Վիլյամ Հերթ

ամերիկացի դերասան

Վիլյամ Հերթ[8][9] (անգլ.՝ William McChord Hurt, մարտի 20, 1950(1950-03-20)[1][2][3][4][5][6], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան: Առավել հայտնի է եղել 1980-ական թվականներին՝ վարպետորեն մարմնավորելով հոգեբանորեն բարդ կերպարների շատ լայն շրջանակ:

Վիլյամ Հերթ
William Hurt (2005) crop.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 20, 1950(1950-03-20)[1][2][3][4][5][6] (70 տարեկան)
Ծննդավայր՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ, Օսկար լավագույն դերասանի համար, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար, Լոս Անջելեսի կինոքննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար, Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար, Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար, «Դավիթ դի Դոնատելո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար, Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ, Los Angeles Film Critics Association Award for Best Supporting Actor? և Թատերական համաշխարհային մրցանակ
IMDb։ID 0000458

ԿենսագրությունԽմբագրել

Հերթը ծնվել է Վաշինգտոնում, սակայն մանկությունն անցկացրել է Օվկիանիայում։ Հայրը դիվանագետ էր: Ծնողների ամուսնալուծությունից հետո Հերթի մայրն ամուսնացել է Time և Life ազդեցիկ ամսագրերի սեփականատիրոջ հետ։ Վիլյամն ամուսնացել է սկսնակ դերասանուհի Մերի Բեթ Հերթի հետ, Լոնդոնում սովորել է դերասանական արվեստ։ Կնոջ հետ ամուսնալուծությունից հետո մոտոցիկլետով գնացել է Էշթոնի Շեքսպիրյան փառատոնին, որտեղ խաղացել է իր առաջին նշանավոր դերը՝ Համլետը։ Դրանից հետո կարողացել է տեղ գտնել Նյու Յորքի թատրոններից մեկում։

Հերթը կինոյում առաջնելութել է՝ կերտելով գլխավոր դերերից մեկը Քեն Ռասելի «Վերափոխված վիճակ» (1980) ֆանտաստիկ ֆիլմում։ «Մարմնի ջերմություն» ֆիլմում (1981) նկարահանվելուց հետո Հերթին սկսել են անվանել նոր սեքս խորհրդանիշ: Սակայն դերասանին գրավում էին ավելի քիչ միանշանակ դերեր, ինչպիսիք են «Սարդ-կնոջ համբույրը» դրաման (1985), որի համար նա ստացել է «Օսկար» և BAFTA մրցանակները, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ որպես լավագույն դերասան[10]։

1980-ական թվականների վերջին Հերթի կինոկարիերան վերելք է ապրել։ Նա կրկին առաջադրվել է «Օսկարի» «Փոքր Աստծո զավակները» (1986) և «Հեռուստալուրեր» (1987) ֆիլմերի համար։ Քննադատները գնահատել են նաև «Ակամա զբոսաշրջիկը» (1988) և «Երբ կգա աշխարհի վերջը» (1991) ֆիլմերում նրա աշխատանքը:

Հերթի անձնական կյանքն այս շրջանում առանձնանում էր առանձնահատուկ խճճվածությամբ։ Մարլի Մեթլինի հետ անցողիկ կապից բացի[11] նա դուստր է ունեցել հայտնի ֆրանսիացի դերասանուհի Սանդրին Բոններից, երկու որդի՝ Հեյդի Հենդերսոնից և ևս մեկ որդի՝ քաղաքացիական կնոջից՝ պարուհի Սանդրա Ջենինգսից[12]:

1990-ական թվականների ընթացքում Հերթը ֆիլմերում համեմատաբար հազվադեպ է նկարահանվել՝ նախընտրելով աշխատել հեռուստատեսության համար։ Նրա վերադարձը Հոլիվուդ սկսվել է 2001 թվականին, երբ Սթիվեն Սփիլբերգը նրան հրավիրել է «Արհեստական բանականություն» (2001) ֆանտաստիկ բլոկբաստերում առանցքային դեր կատարելու համար: Դրանից հետո Հերթը խաղացել է Սթիվեն Գեգանի «Սիրիանա» և Ռոբերտ Դե Նիրոյի «Կեղծ գայթակղություն» ֆիլմերում, իսկ նրա կարճ, բայց արտահայտիչ դերը «Արդարացված դաժանություն» (2005) ֆիլմում առաջադրվել է Օսկարի: Որոշ քննադատներ նշել են, որ Հերթի կերպարը ֆիլմում հայտնվում է ընդամենը 10 րոպեով, ինչը, սակայն, ակադեմիկոսներին չի խանգարել դերասանին մրցանակի առաջադրելու ցանկությանը:

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1980՝ Վերափոխված վիճակ / Altered States Altered States
  • 1981՝ Վկա / Eyewitness
  • 1981՝ Մարմնի ջերմություն / Body Heat
  • 1983՝ Մեծ հիասթափություն / The Big Chill
  • 1983՝ Գորկու Այգին / Gorky Park
  • 1985՝ Սարդ-կնոջ համբույրը / Kiss of the Spider Woman
  • 1986՝ Փոքր Աստծո զավակները / Children of a Lesser God
  • 1987՝ Հեռուստալուրեր / Broadcast News
  • 1988՝ Պատահական զբոսաշրջիկը / The Accidental Tourist
  • 1991՝ Երբ կգա աշխարհի վերջը / Until the End of the World
  • 1991՝ Բժիշկը / The Doctor
  • 1992՝ Ժանտախտ / The Plague
  • 1994՝ Երկրորդ տեղում / Second Best
  • 1995՝ Ծուխ / Smoke
  • 1996՝ Ջեյն Էյր / Jane Eyre
  • 1996՝ Մայքլ / Michael
  • 1996՝ Նյու Յորքի օթոցը / A Couch in New York
  • 1998՝ Տիեզերքում կորածները / Lost in Space
  • 1998՝ Մութ քաղաք / Dark City
  • 1999՝ Չորրորդ հարկ / The 4th Floor
  • 2000՝ Ավազաբլուր / Frank Herbert's Dune
  • 2002՝ Անմահները / Tuck Everlasting
  • 2001՝ Հազվագյուտ թռչուններ / Rare Birds
  • 2001՝ Արհեստական բանականություն / A.I. Artificial Intelligence
  • 2004՝ Խորհրդավոր անտառ / The Village
  • 2005՝ Սիրիանա / Syriana
  • 2005՝ Արդարացված դաժանություն / A History of Violence
  • 2005՝ Անհաջողակը / Neverwas
  • 2006՝ Կեղծ գայթակղություն / The Good Shepherd
  • 2006՝ Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսլականներ (Ջեյսոն Ռանշոու) / The Legend of Sasquatch
  • 2007՝ Վայրի պայմաններում / Into the Wild
  • 2007՝ Աղմուկ / Noise
  • 2007՝ Ո՞վ եք դուք, պարոն Բրուքս / Mr. Brooks
  • 2008՝ Հրետակոծման կետ (ԱՄՆ նախագահ Հենրի Էշթոն) / Vantage Point
  • 2008՝ Անհավատալի Հալկ (գեներալ Թադեուս Ռոս) / The Incredible Hulk
  • 2008՝ Երջանկության Դեղին թաշկինակը / The Yellow Handkerchief
  • 2010՝ Ռոբին Հուդ (Վիլյամ Մարշալ, Պեմբրուքի 1-ին կոմս) / Robin Hood
  • 2011՝ Փլուզումն անընդունելի է. փրկելով Ուոլ սթրիթը (Հենրի Պոլսոն, ԱՄՆ ֆինանսների նախարար) / Too Big to Fail
  • 2011՝ Մոբի Դիք (կապիտան Ախաբ) / Moby-Dick
  • 2013՝ Հյուր (Ջեբ Ստրայդեր) / The Host
  • 2013՝ Օրեր ու գիշերներ / Days and Nights
  • 2013՝ Մարտահրավեր նետողը (Ռիչարդ Ֆեյնման) / The Challenger
  • 2014՝ Էլեանոր Ռեգբիի անհետացումը (Ջուլիան Ռեգբի) / The Disappearance of Eleanor Rigby
  • 2014՝ Սերը ժամանակի միջով (Այզեք Փենն) / Winter's Tale
  • 2016՝ Բեովուլֆ (Հրոտգար) / Beowulf: Return to the Shieldlands
  • 2016՝ Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ (ԱՄՆ պետքարտուղար Թադեուս Ռոս) / Captain America:

Civil War

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118917099 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. Obituary - "Survivors include two sons from his first marriage, the actor William McChord Hurt and James Harlan Hurt, both of New York; and five grandchildren"
  9. «FindACase™ - SANDRA JENNINGS v. WILLIAM MCCHORD HURT (02/14/91)» 
  10. «KISS OF THE SPIDER WOMAN»
  11. Grossberg, Josh. "William Hurt to Marlee Matlin: "I Apologize for Any Pain I Caused"." E!. April 14, 2009
  12. Jennings v. Hurt, N.Y.L.J., October 4, 1989, at 24 (Sup. Ct. N.Y. County), aff'd, 554 N.Y.S.2d 220 (App. Div. 1990), appeal denied, 568 N.Y.S.2d 347 (N.Y. 1991)

Արտաքին հղումներԽմբագրել