Մարինա Վյազովսկայա

ուկրաինացի մաթեմատիկոս
(Վերահղված է Վյազովսկայա Մարինաից)

Մարինա Սերգեևնա Վյազովսկայա (ուկրաիներեն՝ Мари́на Сергі́ївна В'язо́вська, դեկտեմբերի 2, 1984(1984-12-02)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][16]), ուկրաինացի մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (Ուկրաինայի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, 2010), բնական գիտությունների դոկտոր (Բոննի համալսարան, 2013)։ Ութաչափ տարածության մեջ գնդերի փաթեթավորման խնդրի լուծման հեղինակն է։ Ռաֆայել Սալեմի անվան միջազգային մրցանակի (2016), SASTRA Ռամանուջան մրցանակի (2017), Քլեյի մաթեմատիկական ինստիտուտի մրցանակի (2017), «Մաթեմատիկայի նոր հորիզոններ» (2018) մրցանակի դափնեկիր։

Մարինա Վյազովսկայա
ուկրաիներեն՝ Мари́на Сергі́ївна В'язо́вська
Ծնվել էդեկտեմբերի 2, 1984(1984-12-02)[1][2] (39 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Բնակության վայր(եր)Շվեյցարիա
Քաղաքացիություն Ուկրաինա[4]
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ, Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց և Բեռլինի մաթեմատիկական դպրոց
Գործունեության ոլորտմաթեմատիկա և թվերի տեսություն[5]
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա
Ալմա մատերԿիևի թիվ 145 բնագիտական լիցեյ, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, Բոննի համալսարան (2013) և Շևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (մայիս 2010), բնական գիտությունների դոկտոր[6] (2013) և մագիստրոս[7] (2007)
Տիրապետում է լեզուներինանգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն
Գիտական ղեկավարԴոն Ցագիր և Werner Müller?
Պարգևներ
Ամուսին(ներ)Daniel Yevtushinsky?[15]
Կայքpeople.epfl.ch/maryna.viazovska(ֆր.)
 Maryna Viazovska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարինա Վյազովսկայան մեծացել է Կիևում, սովորել է Կիևի թիվ 145 բնագիտական լիցեյում, մասնակցել մաթեմատիկայի օլիմպիադաներին։ Սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում[17]։ 2002-2005 թվականներին մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում զբաղեցրել է մրցանակային տեղեր՝ 2002 և 2005 թվականներին արժանանալով առաջին մրցանակների։ Այնուհետև ուսումը շարունակել է Գերմանիայում և 2007 թվականին ստացել մագիստրոսի կոչում Կայզերսլաուտերնում[17][18]։

2010 թվականի մայիսին պաշտպանել է թեկնածուական թեզը Ուկրաինայի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում՝ «Բազմանդամների և ռացիոնալ ֆունկցիաների անհավասարությունները և քառակուսային բանաձևերի ոլորտները» թեմայով[19]։ 2013 թվականին ստացել է դոկտորի կոչում (Dr. rer. nat.) Բոննի համալսարանից։ Նրա դոկտորական ատենախոսությունը՝ «Մոդուլային ֆունկցիաներ և հատուկ ցիկլեր» (անգլ.՝ Modular Functionsand Special Cycles) թեմայով գրվել է Դոն Ցագիրի ղեկավարությամբ և առնչվում է թվերի վերլուծության տեսությանը[20]։ Աշխատել է որպես հետդոկտորական գիտաշխատող Բեռլինի մաթեմատիկայի դպրոցում և Բեռլինի Հումբոլդտի համալսարանում[21]։ 2020 թվականից Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) պրոֆեսոր է։

Գնդերի փաթեթավորման խնդիր խմբագրել

2016 թվականին Վյազովսկայան լուծել է 8-աչափ տարածությունում[22][23][24] և համահեղինակությամբ՝ 24-աչափ տարածությունում գնդերի փաթեթավորման խնդիրը[21][25]։

Նախկինում գնդերի փաթեթավորման խնդիրը լուծվում էր միայն երեք կամ ավելի փոքր չափերով տարածությունների համար, իսկ եռաչափ դեպքի լուծումը (Կեպլերի վարկած) ներկայացվում էր 300 էջ տեքստի վրա՝ օգտագործելով 50000 տող ծրագրային կոդը։ Միևնույն ժամանակ, Վյազովսկայայի ութչափ դեպքի լուծումը զբաղեցնում է ընդամենը 23 էջ և «ապշեցուցիչ պարզ» է[26]։ Այս խնդրի հետազոտությանը Վյազովսկայային ոգեշնչել է կիևցի մաթեմատիկոս Անդրեյ Բոնդարենկոն։ Լուծման վրա աշխատել է երկու տարի Բեռլինում[21]։ Գնդերի փաթեթավորման խնդիրը լուծելու համար 2016 թվականին Մարինա Վյազովսկայան արժանացել է Սալեմի հեղինակավոր մրցանակին[27][28]։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Andriy Bondarenko, Danylo Radchenko, Maryna Viazovska. Optimal asymptotic bounds for spherical designs // Annals of Mathematics. Second Series. — 2013. — Vol. 178, № 2. — P. 443–452. — doi:10.4007/annals.2013.178.2.2. — arXiv:1009.4407.
  • Maryna Viazovska. The sphere packing problem in dimension 8. — 2016. — arXiv:1603.04246.
  • Henry Cohn, Abhinav Kumar, Stephen D. Miller, Danylo Radchenko, Maryna Viazovska. The sphere packing problem in dimension 24. — 2016. — arXiv:1603.06518.

