ» և ռուս.՝ «СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ», հոբելյանական տարելիցը (СОЛ XX ЛЕТ) և տարեթվերը (1991-2011)։
Դարձերեսը՝ Տաջիկստանի զինանշանը, ծածանվող դրոշը և քարտեզը՝ աստղազարդ երկնքի ֆոնին, մետաղադրամի անվանական արժեքը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և ռուս.՝ «РЕСПУБЛИКА ТАДЖИКИСТАН»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Տաջիկստանի Ազգային բանկի նկարիչների[9]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[9] proof որակով։

2014
  
Սահմանադրության ընդունման 20-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ սահմանադրության բացված գիրքը՝ Տաջիկստանի դրոշի և զարդանախշերի ֆոնին, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XX СОЛ), եզրերով՝ տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF TAJIKISTAN» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։

«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարք խմբագրել

«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին երեք քաշային տարբերակներով և համապատասխանաբար երեք անվանական արժեքներով, պատրաստված են 900 հարգի ոսկուց proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», ներքևում՝ մետաղի հարգը (Au900) և անվանական արժեքը։

Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «INDEPENDENCE OF TAJIKISTAN» գրառումները, թողարկման տարեթիվը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[10][11][12]։

2006    Անվանական արժեքը՝ 50 սոմոնի (տաջ.՝ ПАНҶОҲ СОМОНӢՔաշը՝ 10.00 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ 2006    Անվանական արժեքը՝ 200 սոմոնի (տաջ.՝ ДУСАД СОМОНӢՔաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 32.00 մմ։
2006    Անվանական արժեքը՝ 100 սոմոնի (տաջ.՝ САД СОМОНӢՔաշը՝ 15.00 գ։ Տրամագիծը՝ 28.00 մմ։

Ազգային պատմություն խմբագրել

2004
  
Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ Իսմայիլ Սամանիի հուշահամալիրը Դուշանբեում, տաջ.՝ «ПОЙТАҲТИ ТОҶИКИСТОН ш. ДУШАНБЕ» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ 80 СОЛ) և տարեթվերը (1924-2004)։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «СЕ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 6.35 գ։ Տրամագիծը՝ 25.50 մմ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[13] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ։

2004
  
Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ Իսմայիլ Սամանիի հուշահամալիրը Դուշանբեում, տաջ.՝ «ПОЙТАҲТИ ТОҶИКИСТОН ш. ДУШАНБЕ» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ 80 СОЛ) և տարեթվերը (1924-2004)։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «СЕ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 6.89 գ։ Տրամագիծը՝ 25.50 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[14] proof որակով։

2006
  
Կուլյաբի 2700-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ հոբելյանական տոնակատարության խորհրդանշանը և անվանումը՝ տաջ.՝ «2700 СОЛАГИИ ш. КӮЛОБ»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «СЕ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 6.30 գ։ Տրամագիծը՝ 25.50 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[15] BU որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ։

2006
  
Կուլյաբի 2700-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ հոբելյանական տոնակատարության խորհրդանշանը, եզրերով՝ տաջ.՝ «2700 СОЛАГИИ ш. КӮЛОБ», անգլ.՝ «2700 YEARS OF KULOB» գրառումները։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 26.00 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[16] proof որակով։

2014
[ն 2]
  
Սարազմի 5500-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի խորհրդանշանը՝ տասներկու թերթիկներով ծաղկի տեսքով, եզրերով՝ տեղանքի անվանումը՝ տաջ.՝ «САРАЗМ» և անգլ.՝ «SARAZM», հոբելյանական տարելիցը (СОЛ 5500 YEARS) և դրա նշման տարեթիվը (2013)[ն 2]: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18] proof որակով։

2014
[ն 2]
  
Հիսարի 3000-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ Հիսարի ամրոցի դարպասները և ազգային զարդանախշ, եզրերով՝ տեղանքի անվանումը՝ տաջ.՝ «ҲИСОР» և անգլ.՝ «HISOR», հոբելյանական տարելիցը (СОЛ 3000 YEARS) և դրա նշման տարեթիվը (2015)[ն 2]: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18] proof որակով։

«Արիական քաղաքակրթության տարի» շարք խմբագրել

«Արիական քաղաքակրթության տարի» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին 1 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ մելքիորից UNC որակով և 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մելքիորե մետաղադրամների վրա՝ դրամահատարանի ապրանքանիշը, իսկ արծաթե դրամների վրա՝ մետաղի հարգը (Ag925)։

Դարձերեսը՝ խորհրդանշական պատկերը և համապատասխան նկարագիրը, եզրով՝ ծրագրի անվանումը՝ տաջ.՝ «СОЛИ ТАМАДДУНИ ОРИЁӢ 2006»: Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 5.20 գ, տրամագիծը՝ 24.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 20.00 գ, տրամագիծը՝ 35.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 100 000 հատ, արծաթե դրամներ՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[21][22][23][24]։ Տաջիկստանի Ազգային բանկի կողմից մելքիորե դրամները բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։

Մելքիորե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
2006    Արքայական որս

տաջ.՝ САҲНАИ ШИКОР (АСРИ V ПЕШ АЗ МИЛОД)

2006    Արքայական որս

տաջ.՝ САҲНАИ ШИКОР (АСРИ V ПЕШ АЗ МИЛОД)

2006    Հին արիական ազնվականություն

տաջ.՝ ДЕВОРНИГОРАИ ТОҶИКОНИ БОСТОН

2006    Հին արիական ազնվականություն

տաջ.՝ ДЕВОРНИГОРАИ ТОҶИКОНИ БОСТОН

«Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 90-ամյակ» շարք խմբագրել

«Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 90-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 500 սոմոնի անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։

Դարձերեսը․ կենտրոնում՝ համապատասխան շինության պատկերը, Դուշանբեի զինանշանը, հոբելյանական տարեթվերը (1924-2014) և տարելիցը (90)՝ զարդանխշային ձևավորմամբ, եզրերով՝ տաջ.՝ «ПОЙТАХТИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН ШАҲРИ ДУШАНБЕ» և անգլ.՝ «DUSHANBE IS THE CAPITAL OF THE REPUBLIC OF TAJIKISTAN» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում։

2014    Ազգային գրադարան 2014    Օպերայի և բալետի թատրոն
2014    Ազգային թանգարան

Գիր և գրականություն խմբագրել

2007
  
Ջալալ ադ-Դին Ռումիի ծննդյան 800-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, ծննդյան և մահվան տարեթվերը (1207-1273), հոբելյանական տարելիցը (տաջ.՝ 800 СОЛ), տաջ.՝ «ШОИР ВА МУТАФАККИРИ БУЗУРГ МАВЛОНО ҶАЛОЛЛИДИНИ РУМӢ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 սոմոնի։ Նյութը՝ նոյզիլբեր։ Քաշը՝ 5.20 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[25] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ։

2007
  
Ջալալ ադ-Դին Ռումիի ծննդյան 800-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մետաղի հարգը (Ag925)։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, ծննդյան և մահվան տարեթվերը (1207-1273), հոբելյանական տարելիցը (տաջ.՝ 800 СОЛ), տաջ.՝ «ШОИР ВА МУТАФАККИРИ БУЗУРГ МАВЛОНО ҶАЛОЛЛИДИНИ РУМӢ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 20.00 գ։ Տրամագիծը՝ 35.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[26] proof որակով։

2008
  
Աբու Աբդալլահ Ռուդաքիի ծննդյան 1150-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «5» թվանշանը և տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, տաջ.՝ «АРДАФТАРИ АДАБИЁТИ ТОЧИК АБУАБДУЛЛОҲИ РУДАКИ» գրառումը, փետրագրիչ, թղթագալարի վրա հոբելյանական տարելիցը՝ տաջ.՝ «1150 СОЛ»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»:
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 7.00 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[27] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ։

2008
  
Աբու Աբդալլահ Ռուդաքիի ծննդյան 1150-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «5» թվանշանը և տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մետաղի հարգը (Ag925)։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, տաջ.՝ «АРДАФТАРИ АДАБИЁТИ ТОЧИК АБУАБДУЛЛОҲИ РУДАКИ» գրառումը, փետրագրիչ, թղթագալարի վրա հոբելյանական տարելիցը՝ տաջ.՝ «1150 СОЛ»: Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 34.00 գ։ Տրամագիծը՝ 42.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Տաջիկստանի Ազգային բանկի նկարիչների[28]։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[28] proof որակով։

2014
  
Աբդուռահման Ջամիի ծննդյան 600-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, անվան գրառումը՝ տաջ.՝ «АБДУРАҲМОНИ ЧОМӢ» և անգլ.՝ «ABDURAHMAN JAMI», ծննդյան և մահվան տարեթվերը (1414-1492), հոբելյանական տարելիցը (600)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2500 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։

