Ապոլինարի Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Аполлинарий Михайлович Васнецов, հուլիսի 25 (օգոստոսի 6), 1856, Ռյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հունվարի 23, 1933(1933-01-23)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ, արվեստագետ, Վիկտոր Վասնեցովի եղբայրը։

Ապոլինարի Վասնեցով
Аполлинарий Васнецов
Ծնվել էհուլիսի 25 (օգոստոսի 6), 1856
ԾննդավայրՌյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 23, 1933(1933-01-23)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ և հայրենագետ
Ժանրպատմական գեղանկարչություն և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներVladimir Denissov?
ԶավակներՎսևոլոդ Վասնեցով
 Apollinary Vasnetsov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Հայրենիք» (1886, Տրետյակովյան պատկերասրահ) կտավում Ա. Վասնեցովը փորձում է ըմբռնել, թե ինչ նշանակություն ունեն իր համար հայրենի հեռաստաններն ու հողը։ Նկարչի կտավի ազդեցությունն զգալի է ռուս մեծ բնանկարիչ Նիկոլայ Դուբովսկու համանուն «Հայրենիք» նկարի վրա (1904)։

Ապոլինարի Վասնեցովը ծնվել է 1856 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 6-ին) Վյատկա քաղաքի մոտ գտնվող Ռյաբովո գյուղում (ներկայում՝ Կիրովի մարզում)՝ վանականի բազմազավակ ընտանիքում։

Տասներեք տարեկան հասակում Ապոլինարի Վասնեցովը զրկվում է ծնողներից։ Տաղանդավոր պատանին նկարչական կանոնավոր կրթություն չի ստացել։ Վյատկայի հոգևոր ուսումնարանում սովորելու տարիներին դասեր է առել լեհ նկարիչ Միխալ Էլվիրո Անդրիոլիի մոտ, ով աքսորված էր Վյատկա։

  Վասնեցովն Անդրիոլիին այցելում էր ամեն կիրակի և իր հետ բերում էր տանն արված նկարները՝ ներկայացնելու նկարչի գնահատականին, ինչպես նաև նրա մոտ բնօրինակից նկարում էր պատուհանից երևող տեսարան կամ կրկնօրինակում էր շվեյցարացի նկարիչ Ալեքսանդր Կալամի լեռնային ու անտառային բնապատկերները[4]։  

1872 թվականին Ապոլինարի Վասնեցովն ավարտում է Վյատկայի հոգևոր ուսումնարանն ու ավագ եղբոր՝ Վիկտոր Վասնեցովի պնդմամբ տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ապրել է 1872-1875 թվականներին։ Գեղանկարչություն է սովորել Վիկտոր Վասնեցովի, ինչպես նաև այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Վասիլի Պոլենովը, Իլյա Ռեպինը, Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Մաքսիմովը։

1875 թվականին Ապոլինարի Վասնեցովը հրաժարվում է Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մտքից և քննություն է հանձնել ժողովրդական ուսուցչի կոչում ստանալու համար, ինչից հետո գնում է աշխատելու Օռլովի նահանգի Բիստրիցա գյուղում։ Սակայն կարճ ժամանակ անց նա հիասթափվում է նարոդնիկական գաղափարներից և 1878 թվականին վերադառնում Մոսկվա՝ եղբոր մոտ, ու այդ ժամանակից ի վեր զբաղվում է միայն արվեստով։

1882 թվականից Ապոլինարի Վասնեցովն ամեն տարի ամառն անցկացնում է Ախտիրկա գյուղում՝ եղբոր ամառանոցում, որ գտնվում էր Սավվա Մամոնտովի կալվածքի՝ Աբրամցևոյի մոտ։ Շատ է շփվել Աբրամցևոյի նկարիչների խմբակի անդամների հետ։

1883 թվականից Ապոլինարի Վասնեցովն իր աշխատանքները ցուցադրում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներում։ 1885-1886 թվականներին ճանապարհորդել է Ռուսական կայսրության տարածքում, այցելել Ուկրաինա և Ղրիմ։ 1898 թվականին եղել է Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում։

1900 թվականին Ապոլինարի Վասնեցովը դառնում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1903 թվականին մասնակցել է Ռուս նկարիչների միության կազմակերպմանը։

