Աթոռ, կահույքի մաս, որն ունի թիկնակ և նստատեղ և նախատեսված է մեկ մարդու նստելու համար[1][2][3][4]։

Աթոռ

Աթոռը տարբերվում է բազկաթոռից նրանով, որ չունի բազուկների համար նախատեսված թիկնակներ[2][5]։ Տարբերիչ մեկ այլ հանգամանք էլ դրանց հարմարավետությունն է[6], մինչդեռ աշխատանքային աթոռը գրեթե չի տարբերվում բազկաթոռից[7]։ Բազկաթոռը կարող է համարվել աթոռի տարատեսակ։ Աթոռը աթոռակից տարբերվում է թիկնակի առկայությամբ[8][9]։

Աթոռը կահույքի ամենատարածված տեսակներից է[10]։ Կան աթոռի շատ տեսակներ։ Հավանաբար աթոռը կահույքի այլ տեսակներից ամենից շատ է ենթարկվել նորաձևության ազդեցությանը[11]։

Թիկնակով աթոռը ամենայն հավանականությամբ հին եգիպտացիների գյուտն է. ամենահին նկարված և գտնված աթոռները թվագրվում են մ. թ. ա. երրորդ հազարամյակին։

Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը։ Ավանդաբար աթոռն ունենում է 4 ոտքեր, որոնք կարող են լինել առանձին կամ մկրատաձև միացված (Х-աձև տեսք)։ Ոտքերի քանակը փոփոխությունների է ենթարկվում։ Այսպես` կան աթոռներ, որոնք ոտքեր չունեն (գրասենյակային աթոռներ)։ Թիկնակը կարող է լինել հետևի ոտքերի շարունակությունը կամ առանձին տարր` ամբողջական կամ հավաքովի։ Աթոռները կարող են լինել կոշտ կամ փափուկ, ըստ պատրաստման նյութի` փայտե, հյուսկեն (պատրաստվում է շիվերից), մետաղական, պլաստիկե և տարբեր համակցություններով։

ՊատմությունԽմբագրել

 
Նոր թագավարության դամբարանից աթոռ

Թիկնակով աթոռը, ամենայն հավանականությամբ, ի հայտ է եկել Հին Եգիպտոսում[12]։ Առաջին այդպիսի աթոռները հայտնաբերվել են այնտեղ և վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին[13]։ Հնագույն պարզ աթոռները եղել են շատ մեծ, քառակուսու ձևով։ Հետագայում Մերձավոր Արևելքի ազդեցությամբ կիրառության մեջ են մտել ավելի բարդ ձևեր ունեցող աթոռներ` պատկերազարդ ոտքերով, բարձիկներով, ինչպես նաև ծալովի աթոռներ` կաշվից նստատեղով, և մետաղական աթոռներ[14]։ Աթոռների` մեզ հասած առաջին նկարները վերաբերում են II դինաստիայի շրջանին[15]։ Դրանք պատկերում են հասարակ աթոռներ` ուղիղ ոտքերով, թիկնակով, նստատեղի բարձիկներով։ Տարածված են եղել խաչաձև ոտքերով աթոռներն ու աթոռակները[16]։ Ասորեստանյան աթոռները սկզբնական առավել խրթին ձևերից (կլորավուն ձևեր, կենդանակերպ ոտքեր) անցում են կատարել ավելի պարզ ձևերի։ Դրանով հանդերձ` ասորեստանյան աթոռներն ու գահերը, ինչպես կահույքի այլ տեսակներ ևս, զարդարվել են շքեղ քանդակներով, բրոնզով, թանկարժեք մետաղներով, ծածկվել են գորգերով։ Հասարակ մարդիկ օգտագործել են ծալովի աթոռներ, որոնք երբեմն պատել են գորգով[17]։ Հին Արևելքում սեղանի մոտ ճաշելու սովորույթի տարածման հետ մեծացավ աթոռների դերը[18]։

Արխաիկ և Դասական Հունաստանում աթոռները, բազկաթոռներն ու աթոռակները նման էին ասորեստանյան, եգիպտական և հինարևելյան կահույքին։ Աթոռները ոչ միայն պատվում էին մորթով կամ գորգով, այլև պատվում էին բարձիկներով։ Բարձր աթոռների հետ օգտագործում էին նույն ոճով հարմարանքներ ոտքերը դնելու համար։ Հետհոմերոսյան շրջանում տարածված նորաձևության պահանջներին համապատասխան` աթոռը դարձավ հիմնականում կանանց հարկաբաժնի կահույքի անբաժանելի մաս (կանայք և երեխաները նախկինի պես ուտում էին սեղանի շուրջ)[19]։ Հին Հռոմում ևս աթոռը գերազանցապես կանանց կահույքի մաս էր. ծալովի փոքրիկ, թեթև աթոռներ էին օգտագործվում թատրոններում, երբ այնտեղ նստարաններ չէին լինում։ Կային ամենատարբեր ձևերի նստատեղերով աթոռներ. աթոռի հիմքը կարող էր լինել արկղի կամ գլանի տեսքով[20]։ Մեծ կիրառում էին գտել հյուսկեն աթոռները[21]։

