Վիլիկ Զաքարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիլիկ Սարիբեկի Զաքարյան (դեկտեմբերի 1, 1952(1952-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Վիլիկ Զաքարյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1952(1952-12-01) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքvilikzakaryan.am

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 1996 թվականից դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, պրոֆեսոր։

Վիլիկ Զաքարյանի ստեղծագործությունները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գառնիում, Դիլիջանում, Մոսկվայում, Կանադայում, Լենինգրադում, Շվեդիայում, Ճապոնիայում, Քուվեյթում, Իրանում, Նյու Յորքում, Հունաստանում, Մարսելում, Դանիայում։

Մեջբերումներ Վիլիկ Զաքարյանի մասին խմբագրել

«Վիլիկ Զաքարյանի նկարչությանը քաջածանոթ եմ։ Ավելին` շատ եմ սիրում։ Այն կիրթ է ու գրագետ, զգացառատ է ու խոհուն։ Գովելի է, որ կանգ չի առնում ձեռք բերածով, միշտ որոնում է ու փորձում։ Նրա նկարներում ես անհանգիստ հանգստություն եմ զգում, խոհուն քնարականություն»։
Լևոն Լաճիկյան
գեղագետ, արվեստաբան[1]

Մեջբերումներ Վիլիկ Զաքարյանից խմբագրել

«Արվեստի մեջ չեմ հանդուրժում այն, որ պրոֆեսիոնալ բազա չունենալով՝ փորձում են «գլուխգործոցներ» ստեղծել։ Չեմ ընդունում նաև արվեստի քողի տակ շահարկվող կեղծ փիլիսոփայությունը։ Ինձ համար անընդունելի է, երբ ներկը որոշակի հեռավորությունից շաղ են տալիս կտավի վրա և ստացված անհասկանալի պատկերը որակում արվեստ, այնուհետև փորձում փիլիսոփայական մեկնաբանություներ անել։ Դա ինձ համար արվեստ չէ։ Նման բան կարող է անել փողոցում հանդիպած ցանկացած մարդ։ Արվեստը պետք է ունենա իր ողնաշարն ու կառուցվածքը, ներքին հարստությունն ու գունային ներդաշնակությունը»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել