Սրճարանի գիշերային տեռասը
Սրճարանի գիշերային տեռասը (հոլ.՝ Caféterras bij nacht, ֆր.՝ Terrasse du café le soir), նիդերլանդացի գեղանկարիչ Վան Գոգի կտավն է։ Նկարիչը այն վրձնել է Առլում 1888 թվականի սեպտեմբերին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 80,7 |
լայնություն | 65,3 |
ստեղծման վայր | Առլ |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[1] |
ժանր | քաղաքային բնանկար |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0467.htm, https://vangoghworldwide.org/artwork/F467 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Վան Գոգի ստեղծագործությունների մեջ այս աշխատանքն ունի իր ուրույն տեղը։ Նրան հոգնեցրել է միօրինակությունը, և այն կտավում Վան Գոգը վարպետորեն հաղթահարում է այն։ Ինչպես նա հետո գրում է իր երբորը. «Գիշերը ավելի կենդանի և գույներով հարուստ է, քան ցերեկը: Հետաքրքիր յուրահատկությունն այն է, որ կտավը ստեղծելիս նկարիչը չի օգտագործել ոչ մի գրամ սև ներկ, ընդ որում, նրան հաջողվել է վարպետորեն պատկերել գիշերային երկինքը և աստղերի անհավանական փայլը։
Ըստ որոշ հետազոտողների՝ այս կտավը որոշ ազդեցություն ունի Լուիս Էյնքուիտինի «Դե Կլիշի ավենյուն երեկոյան» աշխատանքից[2][3]։
Վան Գոգը գրել է իր քրոջը.
![]() |
Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույնով։ Փողոցի հեռավոր հատվածի շինությունների եռանկյունաձև վերնամասերը աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա[4]։ | ![]() |
Առլյան շրջանի հիմնական հատկանիշը համարվում է դեղինի մեծաքանակ օգտագործումը, որը ներկապնակում գերակշռում է այնքան պայծառ ու հագեցած տոներով, որքան Արևածաղիկներ կտավում. գույնը ստանում է հատուկ փայլ, կարծես դուրս է թռչում նկարի խորքից[5]։