Մաքս Տիրիոտ
Մաքսիմիլիան Դրեյք (Մաքս) Տիրիոտ (անգլ.՝ Maximillion Drake «Max» Thieriot, հոկտեմբերի 14, 1988, Los Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ 2000-ական թվականներին նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում և «Արգելված առաքելություն» (2004), «Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն» (2005), «Նենսի Դրյու» (2007), «Ցատկողը» (2008), «Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը» (2008), «Վերցրու իմ հոգին» (2010), «Տունը փողոցի վերջում» (2012) և «Կապ չկա» (2012) պատկերներում։
Մաքս Տիրիոտ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Los Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | El Molino High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, մանկական դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գինեգործ և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Lexi Murphy? |
2013-2017 թվականներին A&E ալիքի «Մոթել Բեյթս » դրամատիկական հեռուստասերիալում խաղացել է Դիլան Մասեթի դերը։
Կենսագրություն խմբագրել
Մաքս Տիրիոտը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 14-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Ալթոս Հիլս քաղաքում։ Նրա մայրը Բրիջեթն է (ծնված Նայդեր անվամբ), իսկ հայրը՝ Ջորջ Կամերոն Տիրիոտը։ Տիրիոտն ունի քույր՝ Ֆրենկինը և եղբայր՝ Էյդանը[1]։ Դաստիարակվել է Կալիֆոռնիայի Սոնոմա շրջանի Օկսիդենտալ ոչ մեծ քաղաքում։ Տիրիոտը կրթություն է ստացել Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ռոզա քաղաքի Սոնոմա շրջանի միջնակարգ դպրոցում, իսկ հետո սովորել է Ֆորեսթվիլում (Կալիֆոռնիայի նահանգ), որն ավարտել է 2006 թվականին։ Նրա նախնիները ժամանակին աշխատել են «San Francisco Chronicle» թերթում։
Նրա նախապապը՝ Մայքլ Հենրի դե Յանգը, որն ուներ հոլանդական և հրեական արմատներ, իր եղբոր՝ Շարլ դե Յանգի և ազգականների՝ Չարլզ և Ռիչարդ Տիրիոտների (թերթի հրատարակիչներ և խմբագիրներ) հետ աշխատել է որպես թերթի հիմնադիր[2][3][4][5]։ Տիրիոտի նախնիներից ոմանք՝ Ֆերդինանտ Մելի և Ֆրենսիս Հարիսոն (Դեյդ) Տիրիոտները 1956 թվականին զոհվել են SS Andrea Doria լայներում[6]։
Կարիերա խմբագրել
Նախքան «Արգելված առաքելություն» արկածային ֆիլմում իր առաջին լիամետրաժ առաջնաելույթը (2004), որտեղ նկարահանվել է Քրիստեն Ստյուարտի և Քորբին Բլուի հետ, Տիրիոտը հայտնվել է երկու կարճամետրաժ ֆիլմերում։ Հետո նկարահանվել է «Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն» կատակերգական մարտաֆիլմում (2005), որտեղ խաղացել է ծովային հետևակ Շեյն Վուլֆի (դերը կատարել է Վին Դիզելը) կողմից հսկվող երեխաներից մեկի դերում։ Այս դերի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի» համար։ Հետագայում Տիրիոտը նկարահանվել է 2007 թվականի փետրվարի 23-ին թողարկված «Տիեզերագնաց Ֆարմերը» դրամայում, ինչպես նաև 2007 թվականի հունիսի 15-ին թողարկված «Նենսի Դրյու» գեղարվեստական ֆիլմում։
2008 թվականին Հեյդեն Քրիստենսենի, Ռեյչել Բիլսոնի և երկրորդ անգամ Քրիստեն Ստյուարտի հետ խաղացել է «Ցատկողը» ֆիլմում, որտեղ կատարել է երիտասարդ Դևիդի դերը[7]։ Նույն թվականին նկարահանվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը» ֆիլմում, որտեղ կատարած դերի համար շահել է «Երիտասարդ դերասան» մրցանակը «Լավագույն դերասանակն անսամբլ» անվանակարգում[8][9]։ 2009 թվականին Մաքս Տիրիոտը նկարահանվել է «Քլոյա» էրոտիկ թրիլլերում, որը թողարկվել է 2010 թվականի մարտի 26-ին և ունեցել առևտրային հաջողություն[10][11]։ Հաջորդ տարի նկարահանվել է Ուես Քրեյվենի «Վերցրու իմ հոգին» սարսափ ֆիլմում՝ փոխարինելով Դենիս Հոպեր։ Ֆիլմում խաղացել է գլխավոր հերոս Բագի դերը, որը ֆիլմի յոթ կերպարներից մեկն էր, որը որոշել էր մեռնել[12]։
2011 թվականին Դերմոտ Մալրունիի և Բրիտ Ռոբերտսոնի հետ նկարահանվել է «Ընտանեկան ծառ» անկախ կատակերգությունում, ապա գլխավոր դեր է խաղացել «Հավերժական հողերը» դրամատիկական ֆիլմում[13][14]։ Այնուհետև Ջեննիֆեր Լոուրենսի հետ նկարահանվել է «Տունը փողոցի վերջում» հոգեբանական սարսափ-թրիլլերում, որը թողարկվել է 2012 թվականին[15][16]։ Նույն թվականին նկարահանվել է «Կապ չկա» դրամատիկ ֆիլմում։ 2013 թվականին Տիրիոտը Վերա Ֆարմիգաի և Ֆրեդի Հայմորի հետ մտել է A&E ալիքի «Մոթել Բեյստ» սերիալի հիմնական դերասանական կազմի մեջ[17]։ Սերիալի 5-րդ եթերաշրջանի «Hidden» էպիզոդում կայացել է նրա ռեժիսորական առաջնաելույթը[18]։
2015 թվականին նկարահանվել է «Տեխասի ապստամբությունը» ֆիլմում Տեխասի ռենջերների կապիտան Ջոն Կոֆի Հեյսի և «Ալիքի գագաթնակետին» ֆիլմում՝ Ջեֆի դերերում[19]։
Անձնական կյանք խմբագրել
2012 թվականին նշանադրվել է Լեքսի Մյորֆիի հետ, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել յոթ տարի։ Նա աղջկան առաջարկություն է արել դեպի Վեստ Ինդիա ուղևորության ժամանակ, իսկ 2013 թվականի հունիսի 1-ին Արիզոնայում նրանք ամուսնացել են[20][21]։ Զույգն ունի երկու որդի՝ Բո Ուորեն Տիրիոտը (ծնված 2015 թվականի դեկտեմբերի 7-ին)[22] և Մաքսիմաս Դեյանգ Տիրիոտը (ծնված 2018 թվականի հունվարին)[23]։
Բացի դերասան լինելուց, Տիրիոտը գինեվաճառ է[24]։ Իր մանկության ընկերներ Քրիստոֆեր Սթեյլերի և Մայլզ Լոուրենս-Բրիգսի հետ իր հայրենի քաղաք Օքսիդենտալում ունի խաղողի այգիներ[25]։
Ֆիլմագրություն խմբագրել
Դերասանական աշխատանքներ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Բռնեք այդ երեխային | Catch That Kid | Գաս |
2005 | ֆ | Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն | The Pacifier | Սեթ Պլամեր |
2006 | ֆ | Տիեզերագնաց Ֆարմերը | The Astronaut Farmer | Շեպարդ Ֆարմեր |
2007 | ֆ | Նենսի Դրյու | Nancy Drew | Նեդ Նիկերսոն |
2008 | ֆ | Ցատկողը | Jumper | երիտասարդ Դևիդ |
2008 | ֆ | Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը | Kit Kittredge: An American Girl | Ուիլդ Շեպերդ |
2009 | ֆ | Միայն հանգստություն | Stay Cool | Շաստի զույգը |
2009 | ֆ | Քլոյա | Chloe | Մայքլ Սթուարդ |
2010 | ֆ | Վերցրու իմ հոգին | My Soul to Take | Բագ |
2011 | ֆ | Ընտանեկան ծառ | The Family Tree | Էրիկ Բարնեթ |
2011 | ֆ | Հավերժական հողեր | Foreverland | Ուիլ Ռենկին |
2012 | ֆ | Տունը փողոցի վերջում | House at the End of the Street | Ռայան |
2012 | ֆ | Դեղին | Yellow | երիտասարդ |
2012 | ֆ | Կապ չկա | Disconnect | Քայլ |
2012 | ս | Գորշ ձի | Dark Horse | Քարթեր Հենդերսոն |
2013-2017 | ս | Մոթել Բեյթս | Bates Motel | Դիլան Մասեթ |
2015 | ֆ | Ալիքի կատարին | Point Break | Ջեֆ |
2015 | ս | Տեխասի ապստամբություն | Texas Rising | Ջոն Քոֆի Հեյզ |
Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2017 | Բեյթս Մոթել | Bates Motel | ռեժիսոր | «Hidden» էպիզոդ |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Ցուցակը բերված է ըստ IMDb կայքի տվյալների[26]։
Տարի | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|
2006 | Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի համար «Երիտասարդ դերասան» մրցանակ | Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն | Անվանակարգ | [27] |
2009 | «Երիտասարդ դերասան» մրցանակ լավագույն դերասանական անսամբլի համար | Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը | Հաղթանակ | [28] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Payne, Paul (2007 թ․ փետրվարի 23). «NEl Molino graduate seeing stars». The Press Democrat (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Adams, Charles F. Murder By The Bay: Historic Homicide In And About The City Of San Francisco. — San Francisco: Quill Driver Books, 2005. — С. 59. — ISBN 1-884995-46-2
