Ձյունանուշ (նկար, Վասնեցով)
«Ձյունանուշ» (ռուս.՝ Снегу́рочка), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 115 × 79,8 սմ։
Ձյունանուշ Снегурочка | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Վիկտոր Վասնեցով |
տարի | 1899 |
բարձրություն | 115 |
լայնություն | 79,8 |
ստեղծման երկիր | Ռուսաստան |
նյութ | յուղաներկ, կտավ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
քաղաք | Մոսկվա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Snegurochka by Vasnetsov (GTG) Վիքիպահեստում |
Այսօր «Ձյունանուշ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն
խմբագրել1885 թվականին Վիկտոր Վասնեցովը զբաղված էր Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկը» օպերայի գեղարվեստական ձևավորմամբ[2]։
1899 թվականին գեղանկարիչը լուսնկա գիշերին զբոսնում էր ձմեռային այգում։ Խորը ձյունաթմբերը և ձյունապատ ծառի ճյուղերը ալեկոծեցին օպերային հիշողությունները և հաջորդ օրը Վասնեցովը նկարեց «Ձյունանուշ՝ Սառնամանիքի և Գարնան զավակը»[3] կտավը։
«Ձյունանուշ» ստեղծագործությունը հեղինակից գնել է ռուս ձեռնարկատեր, մեկենաս, կոլեկցիոներ Միխայիլ Ռյաբուշինսկին։ 1917 թվականից կտավը ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[4]։
Նկարագիր
խմբագրելԿտավում պատկերված աղջիկը հագել է հին ռուսական մուշտակ։ Ձյունանուշը դուրս է գալիս անտառից դեպի բլրի բաց լանջը[5]։ Ձմեռային բնապատկերը լուսավորված է լուսնի լույսով։ Ձյունանուշի մոտ փոքր եղևնիներ են՝ նոր եկած ձյունով պատված, ինչպես նաև պատկերված են բարակ կեչի և այլ ծառեր։ Հեռվում երևում են Բերենդեևկայի լույսերը[6]։
Ձյունանուշը շփոթվածությամբ կանգ է առել։ Նա պետք է որոշում կայացնի․ վերառադնալ անտառ՝ հոր՝ Սառնամանիքի մոտ, կամ գյուղ՝ մարդկանց մոտ[5]։
«Ձյունանուշ» ստեղծագործությունում պատկերված աղջիկը նման է ձեռնարկատեր, մեկենաս Սավվա Մամոնտովի դստերը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Снегурочка — картина Виктора Васнецова: описание картины «Снегурочка», композиция, сюжет, стиль, жанр, техника написания, год создания, местонахождение». veryimportantlot.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Виктор Михайлович Васнецов. — М.: Директ-медиа, 2010. — Т. 30. — С. 31. — (Великие художники).
- ↑ Осокин В. Н. В. Васнецов. — М.: Молодая гвардия, 1959. — С. 154. — (Жизнь замечательных людей).
- ↑ Живопись второй половины XIX века. — М.: Красная площадь, 2001. — Т. 4, кн. 1. — С. 135. — (Живопись XVIII-XX веков).
- ↑ 5,0 5,1 Ефремова Л. Васнецов. — Олма Медиа Групп, 2010. — (галерея гениев). — ISBN 978-00-1648919-0
- ↑ Моргунов Н., Моргунова-Рудницкая Н. Виктор Михайлович Васнецов. — Искусство, 1962. — С. 237. — (Русские художники).
- ↑ Прахов Н. А. Страницы прошлого: очерки-воспоминания о художниках. — Киев: Изомузгиз, 1958. — С. 80.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձյունանուշ (նկար, Վասնեցով) կատեգորիայում։ |