Աստղալից գիշեր Ռոնի վրա
«Աստղալից գիշեր Ռոնի վրա» (ֆր.՝ Nuit étoilée sur le Rhône), նկարիչ և իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի նկարն է, որը պատկերում է Առլը. հենց այս պահին՝ գիշերը։ Պահվում է դ'Օրսե թանգարանում (Փարիզ)։ Նկարը պատկերում է գետի վայրը՝ քայլելով Դեղին տների մոտով, Լամարտենի հրապարակ, որը Վան Գոգը վարձել էր որոշ ժամանակով։ Գիշերային երկինքը, աստղային լույսի արտացոլումները և փողոցի լույսերը նկարը դարձնում են ավելի գեղեցիկ։
Աստղալից գիշեր Ռոնի վրա Nuit étoilée sur le Rhône | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ Վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 72,5 |
լայնություն | 92 |
ստեղծման վայր | Առլ |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան և Frans Buffa & sons?[2] |
սեփականատեր | Fernand Moch?[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Starry Night Over the Rhone by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Նկարի պատմությունը
խմբագրել1888 թվականի հոկտեմբերի 2-ին Վան Գոգը նկարն ուղարկում է իր ընկերոջը՝ Էժեն Բոշուին։
Առաջին անգամ նկարը ցուցադրվեց 1889 թվականին Անկանխատեսելի նկարիչների ցուցահանդեսում (Փարիզ)։ Վան Գոգի եղբայրը՝ Տեոն պնդեց, որպեսզի նկարը ներկայացվի ցուցահանդեսում։
Նկարագրությունը
խմբագրելՎան Գոգը պատկերել է Ռոն գետի արևելյան մասը։ Պատկերի սկիզբը հյուսիսային մասն է՝ Առլում, նկարում պատկերված է Ռոնը, որը քաղաքի կենտրոնում է։
Ծագում
խմբագրելՎինսենթը պատկերել է իր մտահղացումը և ստեղծագործությունը Թեոյին ուղարկված նամակում. «Ներառյալ այն, որ կտավի ուրվագիծը կարճ է. աստղային երկինք` նկարված գիշերով։ Եվ իհարկե փողոցի լույսերը։ Երկինքը՝ ակվամարինի, ջուրը՝ պայծառ կապույտ, հողը վարդագույնի երանգով։ Քաղաքը՝ մոխրագույն և մանուշակագույն։ Հենց դա՝ լույսը դեղին է, իսկ նրա արտացոլումը՝ պայծառ ոսկեգույն, կարծես փոքր-ինչ կանաչի երանգով։ Երկնքի գույները նկարագրվում են կանաչ և վարդագույն»։ Պետք է նշել, որ նկարը ունեցել է նաև նախնական տեսք, իսկ նամակում նշված են հենց այդ նախնական նկարի նկարագրությունները։
Գիշերային գույները
խմբագրելԳիշերային գույները զարմացրել են Վան Գոգին։ Հաջող ընտրված դրությունը հենց այս ստեղծագործության համար էր։ Դա թույլ էր տալիս Վան Գոգին պատկերել փողոցի լույսերը Արլում։ Գույների պատկերումը մեծ դեր է ունեցել Վան Գոգի համար. անգամ Տեոյին ուղարկված նամակներում նա առարկաները նկարագրում էր տարբեր գույներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDimages (նիդերլ.)
- ↑ https://www.musee-orsay.fr/fr/oeuvres/la-nuit-etoilee-78696
Աղբյուրներ
խմբագրել- Boime, Albert։ Vincent van Gogh։ Starry Night. A history of matter, a matter of history
- Dorn, Roland։ Décoration։ Vincent van Gogh's Werkreihe für das Gelbe Haus in Arles, Georg Olms Verlag, Hildesheim, Zürich & New York 1990
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղալից գիշեր Ռոնի վրա» հոդվածին։ |