Վիլհելմ Հակման (ֆին.՝ Wilhelm Hackman, հուլիսի 5, 1842(1842-07-05), Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1925(1925-01-21), Վիբորգ, Ֆինլանդիա), ծագումով գերմանացի ֆինն ձեռնարկատեր։ Եղել է Վիբորգի քաղաքային վարչության նախագահ, ֆիննական փայտասղոցման ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ, պետական խորհրդական, բարերար։ Լայնորեն հայտնի է եղել իր բարեգործական և հասարակական գործունեությամբ։

Վիլհելմ Հակման
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1842(1842-07-05)
ԾննդավայրՎիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1925(1925-01-21) (82 տարեկան)
Մահվան վայրՎիբորգ, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

 
Վիլհելմ Հակման 1880-ականներին

Վիլհելմ Հակմանը վիբորգցի ֆինն ձեռնարկատեր Յուհան Ֆրեդրիկ Հակման կրտսերի և բժիշկ, պետական խորհրդական Նիկոլաուս Յանիշի և Դորոթեյ Ֆրեզի դուստր Ժյուլի Յանիշի որդին է։ Եղել է ընտանիքի տասներեք երեխաներից մեկը (ուներ 6 քույր և 6 եղբայր)։ Հանդիսացել է Հակմանների տոհմի վիբորգյան ճյուղի ներկայացուցիչը, որոնք 1777 թվականին Բրեմենից վերաբնակեցվել են Վիբորգում։ Վիլհելմ Հակմանն ավարտել է Վիբորգի Բյոմսկի դպրոցը, որից հետո 1859 թվականին մեկնել է Շտուտգարտ, որտեղ կրթություն է ստացել Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցում՝ քիմիայի բնագավառում, ինչպես նաև վերապատրաստվել է որպես ինժեներ։

Կարիերա և հասարակական գործունեությունԽմբագրել

1863 թվականից սկսած Վիլհելմ Հակմանն աշխատել է Hackman & Co ընկերությունում, որը համարվել է Հակմանների ընտանեկան բիզնեսը։ Hackman & Co-ն մեծածախ ընկերություն էր, որն ուներ բիզնես հետաքրքրությունների լայն շրջանակ։ Սկզբում Վիլհելմին է վստահված եղել Ռուսական կայսրության տարածքում ներքին առևտուրը, ինչպես նաև հաճախորդների և պետական գործակալությունների հետ գործարար նամակագրությունը։ 1866 թվականից Վիլհելմ Հակմանը եղել է ընկերության բաժնետեր, իսկ հոր մահից հետո` 1879 թվականին, դարձել է դրա ղեկավարը։

Նրա ղեկավարությամբ Hackman & Co ընկերությունը շարունակել է իր զարգացումը։ 1891 թվականին Վիլհելմ Հակմանի ղեկավարությամբ դանակի արտադրության բիզնեսը զգալիորեն ընդլայնվել է, Սորսակոսկիում բացվել է նոր խոշոր արտադրություն, որը գոյություն ունի մինչ օրս[1]։ Ընկերությունը, որը նախկինում մարտական դանակներ է մատակարարել Ռուսաստանի կայսրության ցարական բանակին, Ֆինլանդիայի անկախություն ձեռք բերելուց հետո` սկսած 1919 թվականից, անցել է ֆիննական բանակին մարտական դանակներ մատակարարելուն[2]։

Վիլհելմ Հակմանը սկսել է ակտիվ հասարակական գործունեություն ծավալել, նրա նախաձեռնությամբ աշխատողների համար բացվել են ընթերցասրահներ։ Առաջին ընթերցասրահը բացվել է Սկոտովորոտնայա փողոցում (այժմ՝ Պրոգոննայա) գտնվող Հակմանի դաստակերտում։ Այնուհետև 1893 թվականին ընթերցասրահ է բացվել Գալենա դաստակերտում, որը գտնվում էր Ֆրեդրինսգաթան փողոցում։ 1905 թվականին ընթերցասրահ է բացվել Կարմիր ջրհորի հրապարակի տարածքում։ Հակմանը միջոցներ է հատկացրել պետական դպրոցների և հիվանդանոցների պահպանմանը, աշխատողների և նրանց ընտանիքների համար և ներդրել է աշխատողներին դժբախտ պատահարներից ապահովագրելու պրակտիկա։ Նրա կողմից մանկապարտեզներ են պահպանվել Վիբորգի արվարձանում (Kolikkoinmaku, Tiilisukki и Hiekka):

Վիլհելմ Հակմանը համարվել է աշխատավորների արհմիության խորհրդի անդամ և դրա քարտուղարը, արհմիությունը աշխատանք է տրամադրել աղքատ կանանց մանկական հագուստ կարելու բնագավառում։

1877 թվականին Հակմանի նախաձեռնությամբ տեղադրվել է նույն տարվա մայիսի 6-ին մահացած բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի հուշարձանը։ Հակմանը նախաձեռնել է նաև կայսեր հուշարձանի տեղադրումը Հելսինգֆորսում 1881 թվականի մարտին` Ալեքսանդր II-ի սպանությունից հետո։ 1884 թվականին քանդակագործ Յուհան Տականենը (Մոնրեպոյում Վյանյամյայնենի քանդակի հեղինակը) Հակմանի ֆինանսական աջակցությամբ հաղթել է հուշարձանի նախագծման մրցույթում, բայց մահացել է 1885 թվականին Հռոմում գտնվելու ժամանակ, այդ պատճառով էլ սկսված աշխատանքը ստիպված ավարտին է հասցրել Վալտեր Ռունեբերգը։ Ինստիտուտում ուսման ընթացքում նա հետաքրքրություն է ցուցաբերել քիմիայի բնագավառում հետազոտությունների նկատմամբ։ 1888 թվականից սկսած նա նամակագրական կապի մեջ է եղել և ֆինանսավորել քիմիկոս Գուստավ Կոմպի հետազոտությունները էլեկտրաքիմիայի բնագավառում։

1880-ականներին Հակմանը կրթաթոշակ է վճարել երգչուհի Ալմա Ֆոստրյոմին։ 1898 թվականին նա նվիրատվություն է կատարել երգչուհի Էռնա Գրոսբեկի և կոմպոզիտոր Կարլ Հիրնի ուսուցման համար։ Ամսական աշխատավարձ է վճարել թատրոնի և կինոյի դերասան Յալմարի Ռինեին։

1898 թվականին Հակմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Կյումենի բարձրագույն դպրոցին և Կյանքի փրկության ընկերությանը։ Նրա ընկերության նավաշինարաններում կառուցվել է փրկարարական նավ։ Հակմանի կողմից ֆինանսավորվել են նաև հետազոտական և գիտական աշխատանքներ։ Նա երկու անգամ ֆինանսավորել է Ֆիննական պատմական ընկերության արշավախմբերը, 1886 թվականին՝ Կոլայի թերակղզի[3] (նրա եղբորորդին՝ Վիկտոր Ակսել Հակմանը ուղղակիորեն մասնակցել է դրան), իսկ 1889 թվականին՝ Ենիսեյ։ 1901 թվականին Վիլհելմ Հակմանից ստանալով երկարաժամկետ փոխառություն` Յան Սիբելիուսը մեկնել է Իտալիա՝ ստեղծելու Երկրորդ սիմֆոնիան։

 
Վիբորգցի ձեռնարկատերեր Վիկտոր Գովինգը (Հովինգ), Կառլ Կլոուբերգը և Վիլհելմ Հակմանը

Վիբորգի կոտորածի ժամանակ Վիլհելմ Հակմանը վիբորգցի գործարար Ֆեոդոր Իվանովիչ Սերգեևի և այլ ազդեցիկ քաղաքացիների հետ միասին փորձել է ազատել սպիտակ ֆինների կողմից գերեվարված ռուսներին՝ երաշխավորելով, որ նրանք չեն մասնակցել Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմին։

  Վիբորգի ֆիննական հանրակրթական դպրոց բերման ենթարկվածների մեջ կային ձերբակալված ռուսներ, որոնք փրկվեցին։ Այն բանից հետո, երբ վաճառականներ Սերգեևը և Հեքմանը վստահեցրին, որ իրենք նրանց ճանաչում են որպես լիովին հուսալի մարդիկ, ըստ եգեր կապիտան Հեյնրիխի, գրեթե բոլորը ազատ արձակվեցին[4]։  


Աննա Ֆորստենի (Աննա Մատիլդա Բեռնարդինա Ֆոստեն (1846-1926) - Վիբորգի Պողոս Պետրոս տաճարի քահանայի դուստրը) օրագրից.