2014
  
Միր Սայիդ Ալի Համադանիի ծննդյան 700-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, անվան գրառումը՝ տաջ.՝ «АЛӢ ҲАМАДОНӢ» և անգլ.՝ «ALI HAMADONI», ծննդյան և մահվան տարեթվերը (1314-1384), հոբելյանական տարելիցը (700)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2500 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։

Սպորտ խմբագրել

«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարք խմբագրել

«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 50 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։

Դարձերեսը՝ տեսարան համապատասխան համապատասխան մարզաձևից, եզրերով՝ տաջ.՝ «БОЗИҲОИ ОЛИМПӢ» և անգլ.՝ «OLYMPIC GAMES» գրառումները, մետաղադրամի թողարկման տարեթիվը և մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 5000 հատ։ Շարքի հուշադրամների արտադրությունը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[29]։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18][30]։

2014    Բիաթլոն

Դարձերեսը՝ բիաթլոնիստ կանգնած կրակային դիքում, մեկ այլ բիաթլոնիստ վազքի ընթացքում՝ անտառի ֆոնին։

2014    Դահուկացատկ ցատկահարթակից

Դարձերեսը՝ դահուկացատկորդը թռիչքի մեջ, մեկ այլ դահուկացատկորդ ցատկահարթակով վայրէջք կատարելու պահին։

2014    Սլալոմ

Դարձերեսը՝ դրոշակը շրջանցող լեռնադահուկորդ՝ ձյունապատ լեռների ֆոնին։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, գործնականում դրամաշրջանառության մեջ չեն ներառվում[1]։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Սարազմի 5500-ամյակ» և «Հիսարի 3000-ամյակ» մետաղադրամների վրա նշված է ոչ թե թողարկման տարեթիվը, այլ համապատասխան հոբելյանական տոնակատարության տարեթիվը[17][18][19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Национальный банк Таджикистана; Памятные монеты (ռուս.), վերցված է 2015-12-04
  2. Монета «10-лет Конституции Таджикистана» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  3. Монета «10-лет Конституции Таджикистана» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  4. Монета «15 лет независимости Таджикистана» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  5. Монета «15 лет независимости Таджикистана» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  6. Монета «10 лет ЕврАзЭС»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2015-12-13
  7. 7,0 7,1 Монета «20-летие независимости Таджикистана» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
  8. Tajik central bank offers commemorative and jubilee coins for sale(չաշխատող հղում) (անգլ.), վերցված է 2017-04-27
  9. 9,0 9,1 Монета «20-летие Содружества Независимых Государств» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
  10. Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 50 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
  11. Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 100 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
  12. Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 200 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
  13. Монета «80 лет Душанбе» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  14. Монета «80 лет Душанбе» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  15. Монета «Куляб» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  16. Монета «Куляб» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  17. На монетах Таджикистана этого года указаны 2013 и 2015 гг. (ռուս.), վերցված է 2014-02-19, արխիվացված է 2015-12-15
  18. 18,0 18,1 18,2 18,3 Таджикистан выпустил памятные монеты в честь Олимпийских игр в Сочи (ռուս.), վերցված է 2014-02-11, արխիվացված է 2015-12-05
  19. Монета «5500-летия Саразма»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-12-10
  20. Монета «3000-летие Гиссара»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-12-10
  21. Монета «Год Арийской цивилизации. Царская охота» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  22. Монета «Год Арийской цивилизации. Древняя арийская знать» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  23. Монета «Год Арийской цивилизации. Царская охота» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  24. Монета «Год Арийской цивилизации. Древняя арийская знать» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  25. Монета «Джалаладдин Руми» (нейзильбер); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  26. Монета «Джалаладдин Руми» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  27. Монета «Абуабдулло Рудаки» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
  28. 28,0 28,1 Монета «1150-летия основоположника персидско-таджикский классической литературы Абуабдулло Рудаки» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
  29. International Coin House; Silver coin - single issues (անգլ.), վերցված է 2018-08-29, արխիվացված է 2018-08-29
  30. Сочи-2014 с точки зрения таджикского монетного серебра и другие события (ռուս.), վերցված է 2017-04-29, արխիվացված է 2017-06-30

Գրականություն խմբագրել

  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1348-1349 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։

Արտաքին հղումներ խմբագրել