Միջնադարյան Եվրոպայում հիմնականում կրկնօրինակում են հռոմեական աթոռները, սակայն դրանք կարող էին պատրաստվել նաև հնդկական և արևելաասիական ազդեցությամբ։ XII դարից սկսած` ի հայտ են գալիս թիկնակով մեծ կլորավուն կամ բազմանկյուն աթոռները, որ նստատեղն ընդգրկում էր բոլոր կողմերից։ Ոտքերի միջև ընկած դատարկ տարածությունը հաճախ ծածկվում էր կենդանիների քանդակներով[22]։ Չնայած տարբեր տեսակների աթոռների, աթոռակների և բազկաթոռների գոյությանը` մինչև XVI դարը նստելու համար լայնորեն կիրառվել են սնդուկները։ XV դարում ի հայտ են գալիս պտտվող նստատեղերով և անվակներով աթոռները[23]։ XVI դարում էժան կահույքի աթոռների թիկնակները պատրաստում էին եղեգից. հասարակ բազկաթոռներն ու աթոռները գործածությունից հետզհետե դուրս են մղում նստարաններն ու սնդուկները[24]։

Միջնադարյան Եվրոպայում հանդիսավոր արարողությունների ժամանակ կիրառում են ամպհովանիներ։ Իտալիայում աթոռի այդ տեսակը կոչվել է «Սավոնարոլայի աթոռ»[16]։

XVII դարում Հոլանդիայում ամենօրյա կիրառման համար պատրաստում են խաչանման հիմքով աթոռներ, մինչդեռ Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում աթոռները հիմնականում պատրաստվում էին հանդիսավոր արարողությունների համար։ Այդ ժամանակ Անգլիայում հասարակ աթոռներին փոխարինելու են գալիս պաստառապատ աթոռները։ Դրանք դառնում են սոցիալական վիճակի ցուցիչ. ընտանիքում ամենամեծ աթոռը նախատեսված էր ընտանիքի գլխավորի համար[25]։

XVIII դարում Անգլիայում մեծ կիրառում են գտնում «վինձորյան աթոռները»` ուղիղ, հասարակ ոտքերով և թիկնակով, որ պատրաստված էր նրբահյուս պարաններով[26]։

XIX դարում կահույքագործ Միխայիլ Տոնետը ֆաբրիկայում գոլորշու ազդեցությամբ արտադրում է աթոռներ. նման եղանակը նախկինում կիրառում էին վինձորյան աթոռների պատրաստման համար։ Նոր ոճի «վիեննական կահույքը»` տեխնոլոգիական էժան եղանակների կիրառմամբ, հանգեցրեց այն բանին, որ վիեննական աթոռը դարձավ կահույքի պարագայի զանգվածային արտադրության ամենահաջող օրինակներից մեկը։ Մինչև 1930 թվականը վաճառվել է վիեննական աթոռի ավելի քան 50 միլիոն օրինակ[27][28]։

ԿառուցվածքԽմբագրել

 
Բարձակային աթոռ

Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը։ Օժանդակ մասեր են ոտերն ու նստատեղը միացնող տարրերը (ցարգի), նախաոտքերը, անկյունակները։ Մեջքի մասը, որին հենվում է նստողը, կոչվում է թիկնակ։ Աթոռն ավանդաբար ունենում է չորս ոտք, որոնք կա'մ առանձին են, կա'մ միացված մկրատաձև (Х-աձև կառուցվածք)։ Աթոռների ոտքերի քանակը կարող է տատանվել. կան նույնիսկ առանց ոտքերի աթոռներ, օրինակ` հենանեցուկով աթոռը (անգլ.՝ cantilever chair): Այդ դեպքում ոտքերն ու նախաոտքերը միասին կազմում են աթոռի հիմքը։ Աթոռի թիկնակը կարող է լինել ոտքերի շարունակությունը կամ առանձին ձևավորված տարր։ Այն կարող է լինել ամբողջական կամ հավաքովի։ Աթոռի հիմնական պարամետրերն են ամբողջական բարձրությունը, լայնությունը, նստատեղի խորությունը։ Աթոռի բարձրությունը որոշվում է սեղանի բարձրությանը համապատասխան։ Կոշտության տեսանկյունից լինում են կոշտ, կիսափափուկ և փափուկ։ Թիկնակը սովորաբար ունենում է նույն կոշտությունը, ինչ աթոռը, կամ ավելի կոշտ։ Աթոռի արտաքին տեսքը որոշում են բարձրությամբ, կառուցվածքով, թիկնակի ձևով, ոտքերի ու նստատեղի կառուցվածքով[6][29][5][7][30]։

Ըստ պատրաստման հիմնական նյութի և եղանակի` առանձնացվում են աթոռների հետևյալ տեսակները` փայտյա, մետաղյա, հյուսկեն, ճոպանե։ Կան նաև համակցված եղանակներով պատրաստված աթոռներ։ Առանձին տեսակ են երեխաների և դաշնամուրի համար նախատեսված աթոռները։ Ներկայումս աթոռներ են պատրաստվում նաև ապակուց, պլաստիկից։ Ճոպանե աթոռի տարատեսակ է շիվերից պատրաստված աթոռը[5][7][31]։

Աթոռի օգտագործման համար մեծ կարևորություն է ներկայացնում նրա տեսակը։ Այսպես` պլաստիկից աթոռները թեթև են, հաճախ ունենում են այնպիսի ձև, որ հեշտությամբ դասվում են մեկը կյուսի վրա` բավական տեղ խնայելով։ Այդ պատճառով դրանք հարմար է կիրառել այնպիսի սրահներում, որտեղ մշտապես մեծ արարողություններ են տեղի ունենում։ Հյուսկեն աթոռները հաճախ դիտարկվում են որպես «փայտո կահույքի» մաս[32]։

Կառուցվածքի առանձնահատկություններԽմբագրել

Աթոռների թիկնակները ձևով կարող են լինել ուղիղ կամ կոր, սովորական կամ սովորականից ավելի կարճ։ Դրանք լինում են պինդ, թափանցիկ և ձողե։ Առանց պինդ թիկնակի աթոռների վրա թիկնակի և նստարանի միջև կարող է լինել դեկորատիվ տարր։ Որպեսզի աթոռը հարմարավետ լինի, դրա թիկնակը պետք է բավականաչափ թեքում ունենա դեպի հետ։ Նստարանները լինում են շրջանակով և առանց շրջանակի, իսկ տեղադրման եղանակի տեսանկյունից` ուղիղ և թեք։ Նստատեղերը լինում են կլոր, պայտաձև, սեղանաձև, հարթ, ուռուցիկ և գոգավոր։ Աթոռի բարձր դիմացկունություն հաղորդելու համար առջևի ոտքերը տեղադրվում են ավելի մեծ հեռավորության վրա, քան հետևի ոտքերը, իսկ հետին ոտքերը ներքևի մասում թեքվում են հետ։ Ոտքերն ամրացնող հատվածները կարող են լինել բարձր և ցածր։ Բարձրերը գտնվում են առջևի ոտքերի հարթության վրա, իսկ ներքևինները առջևինների նկատմամբ առավելահույնը 180 մմ թեքություն ունեն, որպեսզի նստողը ոտքերով չկոտրի դրանք։ Սովորաբար հետին ոտքերի միջև ամրացնող հատվածներ չեն տեղադրում, քանի որ թիկնակն ինքնին ստեղծում է բավական ամուր կառուցվածք։ Ամրացնող հատվածների բացակայությունը կիսով չափ նվազեցնում է աթոռի ամրությունը, այդ պատճառով առանց այդ հատվածների աթոռները պատրաստում են հաստ ոտքերով։ Թերթաթմբուկները սովորաբար տեղադրում են չորս կողմերից, սակայն կան աթոռներ, որոնք ունենում են միայն կողմնային թմբուկներ[33][34][29]։

Փայտե աթոռների պատրաստման դեպքում սովորաբար օգտագործում են կոշտ փայտանյութ ունեցող փայտատեսակներ։ Փշատերև ծառերի փայտից պատրաստված աթոռները պակաս դմացկուն են։ Փայտյա այն քթոռները, որոնց հետևի ոտքերը վերածվում են թիկնակի, կոչվում են ամբողջական հետին ոտքերով աթոռներ, իսկ առանձին թիկնակ ունեցող աթոռները կոչվում են նստեցված հետին ոտքերով աթոռներ։ Փայտյա աթոռների դետալները հիմնականում ամրացվում են սոսնձով և ամրակներով։

Հյուսկեն աթոռների կառուցվածքը ավելի պարզ է։ Դրանք չեն ունենում սուր անկյուններ. բոլոր դետալները սովորաբար կլորավուն են։ Դրանց դեպքում հետին ոտքերը վերին մասում դառնում են թիկնակ։ Ամրացնող հատվածները պատրաստվում են շրջանակի տեսք ունեցող մեկ ընդհանուր դետալից կամ կամ պայտաձև երկու առանձին դետալներից։ Նստատեղերը լինում են փոքր-ինչ գոգավոր, պատրաստվում են 4-5 մմ հաստությամբ շերտերից։ Այդպիսի աթոռների դետալները իրար են միանում պտուտակներով[33]։

ԿոշտությունԽմբագրել

Նստատեղի կոշտությունը պայմանավորված է նրա կառուցվածքով։ Կոշտ նստատեղերը պատրաստվում են փայտանյութից։ Դրանք կենտրոնում փոքր-ինչ կորություն են ունենում։ Կիսակոշտ նստատեղերը պատրաստվում են լցոնում են 5-7 մմ ոչ հաստ շերտով, որը պաստառապատվում է կտորով, կաշվով կամ կաշվին փոխարինող նյութով։ Լցոնման համար օգտագործում են ձիու մազ, փրփուր, ծովային ջրիմուռներ, բամբակ և այլ նյութեր։ Կիսակոշտ են նաև եղեգից, կաշվի շերտերից պատրաստված նստատեղերը։ Կիսափափուկ նստատեղերը պատրաստում են 40-60 մմ հաստությամբ լցոններից, որ նույնպես պատվում է կտորով կամ կաշվով։ Փափուկ նստատեղերը պատրաստում են 50-100 մմ հաստությամբ լցոնով կամ հիմքում տեղադրված զսպանակներով։

Առավել մեծ տարածում ունեն կոշտ և կիսակոշտ նստատեղերով և թիկնակներով աթոռները[33][35]։

ԲնութագիրԽմբագրել

Աթոռին ներկայացվող հիմնական պահանջը ամրությունն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աթոռները կահույքի մնացած պարագաներից ավելի շատ են օգտագործվում, իսկ դրանց կառուցվածքը ավելի քիչ թվով հատվող դետալներ է պարունակում, ապա պահանջը բնական է։

Զանգվածային թողարկումից առաջ դրանք փորձարկման են ենթարկվում։ Այն իրականացվում է հատուկ պայմաններում ԳՕՍՏ 12 129 - 70 ստանդարտին համապատասխան. 70 կգ բեռով աթոռը օրորում են հետևի և առջևի ոտքերի վրա։ Փայտյա աթոռների համար նորմատիվը 10.000ատանում է, իսկ առանց ամրացնող հարմարանքների աթոռների դեպքում` 4.000 տատանում[10]։

Աթոռի տեսակներԽմբագրել

Ըստ նշանակությանԽմբագրել

 
Լաբորատորիայի մետաղական աթոռ
  • Համակարգչային աթոռ (աշխատանքային աթոռ) - նախատեսված է համակարգչով երկարատև աշխատանքի դեպքում։ Հաճախ ունենում է անվակներ` նախատեսված տեղափոխվելու համար, և գազային վերելակ բարձրությունը կարգավորելու համար։
  • Սրճարանային աթոռ - ունենում է բարձր ոտքեր։ Նախատեսված է սրճարանային հարթակների համար։ Ոտքերի շուրջ սովորաբար ունենում է շրջանաձև հարմարանք, որին կարելի է դնել ոտքերը[36][37]։
  • Մանկական աթոռ[31]
  • Դաշնամուրի համար նախատեսված աթոռ, որ կարելի է պտտել` կարգավորելով բարձրությունը[31]։

Ըստ կառուցվածքիԽմբագրել

  • Աթոռ-թամբ։ Տեսքով թամբ է հիշեցնում։ Ապահովում է հավասար կեցվածք։
  • Բարձակային աթոռ (անգլ.՝ cantilever chair), փակ հենակմախքով աթոռ, որն այնպիսի տեսք ունի, կարծես երկու ոտքերը միացված են նստատեղի տակ։ Նստատեղը ամրացվում է միայն մեկ կողմից, ինչպես ճարտարապետական բարձակները։ Այդպիսի աթոռները սովորաբար պատրաստում են ճկուն հենքի վրա այնպես, որ նստատեղը զսպանակվում է։ Հիմքը պատրաստվում է մետաղից, հնարավոր են նաև փայտյա հիմքով բարձակային աթոռներ։

Այս աթոռները սկսել են կիրառության մեջ մտնե; 20-րդ դարի 20-ական թվականներից` կապված նոր տեխնոլոգիաների զարգացման հետ։ Գյուտին հավակնում են մի քանի դիզայներներ։

Ըստ ոճիԽմբագրել

  • Վիեննական աթոռ, պատրաստվում է շոգու ազդեցությամբ մշակված փայտից։ Սկսել են պատրաստել 19-րդ դարի կեսերին կահույքագործ Միխայիլ Տոնետի գործարանում։ Զանգվածային կիրառում գտած առարկայի ամենահաջող օրինակներից է[38]։
  • Կլիսմոս աթոռ, հինհունական ոճի աթոռ` ուռուցիկ թիկնակով և թամբաձև ոտքերով[39]։

ՄշակույթումԽմբագրել

  • Վան Գոգի «Վինսենթի աթոռը ծխամորճով» կտավը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Նկարիչը կտավը ստեղծել է 1888 թվականին Առլում մեկ այլ` «Գոգենի աթոռը» կտավի հետ միաժամանակ։
  • Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռ» վեպը բազմիցս էկրանավորվել է։ Սյուժեի հիմքում ընկած է աթոռի որոնումը, որ պատրաստված է կահույքագործ Գամբսի հետնորդների կողմից։
  • «Մեկը և երեք աթոռները», Ջոզեֆ Կոշուտի ինստալյացիան է (1965)։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աթոռ // Խոսակցական բառարան, Ս. Օժեգովա, Ն Շվեդովա, 1949—1992.
  2. 2,0 2,1 Стуло — статья из Толкового словаря живого великорусского языка Владимира Даля (2-е изд., 1882)
  3. Стул // Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
  4. Стул // Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
  5. 5,0 5,1 5,2 Мебельные товары
  6. 6,0 6,1 ГОСТ 20400-2013 Продукция мебельного производства. Термины и определения
  7. 7,0 7,1 7,2 Классификация и ассортимент мебели
  8. Кресло // Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
  9. Кресло // Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
  10. 10,0 10,1 Бобиков П.Д. Конструктивные решения стульев // Конструирование мебели. — Москва: Высшая школа, 1972.
  11. Стул и история развития русского интерьера
  12. Екатерина Неволина Необыкновенная история обыкновенных вещей. — ОЛМА Медиа Групп, 2004. — С. 30-33. — 192 с. — ISBN 5-224-04466-9
  13. Соболев, էջ 10
  14. Weiss, 1998, т.I, էջեր 82-83
  15. Killen, 1994, էջ 11, 27
  16. 16,0 16,1 Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 28
  17. Weiss, 1998, т.I, էջեր 171-173
  18. Weiss, 1998, т.I, էջ 253
  19. Weiss, 1998, т.I, էջեր 521-523
  20. Weiss, 1998, т.I, էջեր 716-717
  21. Соболев, էջ 39
  22. Weiss, 1998, т.II, էջ 557
  23. Weiss, 1998, т.III, էջեր 552-553
  24. Weiss, 1998, т.III, էջեր 290-291
  25. Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 37-38
  26. Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 53
  27. Сидельникова Мария (2015-12-16)։ «Утром стулья, вечером стулья»։ Коммерсант - Стиль (kommersant.ru)։ Վերցված է 2015-12-19 
  28. Гнутая мебель Тонета
  29. 29,0 29,1 Энциклопедия дома и семьи, 2002, էջեր 188-190
  30. Մետաղական աթոռի «անատոմիան»
  31. 31,0 31,1 31,2 Стулья, кресла, банкетки, табуреты, скамьи — Общероссийский классификатор продукции (1993)
  32. Աթոռների դարավոր պատմությունը
  33. 33,0 33,1 33,2 Кулебакин Г.И, Шепелев А.М Стулья и кресла // Столярное дело. — Стройиздат.
  34. «Столярные стулья»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին։ Վերցված է 2017-02-12 
  35. Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Большая Советская Энциклопедия. Под ред. А. Ф. Ахабадзе, А. Л. Грекулова. 1976.
  36. «Барный стулья в интерьере»։ koffkindom.ru։ Վերցված է 2015-12-16 
  37. Из жизни четвероногих — стул
  38. «Стул-седло»։ smartstool.ru։ Վերցված է 2015-12-16 
  39. Дюран Юлия (2011-10-14)։ «Cantilever»։ Коммерсантъ Weekend (kommersant.ru)։ Վերցված է 2015-12-19