Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա

«Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա» (ռուս.՝ Иван-царевич на Сером Волке), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 249 × 187 սմ[2]։

Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի1889
բարձրություն249 սանտիմետր
լայնություն187 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Ivan-Tsarevitch at the Grey Wolf (Vasnetsov) Վիքիպահեստում

Այսօր «Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[3] (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

«Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին, երբ աշխատում էր Կիևի Վլադիմիրյան տաճարում։ 1888 թվականին Վասնեցովը որոշ ժամանակով դադար է առնում, որ նկարի «Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա» ստեղծագործությունը։ Կտավն ավարտելուց հետո ցուցադրվում է շրջիկ ցուցահանդեսին։

Սյուժե խմբագրել

Նկարի սյուժեի հիմքում ռուսական «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» հեքիաթն է։ Ռուսական ժողովրդական բանահյուսության գլխավոր հերոսներից Իվան Ցարևիչը Հեղինե Չքնաղի հետ մութ անտառում սլանում են Գորշ Գայլի վրա նստած՝ փրկվելով հետապնդումից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Иван-царевич на Сером волке». my.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «В. М. Васнецов. ( 1848 - 1926 ). Иван Царевич на Сером Волке». ЭтоРетро/EtoRetro. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. (PDF) https://www.art-teachers.ru/file/membership/908.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. prokartiny.com https://prokartiny.com/kartiny/ivan-tsarevich-i-seryj-volk-viktora-vasnetsova. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել