Վինսենթի աթոռը
«Վինսենթի աթոռը» (հոլ.՝ Van Gogh's Chair), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,8 × 73,5 սմ։
Վինսենթի աթոռը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1888[1] |
բարձրություն | 91,8 սանտիմետր |
լայնություն | 73 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[1] |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0498.htm կայք | |
Ծանոթագրություններ | |
Chair by Vincent Van Gogh (National Gallery, London) Վիքիպահեստում |
Այսօր «Վիսենթի աթոռը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Պատմություն
խմբագրել1888 թվականի մայիսի 7-ին Վինսենթ վան Գոգը Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ բնակավայրի Կարել հյուրանոցից տեղափոխվում է Կաֆե դը լա Գար[3]։ Նկարիչն ընկերանում է սրճարանի սեփականատերեր Ժոզեֆ և Մարի Ժինուների հետ։ Բանը նրանում էր, որ «Դեղին տունը»՝ Առլի Պլանս-Լամարտին 2 հասցեում գտնվող, դեռևս հարմարեցված չէր, որ բնակվեր ու ստուդիա դարձներ Վան Գոգը[4]։ Նկարիչն ուզում էր, որ Դեղին տանը իր նկարները ցուցադրվեին և սկսեց վրձնել նկարների շարք՝ «Վիսենթի աթոռը», «Ննջասենյակ Առլում», «Գիշերային սրճարանը», «Սրճարանի գիշերային տեռասը», «Աստղալից գիշեր Ռոնի վրա», «Դեղին տունը» և «Արևածաղիկներ»[5]։
Նկարագիր
խմբագրել«Վիսենթի աթոռը» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է գյուղական փայտե աթոռ։ Նստատեղը հարդից հասարակ հյուսածո է։ Աթոռը դրված է հախճասալե հատակին։ Նստիքին Գոգը նկարել է զարդարուն ծխամորճ և թութունով լցված պարկ։
Վինսենթ վան Գոգը այս կտավը վրձնել է որպես լրացում «Գոգենի աթոռը» ստեղծագործության։ Երկու նկարն էլ արվել են 1888 թվականի դեկտեմբերին, երբ Գոգենի և Գոգի հարաբերությունները լարված էին։ Նրա հասարակ աթոռը դատարկ է, ինչը խորհրդանշում է անսահման տխրություն։ Վան Գոգը նկարը վրձնել է կոպիտ կտավի վրա, որը Գոգենը բերել էր իր հետ Առլ։ Հետին պլանում հեղինակը տուփ է պատկերել, որի վրա իր ստորագրությունն է զետեղել[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 https://artuk.org/discover/artworks/van-goghs-chair-116131
- ↑ Gayford, Martin The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. — Penguin, 2006. — ISBN 978-0-670-91497-5
- ↑ Callow, Philip Vincent van Gogh: A Life. — Ivan R. Dee[en], 1990. — ISBN 978-1-56663-134-1
- ↑ Pickvance, Ronald Van Gogh in Arles. — Abrams, 1984. — ISBN 978-0-87099-375-6
- ↑ Van Gogh’s Chair, 1888 by Van Gogh
Գրականություն
խմբագրել- Callow, Philip (1990). Vincent van Gogh: A Life. Ivan R. Dee. ISBN 978-1-56663-134-1.
- Gayford, Martin (2006). The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. Penguin. ISBN 978-0-670-91497-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Vincent van Gogh Van Gogh's Chair. Նկարը Լոնդոնի ազգային պատկերասրահի կայքում Արխիվացված 2022-01-29 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վինսենթի աթոռը կատեգորիայում։ |