  Քաղաքի արտաքին տեսքը նույնն է, ինչ Կարմիր տեռորի ժամանակ, բայց այն ժամանակ զորանոցի դարպասների մոտ կանգնած էին Սպիտակ բանտարկյալների կանայք, ինչպես հիմա Կարմիր բանտարկյալների կանայք։ Մեկ ժամ անց չգիտեմ որտեղից բերեցին նոր բանտարկյալների։ Քաղաքում կար 15 հազար ներգաղթյալ։ Մահվան դատավճիռներն կայացվում էին ամեն օր, որը իրականացվում էր հողաթմբերի վրա, կամ զորանոցի բակում։ Բայց մենք կրակոցներ չենք լսել և չենք տեսել մահապատիժներ։ Բոլորին խորապես վշտացնում է այն արագությունը, որով մարդիկ ուղարկվում էին հավերժություն։ Նրանց մեջ կան շատ անմեղներ։ Երեկ Առևտրի խորհրդական Հակմանը և Բարոն Նիկոլայը կոչ են հղել մարդկությանը։ Ամենացավալին այն էր, որ ռուս սպաները ՝ մեր ընկերներն ու սպիտակների կողմնակիցները, գնացին մահվան նույն ճանապարհով[5]։  


ԸնտանիքԽմբագրել

1867 թվականի հունիսին 24-ամյա Վիլհելմ Հակմանն ամուսնացել է 17-ամյա Ալիս Թոմպսոնի հետ։ Ալիսի հայրը՝ Ալեքսիս Թոմպսոնը, եղել է Անգլիայի հյուպատոս, Ալիսի մայրը՝ Մարիան, Վիբորգի ամենահին ազնվական ընտանիքներից մեկի՝ Տեսլևի (գերմ.՝ Thesleff) ներկայացուցիչներից էր։ 1868 թվականին զույգը մահացած երկվորյակներ է ունեցել։ 1869 թվականին լույս աշխարհ է եկել դուստրը, որին Աննա են անվանել։ Ընդհանուր առմամբ, 1869-1879 թվականներին Հակման զույգն ունեցել է 10 երեխա՝ 5 դուստր և 5 որդի։

 
Վիլհելմ Հակմանը թոռան Բերնդտ Ռ. Ֆրոստերուսի հետ

Վիլհելմ և Ալիս Հակմանները համատեղ ապրել են 58 տարի, մինչև Վիլհելմի մահը՝ 1925 թվականը։ 1917 թվականի հունիսին, նրանց ամուսնության 50-ամյակի կապակցությամբ, Հակմաններին շնորհավորական հեռագիր է ուղարկել կայսր Նիկոլայ II-ը, որն այդ ժամանակ հրաժարվել էր գահից։

Մահ և հուղարկավորությունԽմբագրել

Վիլհելմ Հակմանը մահացել է 1925 թվականի հունվարի 21-ին և պատվով թաղվել։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Պողոս Պետրոսի մայր տաճարում գերմանական համայնքի ներկայացուցիչ Ա. Վեգների գլխավորությամբ, հրաժեշտի խոսքով հանդես եկավ առևտրի նախարարը, երգեցին Ֆրիդա Սերգեեֆը և «Վիբորգյան երգիչ եղբայրներ» երգչախումբը։ Հուղարկավորության թափորը տաճարից շարժվել է դեպի Սորվալի գերեզմանատուն։ Բացի այդ, նույն 1925 թվականին մահացել է Վիլհելմի ավագ որդին՝ Յոհան Ֆրեդրիկ Ալեքսիսը (Johan Fredrik Alexis): Հակմանների երեք սերունդների ներկայացուցիչները թաղվել են Վիբորգում, ինչի կապակցությամբ ընտանիքը որոշել է կառուցել Հակմանների ընտանիքի մատուռ-հանգստարան։ Հանգստարանի նախագծի նախապատրաստումը վստահվել է երիտասարդ ճարտարապետ Թոմ Թեսլեֆին։ Թոմ Վիլյամ Թեսլեֆը Յոհան Ֆրեդրիկ Հեքման ավագի ծոռն էր։ Ճարտարապետի մայրը՝ Ալիս Հելենա Էմիլիան, Վիլհելմ և Ալիս Հեքմանների դուստրն էր։ Թեոդոր Թեսլեֆի (Theodor Thesleff) հայրը, որը գեներալ Ալեքսանդր Պետրովիչ Տեսլևի (Alexander Amatus Thesleff) թոռն էր, աշխատում էր որպես Վիբորգի առողջապահության կոմիտեի նախագահ, քաղաքային բժիշկ (1883-1899) և Հակմանների կողմից հիմնադրված Գթության քույրերի Վիբորգի ընկերության բժիշկ։

 
Վիբորգի Սորվալի գերեզմանատան հուշաքար

Հետպատերազմյան տարիներին ընդհանուր առմամբ գերեզմանատունը և մասնավորապես Հակմանների ընտանիքի հանգստարանը աստիճանաբար ավերվել են։ Վնասվել են կառույցի տանիքն ու պատերը, բայց քարե պատի հիմքն ու մատուռի հիմքը պահպանվել են։ Պատի խորշերում ամրացված գերեզմանաքարերից մի քանիսը տեղում են մնացել մինչև 1980-ականները։ Գերեզմանի վերջնական ոչնչացումը տեղի է ունեցել 2000-ականներին[6]։

2007-2010 թվականներին «Սորվալի հիշատակի պուրակը` մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը» ռուս-ֆիննական համատեղ նախագծի շրջանակներում պատերազմի տարիներին ավերված նախկին մատուռի տեղում կանգնեցվել է գերեզմանաքար Վիբորգում թաղված ընտանիքի անդամների անուններով, այդ թվում` Վիլհելմ Հակմանի։ Գրանիտե սալաքարի վրա փորագրված են ընտանիքի վեց սերունդների ներկայացուցիչների տասնութ անուններ։ Բացման արարողությանը ներկա են գտնվել ընտանիքի հինգ ներկայացուցիչներ՝ Կառլ Ֆրեդերիկ Սանդելինի գլխավորությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «joulukuuta 1911 Mercator : the trade journal of Finland no 12, s. 24» (ֆիններեն)։ digi.kansalliskirjasto.fi։ Վերցված է 2020-03-12 
  2. «Ножи Hackman Sorsakoski» (ռուսերեն)։ Русскоязычный ножевой форум։ Վերցված է 2020-03-12 
  3. ФИНЛЯНДСКИЕ ИССЛЕДОВАТЕЛИ КОЛЬСКОГО ПОЛУОСТРОВА. 1820—1917
  4. Ларс Вестерлунд Мы ждали вас как освободителей, а вы принесли нам смерть. — Санкт-Петербург: АВРОРА•ДИЗАЙН, 2013. — С. 37. — 127 с. — ISBN 593768060-X
  5. Александра Смолич (2014-11-30)։ «Выборг (2). Аннинские укрепления или Корон-Санкт-Анна»։ amsmolich.livejournal.com։ Վերցված է 2020-02-17 
  6. «Зеленогорск СПб:Terra Incognita»։ terijoki.spb.ru։ Վերցված է 2020-01-16 

ԳրականությունԽմբագրել

  • Сорвали — роща памяти: история святых мест Выборга / под ред. А.Толстикова. — СПб.: Царское Село, 2007. — Из содерж.: Мемориал семьи Хакман. — С. 60-68, 160.
  • Страницы Выборгской истории: краеведческие записки: [сб. ст.]. — Выборг, 2000.- Из содерж. : Новоселова З. А. Некоторые аспекты экономического развития Выборга и Выборгской губернии в XIX — н. ХХ вв. — С. 253.
  • Выборгские меценаты / Е. Чупрова // Балтийский щит. — 2008. — № 6 (43). — С. 23-24.
  • Династия предпринимателей: род Хакманов и их вклад в развитие Великого княжества Финляндского / К. Груздева // Балтийский щит. — 2009. — дек. — № 6. — С. 17-19.
  • Выборгские усадьбы XVIII—XIX веков / А. А. Смирнов, О. К. Смирнова. — СПб. : Алаборг, 2009. — С. 68, 69.
  • Страницы истории одной семьи: в Выборге прошла встреча с потомком знаменитого рода Хакманов / В. Смирнова // Балтийский щит. — 2009. — № 6. — С. 13-16.
  • Архитектурные памятники Выборга XIII—XX веков. / Кепп Е. Е. — Выборг, 1977.
  • Архитектурный путеводитель / Неувонен П. А. — Выборг, 2006.
  • Страницы Выборгской истории: краеведч. зап.: сб. ст. / сост. С. А. Абдуллина. — Выборг: Европ. Дом, 2000. — 448 с.: ил. — С. 244—246: Й. Ф. Хакман.
  • Мы ждали вас как освободителей, а вы принесли нам смерть. / Л. Вестерлунд — СПб: АВРОРА•ДИЗАЙН, 2013. — С. 37. — 127 с. — ISBN 593768060-X

Արտաքին հղումներԽմբագրել