Ռիք Յուն

ամերիկացի դերասան
(Վերահղված է Ռիկ Յունից)

Ռիք Յուն (անգլ.՝ Rick Yune, կորեերեն՝ 윤성식, օգոստոսի 22, 1971(1971-08-22), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մարտական արվեստների վարպետ և նախկին մոդել։ Նրա ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ձյունածածկ մայրիներ» (1999), «Ֆորսաժ» (2001), «Մեռիր, բայց ոչ հիմա» (2002)։ Յունը կատարել է նաև Հայդուի դերը «Նեթֆլիքս» ընկերության «Մարկո Պոլո» հեռուստասերիալում։

Ռիք Յուն
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1971(1971-08-22) (52 տարեկան)
Ծննդավայր՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և դերասան
IMDb։ID 0950935

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Յունը ծնվել է Վաշինգտոնում, ունի մոնղոլակորեաչինական ծագում։ Մայրական կողմից նախատատը շանհայական հրեա էր Հունկոու շրջանից[1]։ Փոքր եղբայրը դերասան Կառլ Յուն է։

Յունը սովորել է Մերիլենդ նահանգի Սիլվեր Սպրինգ բնակավայրի քոլեջում։ 1994 թվականին Ուորթոնի բիզնես դպրոցում ստացել է ֆինանսիստի դիպլոմ։ Նա եղել է «S.A.C. Capital Advisors»-ի հեջ ֆոնդի առաջին առևտրականներից մեկը, սակայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով հեռացել է այդտեղից։

Յունը պարապել է տարբեր մարտարվեստներ՝ տեկվանդոում հասնելով օլիմպիական ստանդարտի, և 19 տարեկանում դառնալով ամերիկյան օլիմպիական թիմի լուրջ թեկնածու[2]։ Նա փոխել է իր ազգանվան գրառումը՝ «Yun»-ը դարձնելով «Yune»՝ ի պատիվ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի։

Գործունեություն խմբագրել

1992 թվականի կեսերին՝ Ուորթոնում սովորելու ընթացքում, Յունը որպես օգնական աշխատել է Ուոլ Սթրիթի աճուրդի տներում։ Այդ ժամանակ նրան արդեն հայտնաբերել էր մոդելային մի գործակալ, և շուտով Յունը դարձավ առաջին ասիաամերիկյան մոդելը, ով մասնակցել է Վերսաչեի և Ռալֆ Լորեն Պոլոի գովազդում։

Կինոյում իր դեբյուտը կատարել է 1999 թվականին՝ Սքոթ Հիքսի «Ձյունածածկ մայրիներ» ֆիլմում խաղալով ճապոնաամերիկյան պատերազմի հերոս Կազուո Միամոտոյի դերը, ում մեղադրում էին հարգարժան ձկնորսին (խաղացել է Դանիել Ֆոն Բարգենը) սպանելու մեջ։ Ֆիլմը Դեվիդ Հաթերսոնի նույնանուն հետպատերազմյան վեպի հարմարեցված տարբերակն է։

2001 թվականին «Ֆորսաժ» ֆիլմում Յունը խաղացել է վիետնամական խմբավորման անգութ առաջնորդ և Վին Դիզելի հերոսի հակառակորդ Ջոն Թրանի դերը։

2002 թվականին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Յունը կատարել է բոնդյան չարագործ Զաոյի դերը՝ հանդես գալով Փիրս Բրոսնանի և Հոլի Բերիի հետ[3]։ Նույն տարում, ըստ «People» ամսագրի, նա ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[4]։

Յունը հանդես է եկել «VS» խմբի «Call U Sexy» երգի (2004), ինչպես նաև «SWV» խմբի «Someone» երգի (1997) տեսահոլովակներում։ Վերջինում հանդես է եկել նաև Շոն Քոմսը։

2005 թվականին Յունը հանդես է եկել «ABC» ընկերության «Լրտեսը» լրտեսական հեռուստասերիալի երկու դրվագում. նա խաղացել է ժամանակակից սամուրայ Կազու Թամազակիի դերը, ում Սիդնեյում հետապնդում էր Ջենիֆեր Գարների հերոսուհին։ Նա նաև հյուրի դերում հանդես է եկել «ABC» ընկերության «Բոստոնի իրավաբանները» իրավաբանական դրամեդիում և «CBS» ընկերության «C.S.I.Հանցագործության վայրը» քրեական դրամայում։

2006 թվականին մասնակցել է «Scarface: The World Is Yours» վիդեոխաղի հնչյունավորմանը, որը հիմնված է 1983 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմի վրա։

Յունը դարձել է «Հինգերորդ պատվիրանը» (2008) արկածային մարտաֆիլմի պրոդյուսերը, որտեղ խաղացել է նաև գլխավոր դերերից մեկը։ Նկարահանման հրապարակում նրա թիմակիցներն էին Դեվիդ Կիտը և Բուկեմ Վուդբայնը։

Մարտարվեստի մասին պատմող «Երկաթյա բռունցք» ֆիլմում Ռասսել Քրոույի և Լյուսի Լյուի հետ միասին հանդես է եկել գլխավոր դերերում[5][6]։

2013 թվականին Յունը խաղացել է չարագործ Կանգա Յոնսակայի դերը «Օլիմպոսի անկումը» մարտաֆիլմում (Ջերարդ Բաթլերի հետ)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coming Star, Rick Yune - The Chosun Ilbo (English Edition): Daily News from Korea - art&ent
  2. Lesley Jackson. «Rick Yune Interview». Martialedge.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  3. Patton, Phil (November 10, 2002). "The Spy Who Drove Me". The New York Times.
  4. «Sexiest Pop Sensation - Sexiest Man Alive, Enrique Iglesias». People.com. 2002 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. "The Man With The Iron Fists: Rick Yune On His Character". The New York Times. May 6, 2001.
  6. «Rick Yune Stars With Russell Crowe in Eli Roth's 'Man With an Iron Fists». thewrap.com. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  7. Kit, Borys (2012 թ․ հուլիսի 10). «Melissa Leo and Rick Yune Joining 'Olympus Has Fallen'». The Hollywood Reporter.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիք Յուն» հոդվածին։