Գորգ-ինքնաթիռ (ռուս.՝ Ковёр-самолёт), ռուս գեղանկարիչ Վիկտոր Միխայլովիչի Վասնեցովի նկարը՝ ստեղծված 1880 թվականին[1]։ Այժմ պահվում է Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարանում[2]։

Գորգ-ինքնաթիռ
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի1880
բարձրություն165 սանտիմետր
լայնություն297 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
հավաքածուՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
Ծանոթագրություններ
 Flying carpet (Vasnetsov) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Այս ստեղծագործությունը Վասնեցովի առաջին աշխատանքներից է՝ նվիրված հեքիաթային թեմատիկային, որը նրան բերել է համաշխարհային հռչակ և համաժողովրդական սեր։ «Գորգ-ինքնաթիռ» նկարը Վասնեցովի և հայտնի մեկենաս Ս․Ի․ Մամոնտովի մտահղացնումն էր։ Սավվա Իվանովիչ Մամոնտովը դիմել էր նկարչին, որպեսզի նա ստեղծեր երկաթգծի շինարարությամբ զբաղվող գրասենյակը զարդարող մի նկար։ Ըստ Վասնեցովի՝ նկարը պետք է արտահայտեր հաղթանակ, շարժում և ռուսական ավանդույթների վեհությունը։ Թեպետ նկարը հիանալի էր ստացվել ու համարվում է ռուսական գեղանկարչության գլուխգործոց, սակայն հեքիաթային մոտիվների ավելորդության պատճառով երկաթգծի ղեկավարությունը հրաժարվեց դրանից։

Բովանդակություն խմբագրել

Նկարը պատմում է Իվան Ցարևիչի պատմությունը, որը ռուսական հեքիաթներից մեկում ճանապարհ է ընկնում փնտրելու թագավորական այգուց խնձոր գողացող Հազարան Բլբուլին։ Այս հեքիաթում Իվան Ցարեվիչը վերադառնում է հաղթանակած։ Նրա կողքին մեծ վանդակ է, իսկ վանդակում նստած է որսած Հազարան Բլբուլը։ Թռչող գորգը Ցարեվիչին նվիրել էր չար կախարդը (ռուս.՝ Баба-Яга)։ Իվան Ցարեվիչը և Հազարան Բլբուլը գույնզգույն գորգի վրա ներկայացնում են հիմնական բովանդակությունը։ Այն խիստ տարբերվում է շրջապատող մռայլ տեսարանից։ Վաղ առավոտը և նոր սկսվող օրվա առաջին փայլատակումները խորհրդանշում են Իվանի ծանրագույն թափառումների ավարտը և դիտողի մոտ առաջացնում են վառ, լուսավոր ու դրական էմոցիաներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://dzen.ru/video/watch/641dbee40a1e677e78db38d5?utm_referer=www.google.com. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Ковер-самолет | Каталог иллюстраций журнала "ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ"». www.tg-m.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել