Վլադիմիր Եվգենևիչ Կրուտով (ռուս.՝ Влади́мир Евге́ньевич Кру́тов, հունիսի 1, 1960(1960-06-01), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 6, 2012(2012-06-06)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հոկեյիստ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981 թվական)։ Հարձակվող։

Վլադիմիր Կրուտով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝«Տանկ»
Ազգություն՝Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում՝տափօղակով հոկեյ, եզրային հարձակվող
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1960 հունիսի 1
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Մոսկվա
Մահվան ամսաթիվ՝հունիսի 6, 2012(2012-06-06) (տարիքը 52)
Մահվան վայր՝Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա
Ակումբ՝«ԲԿՄԱ» (1977-1989 թվականներ), «Վանկուվեր Քենաքս» (1989-1990 թվականներ), «Ցյուրիխ» (1991-1992 թվականներ), «Էստերսունդ» (1992-1995 թվականներ), «Բրունֆլո» (1995-1996 թվականներ)

«Կարմիր դրոշի» կրկնակի շքանշանակիր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմական ինստիտուտի շրջանավարտ (1985 թվական)։

Մարզական կենսագրություն խմբագրել

Չմուշկների վրա կանգնել է 4 տարեկան հասակում։ Սկսել է խաղալ «Մետեոր» մարզադաշտում։ Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Նիկոլաևիչ Գոլուբևը։ Այնուհետև զբողվել է ԲԿՄԱ-ի դպրոցում, որտեղ նրա մարզիչը Վալերի Պավլովիչ Ստելմախն է եղել։ Մանկության կուռքը եղել է Վալերի Խառլամովը։ Ավելին, Հրուտովը անձնապես ծանոթ է եղել Խառլամովի հետ և ընկերություն է արել նրա հետ[2]։

ԲԿՄԱ-ում նրամուտը նշել է 1977 թվականին՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։ Խաղալ սկսել է Ալեքսանդր Վոլչկովի և Վլադիմիր Պոպովի հետ եռյակում, այնուհետև Վլաչեսլավ Անիսինի և Իռեկ Գիմաևի հետ։ Մակարովի և Լարիոնովի հետ եռյակում, ձախ եզրին, սկզբնական շրջանում խաղում էր Նիկոլայ Դրոզդովը և միայն, քիչ ավելի ուշ, այդ դիրքում սկսում է խաղալ Վլադիմիր Կրուտովը։ Նա դառնում է 1979 և 1980 թվականների Աշխարհի երիտասարդական առաջնությունների լավագույն հարձակվող և ռմբարկու։ ԽՍՀՄ հավաքականում նորամուտը նշում է 1980 թվականի Լեյք Փլեսիդի Ձմեռային Օլիմպիական խաղերում։

XX դարի 80-ական թվականների սկզբին Վիկտոր Տիխոնովի կողմից կազմավորվում է հնգյակ, որը լեգենդար է դառնում ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի կազմերում խաղերով՝ Սերգեյ Մակարով, Իգոր Լարիոնով, Վյաչեսլավ Ֆետիսով, Ալեքսեյ Կասատոնով և Վլադիմիր Կրուտով։ Խաղընկերների միջև փոխհարաբերությունները այնքան սերտ էին, որ նրանք ընկերություն էին անում նաև ընտանիքներով։

1989 թվականին, հնգյակի խաղընկերների հետևից, Կրուտովը ուղևորվում է Հոկեյի Ազգային Լիգա։ Ընդ որում, նա ուղևորվում էր որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե որպես Խորհրդային Բանակի սպա (ուներ մայորի կոչում)։ Խաղացել է «Վանկուվեր Քենաքս»-ում՝ Իվոր Լարիոնովի հետ, սակայն ելույթ էին ունենում տարբեր օղակներում։

1989-1990 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ղեկավարությունը ցանկություն չունեցավ երկարաձգելու Կրուտովի հետ պայմանագիրը և ամերիկյան լրատվամիջոցներում սկսեց լուրեր տարածել Կրուտովի ավելորդ քաշի մասին, որը խանգարում է նրան բարձր մակարդակով ելույթ ունենալ։ Ընկերների միջոցով Կրուտովը տեղափոխվում է «Ցյուրիխ» (Ցյուրիխ, Շվեյցարիա) ակումբ։ Ելույթ է ունենում նախկին դինամոյական Յուրի Վոժակովի հետ։ Ավելի ուշ թիմին են միանում Սերգեյ Պրյախինը և Անատոլի Չիստյակովը։

