Վլադիմիր Ֆոկ

ռուս ֆիզիկոս

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ֆոկ (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Фок, դեկտեմբերի 22, 1898(1898-12-22)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - դեկտեմբերի 27, 1974(1974-12-27)[4][7][8][…], Լենինգրադ, ԽՍՀՄ[4][6][9][…]), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)։

Վլադիմիր Ֆոկ
ռուս.՝ Владимир Александрович Фок
Ծնվել էդեկտեմբերի 22, 1898(1898-12-22)[1][2][3][…]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…]
Մահացել էդեկտեմբերի 27, 1974(1974-12-27)[4][7][8][…] (76 տարեկան)
Լենինգրադ, ԽՍՀՄ[4][6][9][…]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն[10]
Բնակության վայր(եր)Ռուսաստան և Սանկտ Պետերբուրգ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պետական օպտիկական ինստիտուտ, Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան[1], Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Պետական օպտիկական ինստիտուտ և Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Քվանտամոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1922)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11], ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն[12]
Գիտական ղեկավարDmitry Rozhdestvensky? և Վլադիմիր Առնոլդ
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Ալեքսանդրով[13] և Nikolay Sergeyevich Krylov?[1]
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Ալեքսանդրով, Fiodar Fiodaraŭ?, Q4350519?, Yuri Yappa? և Olga Bazilevskaya?
Պարգևներ
ՀայրAlexander Alexandrovich Fock?
 Vladimir Alexandrovich Fock Վիքիպահեստում

1922 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և աշխատանքի անցել նույն համալսարանում (1932 թվականից՝ պրոֆեսոր)։ 1919–1923 թվականներին և 1928–1941 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտում, 1924–1936 թվականներին՝ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, 1934–1941 թվականներին և 1944–1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում, 1954–1964 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային, քվանտային էլեկտրադինամիկային, դաշտի քվանտային տեսությանը, բազմաէլեկտրոն համակարգերի տեսությանը, ձգողության տեսությանը, ռադիոֆիզիկային, մաթեմատիկական ֆիզիկային, ֆիզիկայի փիլիսոփայությանը և մեթոդաբանական հարցերին։ Մեխանիկային վերաբերող հետազոտությունների ամենակարևոր արդյունքը առաձգականության տեսության հարթ խնդրի լուծումն էր՝ Ֆրեդհոլմի ինտեգրալ հավասարումների օգնությամբ։ 1926 թվականին ընդհանրացրել է քվանտային մեխանիկայի ալիքային հավասարումը մագնիսական դաշտի համար, առաջինը ապացուցել նրա գրադիենտային ինվարիանտությունը և ստացել ռելյատիվիստական սկալյար հավասարում՝ Կլայն-Գորդոնի հավասարում։

1930 թվականին մշակել է, այսպես կոչված, ինքնահամաձայնեցված դաշտի մեթոդը (կոչվում է նաև Հարտրի–Ֆոկի մեթոդ)։ Դաշտի քվանտային տեսության համար էական նշանակություն են ունեցել երկրորդային քվանտացման և քվանտային էլեկտրադինամիկային նվիրված աշխատանքները։ 1934 թվականին մշակել է ֆունկցիոնալների մեթոդը փոփոխական թվով համակարգերի տեսության հավար։ Արտածել է մարմինների համակարգի շարժման մոտավոր հավասարումները էյնշտեյնի ձգողության տեսության շրջանակներում։

Կատարել է ռադիոալիքների տարածման տեսությանը վերաբերող մի շարք հիմնարար հետազոտություններ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, Լենինյան մրցանակ (I960)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ֆոկ» հոդվածին։