- ↑ Brechin, Gray Imperial San Francisco: Urban Power, Earthly Ruin. — 1999. — С. 172. — ISBN 0-520-22902-9
- ↑ Nevius, C.W. (2004 թ․ հունվարի 5). «Just another 15-year-old, except for the acting stuff». San Francisco Chronicle (անգլերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «History of The Chronicle». San Francisco Chronicle (անգլերեն). 2000 թ․ հուլիսի 28. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «NION R. THIERIOT, CONSERVATIONIST». Telegram & Gazette (անգլերեն). 1999 թ․ հունվարի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Max Thieriot On Board Jumper». Empire (անգլերեն). 2006 թ․ օգոստոսի 29.
- ↑ Andreeva, Nellie (2007 թ․ մայիսի 29). «4 more board 'Kit Kittredge' for HBO Films». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Douglas, Edward (2008 թ․ հունիսի 30). «Kit Kittredge Tackles the Great Depression». ComingSoon.net (անգլերեն).
- ↑ Kit, Borys (2009 թ․ մարտի 2). «Max Thieriot joins Atom Egoyan's 'Chloe'». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Pevere, Geoff (2010 թ․ դեկտեմբերի 7). «The Digital Revolution: Part 1». The Toronto Star (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Hilton, Beth (2008 թ․ ապրիլի 18). «'Jumper' star attached to Craven horror». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Goldstein, Gregg (2008 թ․ փետրվարի 26). «Class size grows for 'Lessons'». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Franklin, Garth (2011 թ․ հունվարի 27). «Lewis, Dekker, Thieriot Visit "Foreverland"». Dark Horizons (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Kit, Borys (2010 թ․ հունիսի 3). «Two join 'House at the End of the Street'». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Fleming Jr., Mike (2011 թ․ սեպտեմբերի 23). «Max Thieriot Joins 'Disconnect'». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Goldberg, Lesley (2012 թ․ սեպտեմբերի 14). «A&E's 'Bates Motel' Adds Max Thieriot as Norman's Brother». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Potts, Kimberly (2017 թ․ մարտի 14). «'Bates Motel' Postmortem: Star Max Thieriot on Directing Those Pivotal Norman Moments». Yahoo! TV (անգլերեն).
- ↑ Goldberg, Lesley (2014 թ․ մարտի 12). «Bill Paxton, Brendan Fraser Among History's All-Star 'Texas Rising' Cast». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Johnson, Zach (2012 թ․ մարտի 11). «Actor Max Thieriot Engaged to Lexi Murphy!». Us Weekly (անգլերեն).
- ↑ Thieriot, Max (2013 թ․ հունիսի 3). «Best weekend of my life. Married the most beautiful and amazing woman in the entire world». Twitter (անգլերեն).
- ↑ «Max Thieriot & Wife Lexi Welcome Son Beaux – See His Photo!». Just Jared (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Max Thieriot on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Boone, Virginie (2015 թ․ մայիսի 2). «Movie Star Max Thieriot Reveals his Wine Project Secrets». Wine Enthusiast Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Senses Wines – Official Website» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Max Thieriot Awards». Max Thieriot—IMDb (անգլերեն). 2017 թ․ մայիսի 30.
- ↑ «27th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation (անգլերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «30th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Տիրիոտ» հոդվածին։ |