Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2012/Կոնֆերանսի քաղաքը

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։


Աշխարհագրություն

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Ժողովրդագրություն

Երևանի բնաչության գերակշիռ մասն հայեր են։ Սակայն կան նաև ռուսներ, հույներ, եզդիներ, պարսիկներ, հրեաներ։ Կան ավելի փոքր թիվ կազմող այլ ազգային փոքրամասնություններ։

Քաղաք

Կենտրոն

Երևանի կենտրոնում են գտնվում քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերը։ Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնը, Երևանի Կոնսերվատորիան, բազմաթիվ թատրոններ, Մատենադարանը, բազմաթիվ համալսարաններ, թանգարաններ և այլն։

Հուշարձան քանդակներ

Երևանը հարուստ է բազմաթիվ և բազմաժանր հուշարձաններով։ Երևանի հրապարակներն ու փողոցներն ծավալային աշխատանքներով զարդարել են Անդրեաս Տեր-Մարուքյանը, Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Լևոն Թոքմաջյանը և այլ տաղանդավոր քանդակագործներ։ Առանձին բացօթյա թանգարաններ են Օղակաձև այգին, Պետական Համալսարանի կից տարածքն ու ճեմասրահը, Թատերական հրապարակը։[1][2]

Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը։

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ՝ 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ)։

Երևանում է գտնվում Ծիծեռնակաբերդը՝ Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն։

Մայրաքաղաք

1918 թ. Երևանը հռչակվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ 1920 թ. դեկտեմբերին Երևանը զբաղեցված էր Կարմիր Բանակի կողմից, 1921 թ. փետրվարի 18-ին համազգային դիմադրության ժամանակ Սովետական իշխանությունը թագազրկվում է, սակայն ապրիլի 2-ին այն նորից ներխուժում է Երևան, որից հետո 70 տարի հաստատվում է Խորհրդային Իշխանությունը։

Խրհրդային իշխանության օրոք Երևանում սկսվում են մասշտաբային բարեփոխումներ, 1924 թ. Ալեքսանդր Թամանյանի նախագծով՝ ազգային եկեղեցական ճարտարապետությամբ կառուցվում է Երևանը։ Այդ վերանորոգումների ժամանակ քաղաքն ամբողջությամբ փոխում է իր տեսքը, ինչի արդյունքում ոչնչացվում են համարյա բոլոր հին շինությունները (այդ թվում նաև շատ պատմա-մշակութային արժեքներ՝ եկեղեցիներ, բերդեր, մզկիթներ)։ Կառուցվում են նոր փողոցներ, քաղաքը էլեկտրաֆիկացվում է, անցկացվում են ջրատար խողովակներ, կառուցվում է կոյուղային համակարգ։

Քաղաքի ճարտարապետական կենտրոնը համարվում է Հանրապետության հրապարակը։ 19-րդ դարի կեսերին Երևանն ուներ 7 թաղամաս։

  1. Հին թաղը կամ Շահարը զբաղեցնում էր այժմյան Ամիրյան և Խորենացի փողոցների միջև ընկած տարածությունն։
  2. Շեն թաղը
  3. Ձորագյուղը (հնում կոչվել է Խնկենվո ձոր)
  4. Կոնդը կամ Թափաբաշ (որի մի մասն կոչվում էր Ծիրանի թաղ)
  5. Կոնդի արևելյան կողմն գտնվում էր Նոր թաղը (այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում)։ Կոչվում էր Նոր, որովհետև այստեղ հայ բնակիչներն եկել էին Ատրպատականից, 1828 Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Մինչև Նոր Թաղը այստեղ խանի այգիներն էին և կոչվում էր Խանլըղ կամ Խանլուբաղ
  6. Երևանի հարավային մասում էր Երկաթաղբուր(Դամիրբուլաղ) թաղն։ Հին Երևանում արդյունահանվել է այստեղի տուֆն ու բազալտը, որի պատճառով թաղը կոչվել է նաև Քարահանքի թաղամաս։
  7. 1830-ին Երևանին է միացել նաև Նորք գյուղը և դարձել քաղաքի թաղամասերից մեկը։

Տրանսպորտ

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան, ուղղիների ընդհանուր երկարությունն է 13,4 կմ և ծածկում է քաղաքի ոչ մեծ մասը՝ կենտրոնական և հարավային հատվածները։ Այն հիմնադրվել է 1972-ին և գործում է 1981-ից։ Ընդլայնվել է մինչև 1996-ը, նախագծված է ևս մի քանի կայարանի կառուցում, մոտակա ժամանակում ծրագրավորվում է կառուցել դեպի Աջափնյակ թաղամաս տանող գիծը։

Ավտոբուսներ և երթուղային տաքսիներ

Այժմ քաղաքի տրանսպորտային ուղևորափոխադրումներն հիմնականում իրականացնում են ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն։ Վերջիններս հարմար են միայն նրանով, որ քաղաքի ցանկացած տեղից կարելի է գնալ դեպի նպատակակետ։ Սակայն աչքի են ընկնում անհարմարություններով և երթևեկության խախտումներով։

Ճոպանուղի

Երևանի ճոպանուղին շահագործվել է 1967 թ.-ին։ Երևանի ճոպանուղին ուղիղ տրանսպորտային կապ էր ապահովում Հերացու փողոցի մոտից դեպի Նորք։ Սակայն 2004 թվականի վթարից հետո այն դեռ չի վերականգնվել։

Երկաթուղիներ

ԽՍՀՄ ժամանակաշրջանում Երևանի երկաթգծի կայարանը կապված էր հարևան պետությունների կայարանների հետ։ Բայց ԽՍՀՄ փլուզման և շրջափակման պատճառով այժմ գործում է միայն դեպի Թբիլիսիի կայարան, և ներքին հանգույցների հետ կապն։

Օդանավակայան

Մշակույթ

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Թանգարաններ և գրադարաններ

Երևանում կան բազմաթիվ տուն-թանգարաններ։ Օրինակ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968թ.), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան։

Տուրիզմ

Երևանն ունի 20-ից ավել հյուրանոց։ Կան բազմաթիվ ռեստորաններ (տարբեր ազգերի խոհանոցներ), սրճարաններ, տուրիստական ծառայություններ, որոնք առաջարկում են ուղևորություն դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

Դիվանագիտական ներկայացուցչություններ

Երևանում գործում են 25-ից ավել երկրների դեսպանատներ և հյուպատոսություններ, այդ թվում ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական և աշխարհի այլ երկրների դեսպանատներ և հյուպատոսություններ։

Հետաքրքիր

Ծանոթագրություններ

  1. Երևանի քաղաքապետարանի կայք. Երևանի քաղաքապետարանի կայք, Երևանի հուշարձաններ
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները "ՎՄՎ Փրինթ" Երևան 2004 ISBN 99941-920-1-9


» սեպտեմբերի 8: Նիստ 1, 2, և 3
» սեպտեմբերի 9։ Նիստ 4, Փակում

Գրանցում
Գրանցվիր Վիքիկոնֆերանս Երևան 2012-ին մասնակցելու համար
Գրանցվելը պարտադիր չէ

Օրակարգ
Ծանոթացիր միջոցառման օրակարգին։
Գտի՛ր քեզ հետաքրքրող պրեզենտացիաները

Ավելի տեղեկատվություն
Երևանի, տեսարժան վայրերի, միջոցառումների, հյուրանոցի և հանգստի վայրերի մասին։ այստեղ.

Հարցեր և առաջարկություններ
Միջոցառման հետ կապված այլ հարցեր և առաջարկություններ կարող եք տեղադրել այս քննարկման էջում։