Լևոն Լաճիկյան
Լևոն Երվանդի Լաճիկյան (սեպտեմբերի 7, 1955, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ։
Լևոն Լաճիկյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Երվանդի Լաճիկյան |
Ծնվել է | 1955, սեպտեմբերի 7 |
Ծննդավայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և գծանկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Levon Lachikyan Վիքիպահեստում |
Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Գեղագիտություն» մասնագիտությամբ։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2005 թվականից՝ Հայաստանի լրագրողների միության անդամ։
2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
Ստեղծել է գրաֆիկական գործերի շարք[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1981-1996 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
- 1992-1994 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն։
- 1996-2011 թվականներին եղել է ՀՕՖ-ի մամլո քարտուղարը։
- 2012 թվականին աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում` որպես Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ։
- 2013 թվականից շարունակում է դասավանդել ԵՊՀ-ում։
Լաճիկյանի գիտական և արվեստաբանական հոդվածները լույս են տեսել հայրենի և արտերկրի գիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրեայ» ևն) ու հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան»)։
Հեղինակ է հետևյալ գրքերի՝
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- «Հայրենի եզերք», Գորիս, 2010 թ., հուլիս
- «Խաչվող ճանապարհներ», Երևան, Նարեկացի արվեստի միություն, 2010 թ., սեպտեմբեր[7]
- «Գյումրի, իմ սեր», Գյումրի, 2010 թ. դեկտեմբեր[8][9][10],,
- «Խաչվող ճանապարհներ», Երևան, 2011 թ., հուլիս, «Էսպաս» կրթամշակութային կենտրոն
- «Հայկական աշխարհ», Նյու Յորք, 2011 թ., դեկտեմբեր[11]
- «Ժառանգություն առանց սահմանների», Երևան, Հայաստանի բնության պետական թանգարան, 2013 թ., սեպտեմբեր[12]
- «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Երևան, 2015[13]
- «Ստամբուլյան մոտիվներ», Երևան, 2015 թ.
- «Մոտ և հեռու Ստամբուլ», Ստամբուլ, 2015 թ.[14]
- «Գյումրի և ոչ միայն», Գյումրի, 2022 թ.[15]
Մեջբերումներ Լևոն Լաճիկյանի մասին
խմբագրել«Անչափ տպավորված եմ Լևոն Լաճիկյանի գծանկարներով։ Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով և նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են։ Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում։ Շատ կարևոր է, որ Լևոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն։ Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից և դրսևորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»։
Հակոբ Հակոբյան
ՀՀ ժողովրդական նկարիչ
«Մշակույթի վերաբերյալ շատերն են գրել և էլի կգրեն։ Սակայն միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ արվեստի, մշակույթի մասին ընդհանրապես` ոչ բոլորը պիտի գրեն։ Միայն նրանք, ովքեր նախ՝ սիրում, ապա հասկանում են արվեստը։ Լևոն Լաճիկյանի հոդվածներն առանձնանում են այդ երկուսի ներդաշն միասնությամբ։ Արդյունքում ընթերցողը սպասում է նրա հոդվածներին։ Մի գնահատական, որ բարձրագույնը կարող է համարվել որևէ հեղինակի համար»։
Տիգրան Լևոնյան
ՀՀ ժողովրդական արտիստ
Մեջբերումներ Լևոն Լաճիկյանից
խմբագրել«Նկարիչն այն մարդն է, ով նկարչի հայացք ունի և տեսնելու ու տեսածը զգալու կարողություն։ Իմ համոզմամբ ամենաերևելի հայ նկարիչն Ակսել Բակունցն է։ Բառերով նա այնպիսի պատկերներ է ստեղծում, որ վրձինն ի զորու չէ արտացոլելու դրանք»[16]։
«Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն։ Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող և ճաշակ կրթող երևույթներ»։
Պատկերասրահ
խմբագրել-
Մակարավանք (13-րդ դ.), թուղթ/չինական թանաք, 16 X 21սմ
-
Գորիս, Ակսել Բակունցի թանգարան
-
Գյումրի, փողոց թիվ 14
-
Կ. Պոլիս. Դոլմաբահչե պալատը, թուղթ/չինական թանաք, 21 X 28,5սմ
-
Ղալաթիայի աշտարակը, (2015), թուղթ/խառը տեխնիկա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լևոն Լաճիկյան, գրաֆիկական աշխատանքներ
- ↑ «Գիրք նվիրելու օր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ ««Խաչվող ճանապարհները»՝ անգլերեն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Խաչվող ճանապարհները»(չաշխատող հղում)
- ↑ «Խաչվող ճանապարհները», ճամփորդություն Հայաստանով
- ↑ Տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի գրքերի շնորհանդեսը
- ↑ «Բացվեց Լևոն Լաճիկյանի նկարների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Լևոն Լաճիկյանի ցուցահանդեսը Գյումրիում
- ↑ Լևոն Լաճիկյան
- ↑ «Լևոն Լաճիկյան, Գյումրի, իմ սեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Լևոն Լաճիկյանի նկարների ցուցահանդեսը Նյու Յորքում
- ↑ «Ժառանգություն առանց սահմանների»
- ↑ «Պոլսո արտացոլանքները» Երևանում
- ↑ «Стамбул Левона Лачикяна» (ռուսերեն). Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Գյումրին՝ ներդաշնակ աշխարհի լավագույն քաղաքների հետ. բացվել է Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը». Արմենպրես.
- ↑ Լևոն Լաճիկյան
Արտաքին հղումներ
խմբագրել- Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին և Նոր» - Ազգ
- Պոլսո արտացոլանքները Լևոն Լաճիկյանի գծանկարներում - Հրապարակ
- Պոլիսը մեզ ավելի մերձենալի դարձնել - Հրապարակ
- Գրողն ու իր իրականությունը. Լևոն Լաճիկյան
- Պոլիսը՝ սևով ու սպիտակով Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Լեւոն Լաչիկեանի նոր ու վերապրեցնող արուեստը
- Քընալը կղզում Պոլսին նվիրված Լևոն Լաճիկյանի ցուցահանդեսը գրավել է նաև թուրք արվեստասերներին
- Լեւոն Լաճիկեան. «Պոլսոյ փողոցներով տիրոջ իրաւունքով կը քալէի» Արխիվացված 2016-02-04 Wayback Machine
- Լևոն Լաճիկյան. Պոլիսը՝ հեռու և մոտ
- ՏՈՒՐԻԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՍԻՍՏԵՆՏ Լ.ԼԱՃԻԿՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
- Լևոն Լաճիկյանի Պոլիսը
- Levon Lachikyan’s Constantinople
- Կամուրջ- Լևոն Լաճիկյան