Վլադիմիր Սահակյան (նկարիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Սահակյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Գուրգենի Սահակյան (փետրվարի 16, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 9, 2013, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Բնության և Հասարակայնության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս (2004), Եվրոպայի «Բնական գիտությունների» ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս (Հաննովեր, Գերմանիա, 2007)։
Վլադիմիր Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1932 փետրվարի 16 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | հունվարի 9, 2013 | (տարիքը 80)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցը։ 1950-1958 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960-1965 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1977 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1977 թվականից։
Վլադիմիր Սահակյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր թանգարաններում և ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում[1][2]։
Ցուցահանդեսներ
խմբագրել1968 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2007