1901-1918 թվականներին ղեկավարել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնանկարի դասարանը։ 1918 թվականից գլխավորել է Հին Մոսկվայի ուսումնասիրման հանձնաժողովը և հնագիտական հետազոտություններ է անցկացրել քաղաքի կենտրոնական հատվածում։

1931 թվականին Ապոլինարի Վասնեցովը եղել է այն միակ նկարիչը, որ հրապարակայնորեն հանդես է եկել Քրիստոս Փրկիչ տաճարի քանդման դեմ՝ նամակ տպագրելով «Իզվեստիա» լրագրում[5]։

Ապոլինարի Վասնեցովը մահացել է 1933 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում, թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[6]։

Հայտնի աշխատանքներ խմբագրել

  • «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» (ռուս.՝ Северный край. Сибирская река, 1899),
  • «Հայրենիք» (ռուս.՝ Родина, 1886, Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Տայգա Ուրալում։ Կապույտ լեռը» (ռուս.՝ Тайга на Урале. Синяя гора, 1891),
  • «Կամա» (ռուս.՝ Кама, 1895, Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Փողոց Կիտայ-գորոդում. XVII դարի սկիզբ» (ռուս.՝ Улица в Китай-городе. Начало XVII века, 1900, Ռուսական թանգարան),
  • «Կարմիր հրապարակը XVII դարի երկրորդ կեսին» (ռուս.՝ Красная площадь во 2-й половине XVII века, 1925, Մոսկվայի պատմության և վերակառուսման թանգարան),
  • «Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина18, 97), «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի մասին» (ռուս.՝ Сказание о невидимом граде Китеже…, 1907) թատերական ներկայացումների էսքիզները,
  • «Великокняжеская, царская и императорская охота на Руси», «Картины по русской истории» գրքերի նկարազարդումները։

Թանգարաններ խմբագրել

 
ԽՍՀՄ նամականիշ, 1956 թվական
  • Կիրովի Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների անվան գեղարվեստի պետական մարզային թանգարան Կիրովի մարզի Կիրով քաղաքում,
  • Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների տուն-թանգարան Կիրովի մարզի Ռյաբովո գյուղում,
  • Ապոլինարի Վասնեցովի հիշատակին նվիրված թանգարան-բնակարան Մոսկվայում։

Հիշատակ խմբագրել

  • Կիրովում տեղադրվել է Ապոլինարի Վասնեցովի հուշարձանը։
  • 1956 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է Ապոլինարի Վասնեցովին նվիրված նամականիշ։

Պատկերասրահ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

 
Հուշարձան «Վիկտոր և Ապոլինար Վասնեցովներին երախտագետ համերկրացիներից», տեղադրված է Կիրովի Վասնեցով եղբայրների անունը կրող մարզային թանգարանի դիմաց (քանդակագործ՝ Յու. Օրեխով, ճարտարապետ՝ Ս. Խաջիբարոնով, 1992)
  Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  • Художество. Опыт анализа понятий, определяющих искусство живописи. — М., 1908.
  • Облик старой Москвы // Грабарь И. [и др.]. История русского искусства. Т. 2. — М., [1910-11]. — Гл. XIV. С. 225—250.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васнецов Аполлинарий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Apollinari Mikhailovich Vasnetsov (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
  4. Беспалова Л. А. «Аполлинарий Васнецов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  5. Васнецова Е. К., Ядохина Е. И. Противостояние Аполлинария Васнецова // «Наше наследие», 1995, № 35-36, с. 80—89.
  6. «Могила А. Васнецова на Введенском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Беспалова Л., Аполлинарий Михайлович Васнецов (1856—1933). — М., 1950. — 40с.+ вкл.илл. (Массовая библиотека)
  • Беспалова Л., А. М. Васнецов. 1856—1933. — М., 1956. — 174 с., ил.
  • Аполлинарий Васнецов. К столетию со дня рождения [1856—1956] // Труды Музея истории и реконструкции Москвы. Вып. VII. — М., Моск. рабочий, 1957. — 172с.+ вкл.илл. — 15.000 экз.
  • Беспалова Л. А., Аполлинарий Михайлович Васнецов, 1856—1933. — 2-е изд., перераб. и доп. — М., Искусство, 1983. — 232 с., ил. — 25.000 экз.
  • Москва в творчестве А. М. Васнецова։ Сборник./ Составитель сборника Е. К. Васнецова. — М., Моск. рабочий, 1986. — 272с., ил.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլինարի Վասնեցով» հոդվածին։