Գիշերային սրճարանը
Գիշերային սրճարան (ֆր.՝ Le Café de nuit), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1888 թվականի սեպտեմբերին Առլում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 70 |
լայնություն | 89 |
ստեղծման վայր | Առլ[1] |
ուղղություն | նեոիմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | կենցաղային ժանր[3] |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Ֆրանսիա[4] |
հավաքածու | Եյլի համալսարանի պատկերասրահ[5] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html_m/g/gogh_van/09/arles43.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
ՆախապատմությունԽմբագրել
Նկարում պատկերված է Առլ քաղաքի մերձկայարանային սրճարան, որին նկարիչը քաջ ծանոթ էր։ Սրճարանի տերերը՝ Ժոզեֆ-Միշելը և նրա կինը՝ Մարի Ժինոն, հաճախ որպես բնորդ են ծառայել Վան Գոգին։ Այսպես, տիկին Ժինոն պատկերված է նաև նկարչի մեկ ուրիշ կտավում (նկարի անունը կարելի է թարգմանել «Առլուհին», այսինքն՝ Առլ քաղաքի բնակչուհի)։
Վան Գոգը լավ գիտեր «գիշերային կյանքը» և համապատասխան հաստատությունները։ Իր եղբայր Թեոյին ուղղված նամակում նա նկարի գաղափարի մասին գրել է.
«Գիշերային սրճարանում» ես փորձել եմ պատկերել այն տեղը, որտեղ մարդը կործանում է ինքն իրեն, խելագարվում է կամ դառնում հանցագործ։ Ես ուզում էի մարդկանց առաջնորդող կործանարար կիրքը պատկերել կարմիր և կանաչ գույներով[6]։ |
1888 թվականի սեպտեմբերին Վան Գոգը երեք գիշեր անընդհատ աշխատեց նկարի շուրջ՝ քնելով ցերեկը։ Հետագայում նա կրկնեց աշխատանքը ջրաներկով։
Այժմ աշխատանքը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Նկարի տերերԽմբագրել
1908 թվականի գարնանը «Ոսկե գեղմի սրահի» ցուցահանդեսում նկարը 3.000 ռուբլով (7.000 ֆրանկ) գնել է հավաքորդ Իվան Մորոզովը[7]։ 1918 թվականին նկարը խորհրդային իշխանության կողմից սեփականացվել է։ 1928-1933 թվականներին նկարը ցուցադրվել է Մոսկվայում, իսկ հետո վաճառվել հավաքորդ Ստեֆան Կլարկին[8]։ Վերջինիս մահից հետո, կտակի համաձայն, նկարի սեփականության իրավունքն անցել է Եյլի համալսարանին։ 2014 թվականին Իվան Մորոզովի ծոռ Պիեռ Կոնովալովը ամերիկյան դատարանում տանուլ տվեց նկարի նկատմամբ իրավունքի դատը[9]։
Գեղարվեստական առանձնահատկություններԽմբագրել
Նկարը Վան Գոգի գլուխգործոցներից մեկն է և արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։ Ի տարբերություն իմպրեսիոնիզմի՝ այս նկարում հեղինակը չի հիանում բնության կամ իրավիճակի գեղեցկությամբ։ Նկարիչը իր զգացմունքներն ու հույզերը արտահայտել է նաև գունային լուծումով։ Նկարը արված է տաք գույներով՝ դեղինի գերակշռությամբ, որը հաղորդում է հաստատության գաղջ և ծխով լեցուն օդը։ Առաստաղի և բիլիարդի սեղանի կանաչ գույնը ավելի շուտ հաղորդում է հիվանդագին զգացողություն։ Նկարը լրացնում է կարմիրը՝ տագնապի և կրքի գույնը։ Ոճը, որով կատարված է նկարչի այս աշխատանքը, հետագայում անվանվեց էքսպրեսիոնիզմ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0463.htm
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ https://rkd.nl/explore/images/194266
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ https://artgallery.yale.edu/collections/objects/12507
- ↑ Վան Գոգի արվեստի թանգարան, 2004
- ↑ Н. Յ. Սեմյոնովա. մոսկովյան հավաքորդների կենսագրությունների և գործունեությունների մասին Իվան Աբրահամովիչ Մառոզով
- ↑ «Иван Абрамович Морозов»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ «ԱՄՆ-ում դատարանը մերժել է Իվան Մառոզովի ժառանգորդին Վան Գոգի նկարների իրավունքի հարցում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-22-ին։ Վերցված է 2016-01-01
Արտաքին հղումներԽմբագրել
- Վինսենթ վան Գոգ «Արևածաղիկներ», «Գիշերային սրճարան» Archived 2015-10-26 at the Wayback Machine.
- Գիշերային սրճարանում Վան Գոգի կարծիքով կարելի է խելագարվել Archived 2016-04-03 at the Wayback Machine.