Վիլլեմ II
Վիլլեմ II, Վիլհելմ II (հոլ.՝ Willem II, գերմ.՝ Wilhelm II., ֆր.՝ Guillaume II), Վիլլեմ Ֆրեդերիկ Գեորգ Լոդեվիկ (հոլ.՝ Willem Frederik George Lodewijk;դեկտեմբերի 6, 1792[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - մարտի 17, 1849[1][2][3][…], Թիլբուրխ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4]), Նիդերլանդների թագավոր, 1840 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Լյուքսեմբուրգի Մեծ դուքս, Լիմբուրգի դուքս, Վիլլեմ I թագավորի ավագ որդին և իրավահաջորդը:
Կրթություն, Նապոլեոնյան պատերազմներԽմբագրել
Վիլլեմ II-ը դաստիարակվել է Բեռլինի ռազմական ակադեմիայում, ուսումն ավարտել է Օքսֆորդի համալսարանում և 1811 թվականին անցել իսպանական ծառայության՝ որպես փոխգնդապետ: 1815 թվականին՝ Հարյուր օրվա ընթացքում, որպես Նիդեռլանդների թագաժառանգ, նա եղել է հոլանդական զորքերի հրամանատարը։ Իր քաջությունն ու ռազմական հմտությունները ցույց է տվել հատկապես Կատրա-Բրայում և Վաթեռլոոյի ճակատամարտում, որտեղ ուսի վիրավորում է ստացել։
1814 թվականի հունիսի 22-ին պարգևատրվել է «Սուրբ Անդրեաս» շքանշանով[7], իսկ 1815 թվականի հուլիսի 3-ին՝ Սուրբ Գևորգ 2-րդ դաս № 75 շքանշանով՝ «Վաթեռլոոյի ճակատամարտին մասնակցության համար»:
Ամուսնացել է 1816 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր I կայսեր քրոջ՝ Մեծ իշխան Աննա Պավլովնայի (1795-1865) հետ: Իշխանի ժամանման համար երիտասարդ Ալեքսանդր Պուշկինը գրել է «Օրանի արքայազնին» բանաստեղծությունը։
Մասնակցություն բելգիական միջոցառումներինԽմբագրել
Երբ 1830 թվականին հեղափոխություն սկսվեց Բելգիայում, Օրանի արքայազնն անմիջապես գնաց Անտվերպեն, իսկ այնտեղից՝ սեպտեմբերի 1-ին՝ Բրյուսել, որտեղ իր ներկայությամբ բարենպաստ տպավորություն թողեց: Չնայած դրան, արքայազնը հայտնվեց այնպիսի ծանր իրավիճակում, որ գերազանցեց իր լիազորությունները և հոկտեմբերի 16-ին ճանաչեց Բելգիայի ազատությունը: Թագավորը չեղյալ հայտարարեց իշխանի լիազորությունները, որը մեկնում էր Անգլիա։ Հաջորդ տարի նա կրկին ստանձնեց հոլանդական ուժերի հրամանատարությունը և հաջողությամբ մղեց պատերազմը, մինչև որ ստիպված էր նահանջել ֆրանսիական ռազմական միջամտության առջև:
1831 թվականի օգոստոսի 31-ին նա ստացավ Նիդեռլանդների ֆլեդմարշալի կոչում և Հոլանդիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոն:
ԹագավորումԽմբագրել
Գահը ստանձնելով իր հոր գահընկեցությունից հետո՝ 1840 թվականին, Վիլլեմը փորձեց բարելավել երկրի ֆինանսական վիճակը, բայց վախեցավ նախաձեռնել քաղաքական բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունն ավելի ու ավելի տեսանելի էր դառնում: 1848 թվականիի եվրոպական հեղափոխական շարժումը կոտրեց նրա դիմադրությունը: Նա համաձայնեց սահմանադրության, ֆինանսական և հարկային համակարգերի ամբողջական վերափոխմանը, բայց չկարողացավ տեսնել այդ բարեփոխումների ավարտը և մահացավ 1849 թվականի մարտի 17-ին: Նրան հաջորդեց որդին՝ Վիլհելմ III Լյուքսեմբուրգցին:
Վիլեմ II-ը մահացավ իր սիրելի Թիլբուրխ քաղաքում, որտեղ երկար ժամանակ ապրել է։ Նրա անունն է կրում քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ Վիլլեմ II։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Willem Frederik George Lodewijk van Oranje-Nassau — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #100718337 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ С. Тр. Анна Павловна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 188—189.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
ԳրականությունԽմբագրել
- Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь, Москва, 2003.
- «Вильгельм II, король нидерландский»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Alberts, A., Koning Willem II, Den Haag: Kruseman, 1964
- Hallema, Anne, Koning Willem II: een biografie ter gelegenheid van de herdenking van 's konings overlijden op 17 maart 1849, Assen: Born, 1949