1992 թվականին «Ցյուրիխ» է ժամանում կանադացի մարզիչ, որը հրաժարվում է աշխատել Կրուտովի հետ։ Վլադիմիր Կրուտովը տեղափոխվում է Շվեդիա, որտեղ մինչև 1996 թվականը ելույթ էր ունենում ցածր լիգայի թիմերում։ Շվեդիայում Կրուտովը ստանձնում է «Էստերսունդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

1996 թվականին վերադառնում է Ռուսաստանի Դաշնություն։ Աշխատում է որպես ԲԿՄԱ Պրոֆեսիոնալ Հոկեյի Ակումբի գլխավոր մարզդի օգնական (1996—2000 թվականներ), այնուհետև՝ գլխավոր մարզիչ (2001 թվական)։

2002 թվականից աշխատում է Բարձրագույն Սպորտային Վարպետության Պետական Դպրոցում որպես տնօրեն։

2010 թվականի մայիսի 23-ին ընդունվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահ՝ «խաղացող» դասակարգում։

«ԽՍՀՄ հոկեյի լեգենդներ» թիմի կազմում մասնակցել է վետերանների մրցաշարերի[3]։

Վերջին տարիները բնակվում էր մերձմոսկովյան Խիմկի քաղաքում։

Մահացել է 2012 թվականի հունիսի 6-ին՝ Մոսկվայի № 20 Պետական Կլինիկական Հիվանդանոցի ռեանիմացիայի բաժանմունքում[4]։ Մահվան պատճառ է հանդիսանում լյարդի ցիռոզը[5]։

Թաղված է Խիմկի քաղաքում, Նովոլուժինսկի գերեզմանատանը[6]։ Պրիդնեստրովիեյի մայրաքաղաք Տիրասպոլում 2013 թվականին կանգնեցվել է Վլադիմիր Կրուտովի հուշարձանը՝ «Սառցե Պալատ»-ի մոտ, որտեղ տեղակայված է նրա անունով հոկեյի ակումբը։

Կարիերա խմբագրել

 
ԲԿՄԱ ակումբի լոգոն

Նվաճումներ և մրցանակներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն (1984 և 1988 թվականներ)։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թվական)։
  • Աշխարհի չեմպիոն (1981 թվական, 1982 թվական, 1983 թվական, 1986 թվական, 1989 թվական։ Աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր (1987 թվական), երրորդ մրցանակակիր (1985 թվական)։ Ձմառային Օլիմպիական խաղերի և Աշխարհի առաջնության մրցաշարերում մասնակցել է 90 խաղի, դարձել 59 տափօղակի հեղինակ։
  • ԽՍՀՄ չեմպիոն (1979-1989 թվականներ)։
  • ԽՍՀՄ Գավաթի տիրակալ (1979, 1988 թվականներ)։
  • Կանադայի Գավաթի տիրակալ (1981 թվական), Կանադայի Գավաթի եզրափակիչի մասնակից (1987 թվական), Կանադայի Գավաթի խաղարկության մասնակից (1984 թվական)։ Կանադայի Գավաթի մրցաշարերում՝ 22 խաղ, 14 տափօղակ։
  • Պարգևատրվել է Փառքի Շքանշանով (2011 թվական)[7], Աշխատանքային Կարմիր Դրոշի Շքանշանով (1988 թվական), Ազգերի Բարեկամության Շքանշանով (1982 թվական), «Աշխատանքային Հաջողությունների» մեդալով (1980 թվական), «Անբասիր Ծառայության» III աստիճանի մեդալով (1989 թվական)։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը - աշխատել է գործարանում որպես բանվոր։
  • Մայրը - աշխատել է մանկապատեզում որպես դաստիարակ։
  • Ավագ եղբայրը - Ալեքսանդր (ծնվել է 1957 թվականին)։
  • Կինը - Նինա Վլադիմիրովնա, տնային տնտեսուհի։
  • Որդիները - Դենիս և Ալեքսեյ (պրոֆեսիոնալ հոկեյիստ, խաղացել են Մոսկվայի «Սպարտակ»-ում)։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2012/06/09/sports/hockey/vladimir-krutov-wing-for-soviet-hockey-teams-in-the-80s-dies-at-52.html?_r=1|title=Vladimir
  2. Патрикеев Алексей. Однажды пришёл с таким синяком, что жена открыла дверь — и отшатнулась // Спорт-Экспресс (газета). — 17 сентября 1996.
  3. «ХК «Легенды хоккея СССР»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Знаменитый хоккеист Владимир Крутов умер в Москве». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. РИАНовости. Умер прославленный хоккеист сборной СССР Владимир Крутов
  6. «РИАНовости. Легенду хоккея Крутова проводили в последний путь с воинскими почестями». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.