Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա (անգլ.՝ International Ice Hockey Federation, IIHF, ֆր.՝ Fédération Internationale de Hockey sur Glace), համաշխարհային հոկեյը (սառույցի և մանրատակի վրա) կարգավորող սպորտային կառույց։ Գլխամասը տեղակայված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ֆեդերացիայի կազմում են ընդգրկված 73 պետությունների ազգային ֆեդերացիաներ։

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա

Ֆեդերացիայի անդամ երկրները (կարմիրով նշված են լիակատար անդամները, կապույտով` թղթակից անդամները, կանաչով` աֆիլիատ անդամները և սևով` հեռացված անդամները)։
ՏեսակՍպորտային միջազգային ֆեդերացիա
ՀապավումIIHF
Հիմնադրված1908 թ.
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ցյուրիխ, Շվեյցարիա
Անդամ երկրներ73
Պաշտոնական լեզու(ներ)անգլերեն
ֆրանսերեն
ՆախագահՌենե Ֆազել
Կամավորներ83
Կայքiihf.com

Ֆեդերացիային է ընձեռված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարերի կազմակերպումը, սակայն այն քիչ իշխանություն ունի Հյուսիսային Ամերիկայում, որտեղ հոկեյի բարձրագույն կառույց է համարվում Հոկեյի ազգային լիգան (NHL)։ Միացյալ Նահանգների և Կանադայի հոկեյի ֆեդերացիաներն ունեն իրենց սեփական կանոնագրությունը։

Արտաքին հղումներ խմբագրել