Յոհաննես Տականեն

ֆինն քանդակագործ

Յոհաննես Տականեն (ֆիններեն՝ Johannes Takanen, դեկտեմբերի 8, 1849(1849-12-08)[1][2][3][…], Տորֆյանովկա (գյուղ, Վիբորգսկի շրջան), Virolahti, Kjumenskij County, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն և Ala-Urpala[3] - սեպտեմբերի 30, 1885(1885-09-30)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), ֆինն քանդակագործ։  

Յոհաննես Տականեն
ֆիններեն՝ Johannes Takanen
Ծնվել էդեկտեմբերի 8, 1849(1849-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՏորֆյանովկա (գյուղ, Վիբորգսկի շրջան), Virolahti, Kjumenskij County, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն կամ Ala-Urpala[3]
Մահացել էսեպտեմբերի 30, 1885(1885-09-30)[1][2][3][…] (35 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Behm School?
ՈւսուցիչCarl Sjöstrand?
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
 Johannes Takanen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհաննես Տականենը ծնվել է 1849 թվականի դեկտեմբերի 8-ին, Յուլյա-Ուրպալա գյուղում[4], բատրակների ընտանիքում[5][6]։

1865-1866 թվականներին քանդակագործություն է սովորել Հելսինկիում, Վալտեր Ռունեբերգի մոտ։ 1867 թվականից սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում՝ Գերման Վիլհելմ Բիսսենի արվեստանոցում, այնուհետև վերապատրաստվել է Բերտել Տորվալդսենի մոտ։ 1872 թվականից հետո մեկնել է Հռոմ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը[7]։

Ստեղծագործություններ խմբագրել

Տականենի ամենահայտնի գործերից են «Ռևեկկան ջրհորի մոտ», «Անդրոմեդա» արձանները, ինչպես նաև Վյայնյամեյնենի արձանը Մոնրեպոյի վիբորգյան պուրակում և Ալեքսանդր II-ի արձանը Հելսինկիում։

«Կանտելե նվագող Վյայնյամեյնեն»-ի (Մոնրեպո, 1873) արձանը քանդակագործը կերտել է 1873 թվականին, ցինկից։
Այն տեղափոխվել է Մոնրեպո և տեղադրվել իր սկզբնական տեղում՝ 1871 թվականին վանդալների կողմից ոչնչացված գիպսե քանդակի փոխարեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանը կրկին ոչնչացվել է։ «Եվրոպայում գրական հերոսի առաջին հուշարձանը» վերստեղծելու անհրաժեշտության գաղափարը 1988 թվականին արտահայտեց Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովը «Մոնրեպո» վավերագրական ֆիլմում։ Վերակառուցված քանդակը բացվել է 2007 թվականի հունիսի 2-ին։
«Ալեքսանդր II-ի հուշարձանը» (Հելսինկի, 1894)

Պատրաստված է Յոհաննես Տականենի կողմից քանդակագործ Վալտեր Ռունբերգի հետ միասին և գտնվում է Հելսինկիի մայր տաճարի դիմաց։ Այն բացվել է 1894 թվականին և գերիշխող դիրք է գրավում Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սենատի հրապարակում (ֆիններեն՝ Senaatintori): Ալեքսանդր II-ը պատկերված է ֆիննական գվարդիական սպայի համազգեստով, 1863 թվականին հրավիրված սեյմում։ Կայսեր ոտքերի տակ տեղակայված են Օրենքը, Աշխատանքը, Խաղաղությունը և Լուսավորությունը մարմնավորող այլաբանական պատկերները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  4. «Торфяновка». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Скульптура «Вяйнямейнен, играющий на кантеле»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  6. «TAIDEVARTTI: JOHANNES TAKANEN – AINO». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  7. JOHANNES TAKANEN

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Տականեն» հոդվածին։