Սարդ-կնոջ համբույրը

Սարդ-կնոջ համբույրը (պորտ.՝ O Beijo da Mulher Aranha, անգլ.՝ Kiss Of The Spider Woman), 1985 թվականի բրազիլիա-ամերիկյան դրամատիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Հեկտոր Բաբենկոն՝ ըստ Լեոնարդ Շրեդերի՝ Մանուել Պուիգի նույնանուն վեպի վրա հիմնված սցենարի։ Պատկերում գլխավոր դերերը կատարել են Ուիլյամ Հյորթը, Ռաուլ Հուիլիան, Սոնյա Բրագան, Ժոզե Լևգոյը, Միլտոն Գոնսալվեսը և Դենիզ Դյումոնը։

Picto infobox cinema.png
Սարդ-կնոջ համբույրը
անգլ.՝ Kiss of the Spider Woman
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Brazil.svg Բրազիլիա
Ժանրդրամա[1][2][3][…], ֆիլմ բանտի մասին, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, անկախ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքKiss of the Spider Woman?
Թվական1985
Լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն
ՌեժիսորHéctor Babenco?[1]
ՊրոդյուսերDavid Weisman?
Սցենարի հեղինակLeonard Schrader? և Manuel Puig?
ԴերակատարներՈւիլյամ Հերթ[1][4][5][…], Ռաուլ Խուլյա, Սոնյա Բրագա, José Lewgoy?[4][5], Միլտոն Գոնսալվես[4], Miriam Pires?[6], Nuno Leal Maia?[4][6], Fernando Torres?[4][6], Patricio Bisso?[4], Herson Capri?[4][6], Denise Dumont?[4], Nildo Parente?[4], Miguel Falabella?[4], Wilson Grey?[4], Walter Breda?[4], Antônio Petrin?[4], Luiz Guilherme?, Ana Braga?[4], Benjamin Cattan?[4], Lineu Dias?[4], Carlos Fariello? և Sergio Kato?[4]
ԵրաժշտությունJohn Neschling?
ՄոնտաժMauro Alice? և Լի Փերսի
Պատմվածքի վայրԱրգենտինա
Նկարահանման վայրՍան Պաուլո
Տևողություն124 րոպե

ՍյուժեԽմբագրել

Հարավամերիկյան բանտում երկուսը հայտնվել են մի բանտախցում․ առաջինը՝ «անպարկեշտ վարքի» համար՝ համասեռամոլ է, իսկ մյուսը՝ քաղաքական պատճառներով։ Մինչ առաջինը փորձում է փախչել իրականությունից, երկրորդը մտածում է ստեղծված իրավիճակի պատճառների մասին։ Նրանք պետք է սովորեն, հասկանալ և հարգել միմյանց։

Դերասանական կազմԽմբագրել

  • Ուիլյամ Հյորթ՝ Լուիս Մոլինա
  • Ռաուլ Հուիլիա՝ Վալենտին Արեգուի
  • Սոնյա Բրագա՝ Լենի Լամաինսոն /Մարթա/ սարդ-կին
  • Ժոզե Լևգոյ՝ վերակացու
  • Միլտոն Գոնսալվես՝ ոստիկանության գաղտնի սպա
  • Միրիամ Պիրես՝ Մոլինիի մայրը
  • Նունո Լեալ Մայա՝ Գաբրիել
  • Ֆեռնանդո Տոռես՝ Ամերիկո
  • Պատրիսիո Բիսո՝ Գրետա
  • Էրսոն Կապրի՝ Վերներ
  • Դենիզ Դյումոն՝ Միշել
  • Ուիլսոն Գրեյ՝ սպասավոր
  • Միգել Ֆալաբելա՝ լեյտենանտ

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 1986 թվական՝ «Օսկար» մրցանակ[7] լավագույն տղամարդկային դերի համար (Վիլյամ Հյորթ), ինչպես նաև 3 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Դևիդ Ուայզման), լավագույն ռեժիսոր (Հեկտոր Բաբենկո), լավագույն ադապտացված սցենար (Լեոնարդ Շրեդեր)
  • 1986 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (դրամա), լավագույն տղամարդկային դեր դրամայում (Վիլյան Հյորթ և Ռաուլ Հուլիա), երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Սոնյա Բրագա)
  • 1986 թվական՝ «BAFTA» մրցանակ լավագույն տղամարդկային դերի համար (Ուիլյամ Հյորթ)
  • 1986 թվական՝ «Անկախ ոգի» հատուկ մրցանակ
  • 1985 թվական՝ «ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի» մրցանակ լավագույն տղամարդկային դերի համար (Ուիլյան Հյորթ և Ռաուլ Հուլիա), ինչպես նաև ընդգրկվել է տարվա լավագույն տասը ֆիլմերի ցանկում
  • 1985 թվական՝ «Կաննի կինոփառատոն»-ում մրցանակ լավագույն տղամարդկային դերի համար, ինչպես նաև Ոսկե արմավենու ճյուղ անվանակարգ։

ԾանոթագրություններԽմբագրել