Վլադիմիր Նաթանովիչ Գելֆանդ (ուկրաիներեն՝ Володи́мир Ната́нович Ге́льфанд), Երկրորդ աշխարհամարտի վետերան։ Հայտնի է որպես գերմաներեն և շվեդերեն լեզուներով բազմիցս հրատարակված օրագրերի հեղինակ, որոնք վկայում էին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային բանակի շարքերում տեղի ունեցող անցուդարձերի մասին, ինչպես նաև Գերմանա-խորհրդային պատերազմի («Հայրենական մեծ պատերազմ») եղելության մասին։ Oրագրերը գրառվել են 1941-1946 թվականների ընթացքում.

Վլադիմիր Գելֆանդ
Владимир Гельфанд
Ծնվել էմարտի 1, 1923(1923-03-01) կամ 1923
ԾննդավայրՆովոարխանգելսկ, Ուկրաինա
Վախճանվել էնոյեմբերի 25, 1983(1983-11-25)
Վախճանի վայրԴնեպր, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, օրագրի հեղինակ, սպա և զինվոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերհուշագրություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
 Vladimir Gelfand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գելֆանդը ծնվել է 1923 թվականի մարտի մեկին՝ Կիրովոգրադի մարզում, մեծացել է աղքատ հրեա ընտանիքում. 1942-1945 թվականներին մասնակցել է պատերազմին, ապա 1946 թվականի հոկտեմբերին ավագ լեյտենանտի աստիճան ստանալուց հետո զորացրվել։ Ավարտել է Պերմ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան համալսարանը, որից հետո 1952 - 1983 տարիներին պատմության ուսուցիչ է եղել Դնեպրոպետրովսկի թիվ 21 դպրոցում.

Մահացել 1983 թվականի նոյեմբերի քսանհինգին, Դնեպրոպետրովսկում։

Երկերի ժողովածու խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գելֆանդ» հոդվածին։