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ռաֆայել Սալեմի միջազգային մրցանակ (2016),
  • Քլեյի մաթեմատիկական ինստիտուտի մրցանակ (2017)
  • SASTRA Ռամանուջան մրցանակ (2017),
  • Նոր հորիզոններ մաթեմատիկայում (2018)[29],
  • Պիեռ դը Ֆերմայի անվան մրցանակ (2019),
  • Ռուտ Լիթլ Սաթերի մրցանակ (2019)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Українка Марина Вязовська - друга жінка, яка отримала найпрестижнішу математичну нагороду // BBC News Online — 2022.
  2. 2,0 2,1 An EPFL mathematician is awarded a Fields Medal // Swiss Federal Institute of Technology in Lausanne — 2022.
  3. 3,0 3,1 3,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 https://www.heidi.news/sciences/en-quoi-consistent-les-travaux-de-maryna-viazovska-primee-par-le-prix-latsis
  5. https://scholar.google.com/citations?hl=ru&user=KntSJpQAAAAJ&view_op=list_works
  6. https://day.kyiv.ua/uk/article/cuspilstvo/nayprostisha-nauka (укр.)
  7. https://day.kyiv.ua/uk/article/cuspilstvo/nayprostisha-nauka
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://actu.epfl.ch/news/an-epfl-mathematician-is-awarded-a-fields-medal/
  9. Breakthrough Prize – “The Oscars Of Science” – Celebrates Top Achievements In Physics, Life Sciences & Mathematics, Awards $22 Million In Prizes At Gala Televised Ceremony In Silicon ValleyBreakthrough Prize, 2017.
  10. https://euro-math-soc.eu/news/20/05/8/prize-winners-announced
  11. https://www.mathunion.org/imu-awards/fields-medal/fields-medals-2022
  12. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=35
  13. President of Ukraine Decree of the President of Ukraine — 2022.
  14. https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  15. In Times of Scarcity, War and Peace, a Ukrainian Finds the Magic in Math — 2022.
  16. «Maryna Viazovska». German National Library. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  17. 17,0 17,1 Анна Синящик. Упакуй шары. Как украинский математик Марина Вязовская вырвалась из трёхмерного гетто(ռուս.) // Фокус: журнал. — 2016.
  18. Nil Şahin. «Singularity Theory and Arf Rings, PhD Thesis. 2012» (PDF). էջեր p. 102. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  19. «Вязовська М. С. — Каталоги». НБУВ ім. Вернадського. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  20. «Mod
  21. [[#cite_ref-Erica_Klarreich_21-0|21,0]] [[#cite_ref-Erica_Klarreich_21-1|21,1]] [[#cite_ref-Erica_Klarreich_21-2|21,2]] {{{заглавие}}}.заглавие = Sphere Packing Solved in Higher Dimensions». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |номер= (օգնություն); URL–wikilink conflict (օգնություն); Unknown parameter |автор= ignored (օգնություն); Unknown parameter |год= ignored (օգնություն); Unknown parameter |день= ignored (օգնություն); Unknown parameter |издание= ignored (օգնություն); Unknown parameter |месяц= ignored (օգնություն); Unknown parameter |ссылка= ignored (օգնություն); Unknown parameter |язык= ignored (օգնություն); line feed character in |title= at position 11 (օգնություն)
  22. Kevin Knudson. Stacking Cannonballs In 8 Dimensions(անգլ.) // Forbes. — 2016.
  23. Frank Morgan. Sphere Packing in Dimension 8(անգլ.) // [The Huffington Post. — 2016.
  24. Andreas Loos. So stapeln Mathematiker Melonen(գերմ.) // Die Zeit. — 2016.
  25. Lisa Grossman. New maths proof shows how to stack oranges in 24 dimensions(անգլ.) // [New Scientist. — 2016.
  26. Evelyn Lamb. Multidimensional "Sphere Packing" Solutions Stack Up as a Major Mathematical Breakthrough(անգլ.) // Scientific American. — 2016.
  27. Henry Cohn, A Conceptual Breakthrough in Sphere Packing, Notices of the American Mathematical Society, 64(2), 2017, pp. 102—115.(անգլ.)
  28. «Prix Salem 2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  29. Breakthrough Prize — Breakthrough Prize — «The Oscars Of Science» — Celebrates Top Achievements In Physics, Life Sciences & Mathematics, Awards $22 Million In Prizes…

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Վյազովսկայա» հոդվածին։