Վյաչեսլավ Իվանովիչ Սուկ (ռուս.՝ Вячеслав Иванович Сук, ի ծնե՝ Վացլավ Սուկ, չեխ․՝ Václav Suk, նոյեմբերի 4 (16), 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861(1861-11-16)[2][3][4], Կլադնո, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][2][4] և Կլադնո, Կլադնոյի շրջան[3] - հունվարի 12, 1933(1933-01-12)[5][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5][4]), չեխական ծագմամբ ռուսական և խորհրդային դիրիժոր։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1925

Վյաչեսլավ Սուկ
Ի ծնե անունչեխ․՝ Václav Suk
Ծնվել էնոյեմբերի 4 (16), 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861(1861-11-16)[2][3][4]
Կլադնո, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][2][4] կամ Կլադնո, Կլադնոյի շրջան[3]
Երկիր Ավստրո-Հունգարիա,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 12, 1933(1933-01-12)[5][2][3][…] (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[5][4]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, կոնցերտմայստեր և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
 Václav Suk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1879 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան (ջութակի դասարան)։

1880 թվականից ապրել է Ռուսաստանում։ 1906-1933 թվականներին՝ Մեծ թատրոնի դիրիժոր, որտեղ իրագործել է ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաների համարյա բոլոր առավել նշանակալից բեմադրությունները։ 1924-1925 թվականներին ղեկավարել է նաև Կ․ Մ․ Ստանիսլավսկու անվան օպերային ստուդիայի երաժշտական մասը, 1927 թվականից՝ Կ․ Մ․ Ստանիսլավսկու անվան օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։

Սուկը նաև խոշորագույն սիմֆոնիկ դիրիժոր էր 1926-1929 թվականներին՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի դիրիժոր)։ 1924-1925 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (նվագախմբային դասարան)։

Սուկը մեծ դեր է կատարել խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում։ Հեղինակ է «Անտառի արքան» օպերայի (1900, Խարկով), սիմֆոնիկ, կամերային երկերի, ռոմանսների։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Սուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 189