Կամիշին
Կամշին, քաղաք Ռուսաստանում, Վոլգոգրադի մարզում, Վոլգոգրադի ջրամբարի աջ ափին։ Նավահանգիստ է, փոխբեռնման կետ, երկաթուղային կայարան։ 112 հզ. բնակչություն (1979)։ Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Կամշինում 1866-ի մարտի 31-ին (ապրիլի 12-ին) մահացել է Միքայել Նալբանդյանը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1668 թ. | ||||
Մակերես | 81 կմ² | ||||
ԲԾՄ | 50 մետր | ||||
Բնակչություն | ▼111 100 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 84457 | ||||
Փոստային ինդեքսներ | 403870–403895 | ||||
Պաշտոնական կայք | admkamyshin.info(ռուս.)(անգլ.)(գերմ.) | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրել են որպես գյուղ 1667 թվականին Կամիշինկա՝ «գետային եղեգ» բառից, գետի ձախ ափին և անվանվել է Կամիշինկա։ 1710 թվականին բնակիչներին փոխադրեցին աջ ափ, որտեղ բերդն էր գտնվում, նոր բնակավայրին տվեցին քաղաքի ստատուս և անվանեցին Դմիտրիևսկի։
1780 թվականին քաղաքը վերանվանվեց Կամիշին, որպեսզի ջնջվի Պուգաչովի ապստամբության մասին հիշողությունը․ ապստամբություն, որին հարել էին նաև քաղաքի բնակիչները։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 206)։ |